Շաբաթ, 18.05.2024, 11:37
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 2 » ՇՓՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՉԱՓՈՂ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏ
09:23
ՇՓՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՉԱՓՈՂ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԹԵՍՏ
    Նշանակությունը 

Այս թեստը թույլ է տալիս չափել և որոշել այլ անձանց հետ շփվողականության մակարդակը, անձնական կամ գործնական հարաբերություններ հաստատելու և պահպանելու ունակությունը: 

Արդյունքների մշակում 

Տրված հարցերին պահանջվում է պատասխանել այո, ոչ կամ երբեմն: 

Այո - 2 բալ 
Ոչ - 0 բալ 
Երբմեն -1 բալ
                                                                                                                                              Հրահանգ 

Պատասխանները հարկ է տալ ելնելով վարքի կամ այլ իրավիճակների ձեր փորձից: 

1.Դուք պատրաստվում եք գործնական կամ սովորական հանդիպման: Ձեզ հունից հանում է դրան երկար սպասելը: 

2.Դժգոհություն և անհանգստություն է առաջանում ձեզ մոտ, երբ պատրաստվում եք ինչ-որ ժողովի, հանրագումարի կամ նման այլ մեծ լսարանի առաջ զեկույցով, հաղորդագրությամբ կամ ինչ-որ տեղեկությամբ հանդես գալ: 

3.Դուք բժշկին այցելելը ձգձգում եք մինչև վերջին պահը: 

4. Ձեզ առաջարկում են գործուղման գնալ մի քաղաք, որտեղ երբեք չեք եղել: Դուք կփորձեք բոլոր հնարավոր ձևերով խուսափել այդ գործուղումից: 

5.Սիրում եք բոլորի հետ կիսվել ձեր ապրումներով: 

6. Ձեզ նյարդայնացնում է, երբ փողոցում անծանոթը խնդրանքով դիմում է ձեզ (ցույց տալ ճանապարհը, ժամը ասել կամ մեկ այլ բան): 

7. Դուք հակված եք մտածելու, որ կա այսպես կոչված «հայրերի և որդիների խնդիր», և տարբեր սերունդների մարդկանց դժվար է միմյանց հասկանալը: 

8. Անհարմար կզգաք ձեր ծանոթին հիշեցնել այն մասին, որ նա մոռացել է վերադարձնել ձեզանից մի քանի ամիս առաջ վերցրած պարտքը: 

9. Ռեստորանում կամ սրճարանում ձեզ անորակ սնունդ են մատուցել: Կլռեք և միայն սպասքը զայրացած հետ կհրեք: 

10. Մենակ մնալով անծանոթի հետ՝ դուք կլռեք և ճնշված կզգաք ձեզ, եթե նույնիսկ նա սկսի առաջինը խոսել: 

11.Դուք նյարդայնանում եք ցանկացած տեսակի հերթերից, որտեղ էլ որ դրանք լինեն (գրադարան, խանութ և այլն): Թողնում և գնում եք: 

12. Դուք կխուսափեք մասնակցել մի հանձնաժողովի, որը վերաբերում է ինչ-որ կոնֆլիկտային իրավիճակի: 

13. Դուք ունեք ձեր խիստ անհատական գնահատականները մշակույթների, գրական ստեղծագործությունների, այլ քաղաքակրթությունների վերաբերյալ և այդ առումով ոչ մի ուրիշ կարծիք հաշվի չեք առնում: 

14. Ձեզ լավ ծանոթ հարցի վերաբերյալ ակնհայտ սխալ արտահայտություն եք լսում: Կլռեք և բանավեճի մեջ չեք մտնի: 

15. Ինչ-որ մեկի խնդրանքը, որ օգնեք իրեն գործնական հարցով կամ այլ թեմայով, ձեզ մոտ սրտնեղություն է առաջացնում: 

16. Դուք ավելի նախընտրում եք ձեր տեսակետը (կարծիքը, գնահատականը) արտահայտել գրավոր ձևով (քան բանավոր): 

Արդյունքները 

3 բալ և ցածր 
Ձեր շփվողականությունը կրում է հիվանդագին բնույթ: Դուք շատախոս եք, շաղակրատ, խառնվում եք ձեզ հետ ոչ մի կապ չունեցող գործերին: Դատողություններ եք անում նույնիսկ անպիսի հարցերի շուրջ, որոնք դուրս են ձեր իրավասությունից: Կամա թե ակամա դուք հաճախ ձեր շրջապատում տարբեր տեսակի կոնֆլիկտների պատճառ եք դառնում: Բռնկուն եք, նեղացկոտ, հաճախ սուբյեկտիվ: Լուրջ գործերը ձեզ համար չեն: Թե աշխատանքում, թե տանը և թե ընհանրապես մարդկանց դժվար է ձեզ հետ շփվելը: Դուք պետք է աշխատեք ձեզ վրա և շտկեք ձեր բնավորության գծերը: Առաջնահերթ սովորեք լինել համբերատար և զուսպ: Հարգանքով վեաբերվեք մարդկանց և մտածեք ձեր առողջության մասին, քանզի կյանքի այդպիսի ոճը անհետևանք չի մնում: 

4-8 բալ 
Դուք չափազանց շփվող եք: Ձեր մեջ առկա շփվողականությունը ակնհայտ նկատելի է դիմացիններին: Դուք միշտ տեղյակ եք բոլոր գործերից, սիրում եք մասնակցել բոլոր քննարկումներին, սակայն լուրջ թեմաները ձեզ մոտ կարող են գլխացավանք առաջացնել: Դուք հաճույքով խոսակցության թեման վերցնում եք ձեր ձեռքը նույնիսկ հարցի մասին մակերեսային պատկերացում ունենալու դեպքում: Ամեն տեղ ձեզ զգում եք «ինչպես ձուկը ջրում»: Ցանկացած գործի համար պատասխանատվություն եք վերցնում, բայց միշտ չէ, որ կարողանում եք գործը իր հաջող ավարտին հասցնել: Դրա համար ձեր ղեկավարները և աշխատակիցները ձեզ փոքր-ինչ զգուշավորությամբ և կասկածանքով են վերաբերվում: Մտածեք այդ մասին: 

9-13 բալ 
Դուք շատ մարդամոտ եք (երբեմն նույնիսկ չափազանց), հետաքրքրասեր, շփվող, սիրում եք տարբեր թեմաներով արտահայտվել, որը երբեմն առաջացնում է շրջապատի դժգոհությունը: Շատ հեշտ ծանոթանում եք մարդկանց հետ: Սիրում եք լինել ուշադրության կենտրոնում: Ոչ ոքի խնդրանքը չեք մերժում, չնայած որ միշտ չէ, որ կարողանում եք այն կատարել: Լինում է, որ շուտ բռնկվում եք, բայց շուտ էլ հանգստանում: Լուրջ խնդիրների լուծման համար պակասում է համբերատարությունը, աշխատասիրությունն և քաջությունը: Սակայն ցանկության դեպքում կարող եք նաև չնահանջել: 

14-18 բալ 
Ձեր շփվողականության մակարդակը նորմալ է: Դուք հետաքրքրասեր եք, ուշադիր և մեծ հաճույքով լսում եք ձեր զրուցակցին: Համբերատար եք, պնդում եք ձեր տեսակետը առանց բռնկվելու: Մեծ հաճույքով ծանոթանում եք նոր մարդկանց հետ, բայց միևնույն ժամանակ չեք սիրում աղմկոտ միջավայրեր, իսկ էքստրավագանդ քմահաճույքները ձեզ նյարդայնացնում են: 

19-24 բալ 
Դուք բավականին շփվող եք և անծանոթ միջավայրում ձեզ շատ վստահ եք զգում: Կյանքի նոր խնդիրները ձեզ չեն վախեցնում: Բայց համենայն դեպս զգուշանում եք անծանոթներից, խուսափում եք վեճերի և բանավեճերի մեջ մտնելուց: Ձեր արտահայտությունների մեջ շատ է սարկազմը` առանց ինչ-որ պատճառի, բայց այդ թերությունը շտկելի է: 

25-29 բալ 
Դուք ներամփոփ եք, լռակյաց, քչախոս, գերադասում եք մենակությունը, դրա համար էլ քիչ ընկերներ ունեք: Նոր աշխատանքը և նոր ծանոթները, եթե նույնիսկ խուճապի մեջ չգցեն ձեզ, ապա հանում են հավասարակշռությունից: Դուք գիտեք ձեր այդ բնավորության գծի մասին և դժգոհ եք ձեզանից: Բայց մի սահմանափակվեք դժգոհությամբ, ձեր ուժերով կարող եք փոխել ձեր խառնվածքի առանձնահատկությունները: Երբևէ չի՞ եղել, որ դուք, ինչ-որ բանում ուժեղ հետաքրքրված լինելով, ավելի շփվող եք դարձել: Հարկավոր է միայն, որ վերահսկեք ինքներդ ձեզ: 

30-31 բալ 
Դուք ակնհայտ չշփվող մարդ եք, և դա է ձեր դժբախտությունը, քանի որ դրանից ավելի շատ հենց դուք եք տանջվում: Բայց և ձեր մտերիմներին էլ հեշտ չէ: Ձեզ դժվար է խմբային ջանքեր պահանջող գործեր վստահել: Աշխատեք լինել ավելի շփվող, կառավարեք ձեզ:
Դիտումներ: 415 | Ավելացրեց: АрмянкА | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: