Գլխավոր էջ »
2013 »
Հուլիս »
13 » Coca Cola-ն ներկայացրել է սառցե շիշ, որը հալչում է հյութը խմելու ընթացքում
12:57 Coca Cola-ն ներկայացրել է սառցե շիշ, որը հալչում է հյութը խմելու ընթացքում |
Ամերիկյան Coca Cola ընկերությունը, որը զբաղվում է աշխարհի ամենահանրահայտ գազավորված ըմպելիքի արտադրությամբ, ստեղծել է նոր շիշ, որը պատրաստված է սառույցից ու հալչում է ձեռքերում՝ հյութը խմելու ընթացքում։ Ինչպես նշում է Tert.am-ը` հղում տալով Daily Mail-ին, ներկայում այս յուրահատուկ շշերով Coca Cola-ն հասանելի է միայն Կոլումբիայում։ Այն իրական հիթ է դարձել լատինամերիկյան այս երկրում, որտեղ մեկ ժամում միջինը 265 շիշ ըմպելիք է վաճառվում։ Նոր շիշը հատկապես դուր կգա բնապահպաններին, քանի որ ըմպելիքը խմելու ընթացքում հալչում է և, այդպիսով, աղբ չի գոյանում։ Սակայն որոշ մասնագետներ այդքան էլ լավատեսորեն չեն տրամադրված սառցե շշերին, քանի որ, նրանց կարծիքով, սառույցը հակահիգիենիկ է և իր մեջ է ներծծում շրջապատի մանրէները։
|
Դիտումներ: 398 |
Ավելացրեց: admin
| - Վարկանիշ -: 0.0/0 |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
|
|
|