Շաբաթ, 18.05.2024, 08:21
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Հուլիս » 13 » «Accor» ֆրանսիական հյուրանոցների խումբը ծրագրում է հյուրանոցներ բացել Հայաստանում եւ Ռուսաստանում
12:41
«Accor» ֆրանսիական հյուրանոցների խումբը ծրագրում է հյուրանոցներ բացել Հայաստանում եւ Ռուսաստանում
«Accor» ֆրանսիական հյուրանոցների խումբը ծրագրում է հյուրանոցներ բացել Հայաստանում եւ Ռուսաստանում

 «Accor» ֆրանսիական հյուրանոցների խումբը ծրագրում է մինչեւ 2016թ-ը Ռուսաստանում եւ  հետխորհրդային մյուս երկրներում  50 օբյեկտ շահագործել` ներկայիս 18-ի դիմաց, գրում է «Nouvelles d'Arménie»-ին:
«Մենք ձգտում ենք մինչեւ  2016թ. Ռուսաստանում եւ ԱՊՀ մյուս երկրներում 50 հյուրանոց ունենալ, հյուրանոցներ կբացվեն Հայաստանում, Վրաստանում եւ Ղրղզստանում: Աճի ներուժը մեծ է. Ռուսաստանում 140 մլն բնակիչ կա եւ միայն 105 միջազգային հյուրանոց: Ֆրանսիայում ցանցը 3600 միջազգային հյուրանոց է ներկայացնում  65 մլն բնակչության դեպքում»,- ասել է խմբի տնօրեն Յան Կայերը տարածաշրջանում  18-րդ հյուրանոցի բացման կապակցությամբ:
 «Accor»-ը ծրագրում է նաեւ մի քանի հյուրանոց բացել Սոչիում, որտեղ կանցկացվեն   2014 թ. ձմեռային Օլիպիական խաղերը:

Դիտումներ: 337 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: