Շաբաթ, 18.05.2024, 06:43
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 5 » Տղամարդկանց թոփ 10 վախերը, որոնց մասին նրանք լռում են
09:14
Տղամարդկանց թոփ 10 վախերը, որոնց մասին նրանք լռում են

  Ընդունված է համարել, որ իսկական տղամարդը ոչ մի բանից չի վախենում, ուժեղ է ու վստահություն է ներշնչում, բայց սա միայն արտաքին կողմն է, իսկ իրականում անգամ իդեալական տղամարդը հմտորեն թաքցնում է իր բազմաթիվ վախերը: LN-ը՝  ուժեղ սեռի վախերի մասին:

Սխալ: Ցանկացած տղամարդ վախենում է ինչ-որ բան «այնպես չանելուց»: Սխալվելու հանդեպ տածած վախը վերաբերում թե' աշխատանքին, թե' ընկերական, թե' սիրային հարաբերություններին: Կախված նրանից, թե որքան անսխալ են տղամարդու գործերը, նա կունենա լավ կամ վատ տրամադրություն, բարձր կամ ցածր ինքնագնահատական:


Քննադատներ: Տղամարդիկ շատ են կախված շրջապատի կարծիքից: Անգամ անծանոթ մեկի կողմից ասված բացասական խոսքը տղամարդկանց մեջ երկար ժամանակով կարող է խոցել վստահությունը սեփական ուժերի հանդեպ:


Սիրելին ու շրջապատը: Բոլոր տղամարդիկ ճակատագրական կնոջը գտնելուց հետո տառապում են մի վախով` իսկ ինչ կլինի, եթե վերջինս դուր չգա իր ընտանիքին կամ ընկերներին:


Փոփոխություն:  Ուժեղ սեռի շատ ներկայացուցիչներ վախենում են իրենց կյանքում ինչ-որ բան փոխել անգամ, եթե վստահ են, որ դա կլինի դրական փոփոխություն:


Կախվածություն կնոջից: Գրեթե բոլոր տղամարդկանց սարսափեցնում է այն միտքը, թե որևէ կին կարող է իշխել իրենց կամքին: Այդ իսկ պատճառով նրանք հաճախ չափից ավել են ընդգծում իրենց լիդերությունը հարաբերություններում:


Վարկանիշ ու գումար: Խուճապ ու հուսալքություն` սրանք այն վիճակներն են, որոնցում հայտնվում են տղամարդիկ, երբ զգում են, որ վտանգված է իրենց վարկանիշը կամ ունեցվածքը:


Ամուսնություն: Ամուսնությունը միայն կանանց համար չէ սթրես: Հարաբերությունների այս կետից տղամարդիկ վախենում են, ինչպես սատանան սուրբ ջրից: Դավաճանություն, բաժանություն, չկայացվածություն, երեխաներ, կենցաղ… Այս ամենի մասին մտքերը երբեմն իրոք սարսափելի են տղամարդկանց համար:


Իմպոտենցիա: Վախը, որ «գլխավոր արժանիքը» կդավաճանի ամենապատասխանատու պահին, ցանկացած տղամարդու վատ երազների շարքից է:


Դավաճանություն: Անգամ միտքն այն մասին, թե սիրելի կինը երբևէ կարող է լինել ուրիշի գրկում, տղամարդուն կարող է ագրեսիվ ու չար դարձնել:


Արցունքներ: Կնոջ արցունքները անկեղծորեն վախեցնում են շատ տղամարդկանց, իսկ ոմանք էլ պատրաստ են անել հնարավորն ու անհնարը, միայն թե սիրելին երբեք չարտասվի:

Դիտումներ: 438 | Ավելացրեց: АрмянкА | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: