Շաբաթ, 18.05.2024, 11:18
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 10 » Ցիտրուսի նուրբ բուրմունքը
23:42
Ցիտրուսի նուրբ բուրմունքը

Ցիտրուսի նուրբ, կախարդող բուրմունքը, որ հիշեցնում է թարմություն ու թեթեւություն, շատ հաճախ օգտագործվում է օծանելիքի արտադրությունում, քանի որ այն հաղորդում է օծանելիքին երիտասարդության գայթակղության երանգներ։ Բայց, ցավոք, ցիտրուսի բուրմունքը հարատեւ չէ, ուստի այն կարելի է օգտագործել միայն սկզբնական վիճակում՝ բուրմունքի բացահայտման համար։ Ցիտրուսային եթերային յուղերը անորսալի են՝ ինչպես երիտասարդություը, որը խորհրդանշում է նրանց բուրմունքը։
Օծանելիքի արտադրությունում օգտագործվող առավել տարածված ցիտրուսային բուրմունքները վեցն են՝ նարինջը, լայմը, քաղցր լայմը, կիտրոնը, մանդարինն ու բերգամոտը։ Բնութագրենք դրանք ավելի մանրամասն։ Եւ այսպես.
Կիտրոն. արեւադարձային բույս, հայրենիքը Չինաստանն ու Հնդկաստանն են։ Նրա թարմ բուրմունքը կօգնի կարգավորել սիրելիի հետ հարաբերությունները եւ հեշտությամբ ազատվել անտարբերությունից։ Կիտրոնի ամենահայտնի բույրերն են՝ Water Summer Dive Man, Lanvin Eclat D’ Arpege, Armani Prive, Oranger Alhambra:
Լայմի հայրենիքը Հնդկաստանն է, չնայած հիմա նրա աշխարհագրական սահմանները բավականին ընդլայնվել է։ Լայմի բուրմունքը, եթե հավատանք օծանելիք արտադրողներին, ոգեշնչում է ստեղծագործողների, հաղորդում է առույգություն եւ հանգստացնում նյարդային համակարգը։ Լայմի ամենահայտնի բուրմունքներից են՝ Candide Wildflouers -ը ու Lanvin Vetyver-ը։
Կարմիր լայմը սովորական լայմի տարատեսակն է, որից տարբերվում է հոտով ու քաղցր համով, բայց ազդեցությունը նյարդային համակարգին նույն է, ինչպես լայմինը։
Մանդարինը «ծնվել» է Հարավային Չինաստանում, բայց վաղուց մշակվում է մերձարեւադարձային գրեթե բոլոր գոտիներում։ Մենք այն զուգորդում ենք ձմռան (թարմություն) բուրմունքի ու Ամանորի հետ (նորամուծություններ, նոր սպասելիքներ): Մանդարինի բուրմունքը բազմակողմ է իր ազդեցությամբ՝ այն օգնում է լիցքաթափվել, թոթափել նյարդայնությունը ու թմրեցնել վախի զգացումը։ Մանդարինի ամենահայտնի բուրմունքներն են՝ Lanvin Marry Me-ն ու Aqua Fahrenheit-ը։
Նարինջը մանդարինի ու պամելոյի հիբրիդն է, որի հայրենիքը կրկին Չինաստանն է։ Այս միրգն ունի մի շարք օգտակաև հատկություններ, հաղորդում է լավ տրամադրություն ու օգնում է վերացնել հոգնածությունը։ Նարնջի ամենահայտնի բուրմունքներից են, կանացի՝ Cacharel Scarlett-ը, «With love for you…»-ն, Miss Dior Cherie-ն, տղամարդկանց՝ Gucci Guilty Pour Homme, L.12.12. Blue-ը: 
Բերգամոտը կիտրոնի ու պամերանցի հիբրիդն է։ Նրա հոտն օգնում է կենտրոնացնել ուշադրությունը ու կարգավորել նյարդային համակարգը։ Բերգամոտի յուղը զուգորդվում է գրեթե բոլոր հիմնական բուրմունքների հետ։ Բերգամոտի ամենահայտնի բուրմունքներից են. կանացի՝ Angel Schlesser-ը, Ambre Frais-ը, Cacharel Promesse-ը, Antonio Banderas Herrera CH-ը, եւ տղամարդկան` Adidas Deep Energy-ը, Prada Amber Pour Homme Intense-ը, Antonio Banderas Mediterraneo-ն:


Դիտումներ: 406 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: