Շաբաթ, 18.05.2024, 09:43
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 11 » Արեգակնային համակարգը գիսավոր է
18:00
Արեգակնային համակարգը գիսավոր է
Արեգակնային համակարգը գիսավոր է

  1. Արեգակնային համակարգը  գիսաստղերի նման պոչավոր է: Բացահայտումը կատարել են NASA-ի ամերիկացի գիտնականները:
Գիտնականները պոչը տեսել են IBEX սարքի օգնությամբ: Այն գիտահետազոտական արբանյակ է` նախատեսված Արեգակնային համակարգի սահմանների եւ աստղամիջյան տարածության հետազոտման համար: NASA-ն այդ սարքն ուղեծիր էր դուրս բերել 2008թ.:
Աշխատանքի առաջին երեք տարիների ընթացքում  արբանյակի հաղորդած տվյալների համալիր վերլուծությունից հետո ԱՄՆ-ի մասնագետները եզրակացրել են, որ Արեգակնային համակարգը պոչ ունի, որը բաղկացած է վերեւից եւ ներքեւից արագ շարժվող լիցքավորված մասնիկներից, ինչպես նաեւ կողքերից դանդաղ շարժվող լիցքավորված մասնիկների երկու հոսքից, հայտնում է NEWSru.com-ը:
Ձեւով այդ բոլոր հոսանքները քառաթերթ երեքնուկ են հիշեցնում: Ամերիկացի փորձագետները հաստատ չգիտեն, թե որքան է այդ հետագծի երկարությունը:


Դիտումներ: 761 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: