Շաբաթ, 18.05.2024, 09:43
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 11 » Բրիթնի Սփիրսը նոր հոլովակում որդիների հետ է նկարահանվել
20:43
Բրիթնի Սփիրսը նոր հոլովակում որդիների հետ է նկարահանվել

31-ամյա ամերիկյան փոփ աստղ Բրիթնի Սփիրսը նկարահանել է «Ooh la la» երգի հոլովակը:
Տեսահոլովակում հանդես են գալիս նաեւ նրա որդիները՝ 7-ամյա Շոն Պրեստոնը եւ 6-ամյա Ջեյդըն Ջեյմսը: Այս մասին Facebookսոցիալական ցանցում տեղեկացրել է հենց երգչուհին:
Հոլովակի պրեմիերան հուլիսի 11-ին է:
 
«Իմ տղաները լավն են, այնպես չէ՞: Հոլովակի պրեմիերան հինգշաբթի կեսօրին է»,- գրել է երգչուհին:
Սփիրսը նշել է, որ նկարահանումների ժամանակ իր երեխաներն իրենց իսկական պրոֆեսիոնալների նման են պահել:

Նշենք, որ տղաների համար սա մոր հետ աշխատանքի առաջին փորձը չէ: 2011 թվականի դեկտեմբերին Բրիթնի Սփիրսի համաշխարհային շրջագայության եզրափակիչ համերգի ժամանակ Շոն Պրեստոնը եւ Ջեյդըն Ջեյմսը բեմում ներկայացան աշխույժ պարով: Բրիթնին շարունակում է ակտիվորեն զբաղվել երեխաներին աստղ դարձնելու ուղղությամբ:

Դիտումներ: 403 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: