Շաբաթ, 18.05.2024, 08:54
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 1 » Խնամված կնոջ 8 տարբերակիչները
08:30
Խնամված կնոջ 8 տարբերակիչները

  Գաղտնիք չէ, որ խնամվածությունը կանացի գեղեցկության ամենակարևոր բաղադրիչն է: Իսկ ինչն է առանձնացնում խնամված կնոջը: Ահա ութ հիմնական տարբերակիչներ, որոնք նշում են մասնագետները:

1. Գեղեցիկ վարսեր. գոյություն ունեն գեղեցիկ սանրվածքի երկու գլխավոր բաղադրիչներ' ճիշտ կտրվածք և արդյունավետ խնամք: Մազերը միշտ պետք է մաքուր և խնամված լինեն:

2. Հաջողակ սանրվածք. Պարտադիչ չէ բարդ սանրվածքներ անել, սակայն միշտ պետք է ակտուալ լինել: Թեթև ալիքները կամ լոքոնները, ուղիղ մազերը միշտ ակտուալ են յուրաքանչյուր պարագայում:

3. Իդեալական մաշկ. մաքուր մաշկ ունենալու դեպքում կարող եք քիչ ժամանակ տրամադրել դիմահարդարմանը: Դրա համար միշտ մաքուր և խոնավ պահեք մաշկը:

4. Հոնքերը. դրանց ձևը պետք է շտկել առնվազն շաբաթական 2 անգամ: Չխնամված հոնքերը շատ ցայտուն են երևում:

5. Դիմահարդարում. ավելի լավ է այն լինի բնական, քանի որ ակտուալ կլինի յուրաքանչյուր պարագայում: Ամենակարևոր սկզբունքներից մեկը' շեշտը դրեք կամ աչքերի, կամ շուրթերի վրա:

6. Թեթև արևայրուք. ամառը մաշկը պետք է լինի գոնե թեթև բրոնզագույն: Արևայրուքն ասոցացվում է առողջության և խնամվածության հետ: Այն նաև հիանալի տեսք ունի:

7. Ձեռքերը. եթե հնարավորություն չկա իդեալական մանիկյուր անելու, ապա ավելի լավ է ընդհանրապես չքսել: Սակայն եղունգները միշտ պետք է իդեալական ձև ունենան:

8. Խնամված կինը միշտ իր կերպարը համապատասխանեցնում է իրավիճակին, հանգամանքներին:

Դիտումներ: 394 | Ավելացրեց: АрмянкА | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: