Շաբաթ, 18.05.2024, 08:07
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 11 » Աղջիկը դատի է տվել Samsung-ին՝ պայթած սմարթֆոնի համար
20:21
Աղջիկը դատի է տվել Samsung-ին՝ պայթած սմարթֆոնի համար
Աղջիկը դատի է տվել Samsung-ին՝ պայթած սմարթֆոնի համար

Շվեյցարիայի 18-ամյա բնակչուհի Ֆաննի Շլատերը լուրջ վնասվածքներ էր ստացել, երբ իր գրպանում պայթել էր Samsung Galaxy S3 սմարթֆոնը: Աղջիկն ընկերությանը դատի է տալիս: 
Մի քանի շաբաթ առաջ Ֆաննին հեռախոսը գնել էր  ընկերության խանութից: Սակայն նոր  Samsung Galaxy S3 սմարթֆոնը պայթել էր իր տաբատի գրպանում, եւ աղջիկն ստացել էր ոտքերի եւ ձեռքերի ուժեղ այրվածքներ, հաղորդում է Life News-ը:
Ըստ Շլատերի՝  հաշվված վայրկյանների ընթացքում նրա հագուստը բռնկվել էր: Տուժածին օգնության էին շտապել իր գործընկերները: Նրանք աղջկան տարել էին զուգարան եւ վրան ջուր լցրել, իսկ հետո տեղափոխել հիվանդանոց:  
Տեղի հիվանդանոցի բժիշկները տուժածի մոտ ախտորոշել էին ոտքերի եւ ձեռքերի բազմաթիվ այրվածքներ: Ֆաննին դիմել էր Samsung-ի ներկայացուցչություն: Ընկերության աշխատակիցը հայտնել էր, որ պայթած Galaxy S III-ն առաջիկայում կուղարկվի Կորեա՝ փորձաքննության: Ընկերության աշխատակիցը նաեւ բացատրել էր, որ սմարթֆոնի անսարքությունը կարող է կապված լինել դրա օգտագործման կանոնների խախտման հետ:

Դիտումներ: 347 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: