Շաբաթ, 18.05.2024, 09:07
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 10 » Apple-ը ներկայացրել է իր նոր iOS 7 բջջային օպերացիոն համակարգը
23:01
Apple-ը ներկայացրել է իր նոր iOS 7 բջջային օպերացիոն համակարգը

Երկուշաբթի օրը ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյում մեկնարկած ամենամյա World Wide Developer համաժողովի ժամանակ Apple ընկերությունը ներկայացրել է իր նոր բջջային օպերացիոն համակարգը՝ iOS 7-ը:
iOS 7-ում փոխված են օպերացիոն համակարգի արտաքին տեսքը. հավելվածների կոճակների ձևավորումը, փոփոխության են ենթարկվել նաև տառատեսակն ու գունային հետաշերտերը: «Եղանակ» հավելվածում հայտնվել է անիմացիա, վերամշակվել են «Օրացույց», «Հաղորդագրություն», «Խաղային կենտրոն» և այլ հավելվածները:
Apple-ը ներկայացրել է իր նոր iOS 7 բջջային օպերացիոն համակարգը
Թարմացվել է Safari դիտարկիչը. նրանում հայտնվել են «ծնողական վերահսկողության» ծրագրերը և «խելացի որոնման» դաշտը:
Այդ օպերացիոն համակարգի հիման վրա աշխատող սարքերը կաջակցեն AirDrop տեխնոլոգիան, որը տալիս է Wi-Fi-ի միջոցով ֆայլերի անլար փոխանակման հնարավորություն:
Siri ձայնային օգնականը կարողանում է խոսել նոր ձայներով և ինտեգրվել է առցանց հանրագիտարանին, սոցիալական ցանցերին և որոնողական համակարգերին:
Apple-ը ներկայացրել է նաև iTunes Radio-ն: Ընկերությունն արդեն պայմանագրեր է ստորագրել Sony-ի, Universal-ի և Warner Music-ի հետ: Եվ չնայած երաժշտությունը կհնչի իրական ժամանակում, ծառայությունը թույլ կտա կրկին լսել երգը և գնել այն կ
ոճակի մեկ սեղմումով:

Դիտումներ: 370 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: