Շաբաթ, 18.05.2024, 10:19
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 12 » Սովորույթներ, որոնք օգտակար են առավոտյան
08:36
Սովորույթներ, որոնք օգտակար են առավոտյան


Այս օգտակար սովորույթները, որոնք Ladynews.am-ը ներկայացնում է Ձեզ, կօգնի ողջ օրվա ընացքում պահպանել բարձր տրամադրություն, ինչպես նաև ունենալ լավ տեսք, լինել առողջ ու երջանիկ:

 Խմեք մեկ բաժակ ջուր: Մասնագետները խորհուրդ են զարթնելուց հետո տալիս խմել մեկ բաժակ ջուր. այն շատ օգտակար է օրգանիզմի համար: Օգտակարությունն ավելի մեծ կլինի, եթե ջրի վրա ավելացնեք նաև կիտրոն, վերջինիս հյութը կխթանի, որ լյարդն ազատ արձակի տոքսիստները:

 Նախաճաշեք: Հենց առավոտյան սնունդն է մեզ տալիս էներգիա ողջ օրվա ընթացքում, ուստի պետք է դրան լուրջ վերաբերել: Դիետոլոգները խորհուրդ են տալիս օրն սկսել վարսակի շիլայով, այն օգտակար է հատկապես նրանց համար, ովքեր օրվա ընթացքում դատարկ պատճառներից կարող են նյարդայնանալ, լինել մելամաղձոտ, չքնել: Վարսակն իր մեջ հակադեպրեսանտներ է պարունակում. օգտակարությունը նաև նրանում է, որ այն պարունակում է վիտամին B. հենց դա էլ պատասխանատու է մեր նյարդային համակարգի, մաշկի մաքրության, մազերի թանձրության և այլնի համար: Կանաչ թեյը, խնձորն ու արքայախնձորը ևս շատ օգտակար է:

 Լվացվեք սառը ջրով: Սառը ջուրը թարմացնում է երեսը և կարգավորում արյան շրջանառությունը: Սառը ջուրը ևս մեկ օգտակար հատկություն ունի՝ քլորն ավելի քիչ է, քան տաք ջրում, ինչը մաշկի համար օգտակար է:

Դիտումներ: 389 | Ավելացրեց: АрмянкА | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: