Շաբաթ, 18.05.2024, 10:19
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 4 » Apple-ը, Google-ը, Facebook-ը և Microsoft-ը հերքել են ԱՄՆ հատուկ ծառայություններին հասանելի լինելը
22:55
Apple-ը, Google-ը, Facebook-ը և Microsoft-ը հերքել են ԱՄՆ հատուկ ծառայություններին հասանելի լինելը

Աշխարհի առաջատար IT-ընկերությունները հավաստիացնում են, որ ոչինչ չգիտեն այն մասին, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները հասանելիություն ունեն իրենց ռեսուրսներին, հայտնում է Взгляд-ը:
Ավելի վաղ ամերիկյան հայտնի պարբերական "Washington Post”-ն իր նյութերից մեկում հայտարարել էր, որ Ազգային անվտանգության գործակալությունն ու Հետաքննությունների դաշնային բյուրոն ուղիղ մուտք ունեն դեպի "Microsoft”, "Yahoo”, "Google”, "Facebook”, "PalTalk”, "AOL”, "Skype”, "YouTube”, "Apple” ընկերությունների կենտրոնական սերվերներ:
Այս խոշորագույն ընկերություններից 4-ը` "Apple”-ը, "Google”-ը, "Facebook”-ը և "Microsoft”-ը, հերքել են նմանատիպ բոլոր լուրերը: Իսկ "Apple”-ի ներկայացուցիչ Սթիվ Դոուլինգը  հայտարարել  է.  
«Կառավարական գործակալությունները չունեն ուղիղ մուտք դեպի մեր սերվերներ, իսկ յուրաքանչյուր գործակալություն, որը պահանջում է օգտատերերի տվյալները, նախևառաջ պետք է դրա համար դատական համապատասխան թույլտվություն ունենա»:

Դիտումներ: 377 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: