Շաբաթ, 18.05.2024, 11:37
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 10 » Amazon-ն ամենահարգվածն է ԱՄՆ-ում
23:03
Amazon-ն ամենահարգվածն է ԱՄՆ-ում

Amazon ընկերությունը ճանաչվել է Միացյալ Նահանգների ամենահարգված ընկերությունը՝ առաջ անցնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հսկաներ Apple-ից և Google-ից, հայտնում է The Telegraph-ը։AmazonԱնցած տարի Harris Interactive կազմակերպության կողմից անցկացված հարցման արդյունքում պարզվել էր, որ ԱՄՆ-ում ամենահարգված ընկերությունն Apple-ն է, որին հաջորդում է Google-ը, իսկ այս տարվա առաջատար Amazon-ը եղել է միայն 4-րդ տեղում։
Սակայն Amazon-ին հաջողվեց մեծ ցատկ կատարել՝ իր ետևում թողնելով Apple-ին, Disney-ին, Google-ին և Johnson & Johnson-ին։ Իսկ ինչ վերաբերում է Microsoft-ին և Facebook-ին , ապա դրանք տեղավորվել են 15-րդ և համապատասխանաբար 42-րդ հորիզոնականներում։
Առցանց 14 հազար օգտատերերի շրջանում անցկացված սոցհարցման արդյունքները վկայում են, որ թեև Amazon-ն իր գործունեությունը ծավալում է վիրտուալ ոլորտում, սակայն ընկերությանը հաջողվել է բավական ամուր հիմքերի վրա վստահելի փոխհարաբերություններ ստեղծել իր հաճախորդների հետ

Դիտումներ: 377 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: