Շաբաթ, 18.05.2024, 08:06
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 4 » Պատմության 10 ամենահերոսական ճակատամարտերը, որոնցում զորքերը գնացել են գիտակցված մահվան
15:19
Պատմության 10 ամենահերոսական ճակատամարտերը, որոնցում զորքերը գնացել են գիտակցված մահվան
Հերոսական դիմակայությունները պատմության ամենանշանակալի էջերից են: Անշուշտ, բոլոր դիմակայությունները չեն, որ հաջողությամբ են պսակվում: Որոշ դեպքերում պարտությունն անխուսափելի է լինում: Ուշագրավ է, որ անգամ հակառակորդներով շրջապատված վիճակում մարդիկ շարունակում են պայքարել մինչև վերջին շունչը` գերադասելով ընկնել մարտի դաշտում, քան հանձնվել թշնամուն:

1 Թերմոպիլի դիմակայությունը

Մ.թ.ա. 480 թ.

Jacqueslouisdavidthermopylae

Ֆրենկ Միլլերի ֆիլմի թողարկումից հետո ավելի շատ մարդիկ իմացան Սպարտայի արքա Լեոնիդասի զոհաբերության մասին, ինչպես նաև նրա ընտրած 300 մարտիկների մասին: Այդ բոլոր մարտիկներն արդեն հասուն զավակներ ունեին, որոնք կարող էին շարունակել իրենց ցեղը: Քչերն են հիշում, որ Լեոնիդասն ու նրա մարտիկները միայնակ չէին: Այլ քաղաք-պետություններ, օրինակ` Արկադիան, ևս զորքեր էին ուղարկել: Այսպիսով, պարսից բանակի դեմ կռիվ տվողների թիվը ոչ թե 300 էր, այլ շուրջ 6000: Այնքան էլ զարմանալի չէ, որ նրանք կարողացան երեք օր շարունակ փակել այն միակ ճանապարհը, որով պարսից զորքը կարող էր առաջանալ: Հետագայում նրանց դուրս մղեցին միայն այն պատճառով, որ յուրայիններից մեկը դավաճանել էր նրանց:

 

2 Շվեյցարական գվարդիայի դիմակայություն

A 006 Swissguard2 Pdev 2-1-2006 6-7 1994013

1527 թ. մայիսի 6

1527 թ.-ին կայսր Չարլզ V–ի օրոք Հռոմը շրջափակվեց Հռոմեական կայսրության զորքերի կողմից: Երբ կայսրության զորքերը` կազմված հիմնականում վարձու զինվորներից, ներխուժեցին քաղաք, նրանք սկսեցին չենթարկվել Չարլզի և այլ ղեկավարների հրամաններին և ուղևորվեցին Վատիկանի Բլուրներ` քրիստոնեական աշխարի ամենաշքեղ գանձերը թալանելու: Նրանք նաև սպանությունների ծրագիր էին կազմել, և նրանց ամենամագլխավոր թիրախը Հռոմի Պապ Կղեմես VII-ն էր: Շվեյցարական զորքերը խմբվել էին Հռոմի Սուրբ Պետրոս տաճարի մերձակայքում: Նրանք պետք է կռվեին 20000 զինվորների դեմ: Կռվից հետո ողջ մնաց միայն 189 գվարդիական, որ կարող էր գրավել քաղաքը: Նրանք ժամանակ տվեցին Հռոմի Պապին փախուստի դիմելու համար: Նրան հաջողվեց բարեհաջող կերպով փախչել, սակայն միայն 42 շվեյցարացի զինվորների հաջողվեց ողջ մնալ, նրանք բոլորն էլ տարբեր վնասվածքներ էին ստացել:

3 Ալամոյի ճակատամարտը

1836 թ. փետրվարի 23-մարտի 6

Alamobattle

Սա Տեխասի պատմության մեջ գրանցված եզակի դեպք է: Հենց այս ճակատամարտի արդյունքում էր, որ Տեխասը դարձավ ԱՄՆ նահանգներից մեկը: 82 վատ զինված տեխասցի ապստամբներ պետք է կռիվ տային 2000 մեքսիկացի զինվորների դեմ, որոնց առաջնորդում էր փայլուն հրամանատար Անտոնիո Լոպեսը: Մեքսիկացիներն ունեին հեծելազոր և հրանոթների պաշար: Տեխասցիներն ունեին հաստատակամություն, կամքի ուժ, սակայն շատ աղքատիկ ռազմամթերք: 12 օր շարունակ տեխասցիները դիրքավորվել էին Սանտա-Աննայում` դիմակայելով ամենօրյա ռմբակոծություններին: Ի վերջո հարձակումներից մեկն այնքան կատաղի էր, որ այլևս անհնար եղավ դիմակայություն ցույց տալ: Այս մարտում տանուլ տալով` տեխասցիները լցվեցին վրեժի զգացումով և 1836 թ.-ի ապրիլի 21-ին մի այլ ճակատամարտում հաղթանակ տարան մեքսիկական բանակի նկատմամբ:

 

4 Կամերունի ճակատամարտը

1863 թ. ապրիլի 30

Danjou1

Այս ճակատամարտը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Ամերիկայի քաղաքացիական պատերազմն էր: Այս ճակատամարտից հետո Ֆրանսիայի արտաքին լեգիոնը հայտնվեց քարտեզի վրա, և տարածվեց այն ասույթը, որ «Լեգիոնը մահանում է, սակայն չի հանձնվում»: Օտար լեգիոնի զորքերի 65 մարտիկներ` Ջին Դանժուի առաջնորդությամբ, պաշարներ էին տանում դեպի Վերակրուզ` Մեքսիկայի ֆրանսիացի զինվորներին օգնություն ցուցաբերելու համար: Ֆրանսիական զորքը ճանապարհին բռնվեց մեքսիկական զորքի կողմից, սակայն կարողացավ նահանջել դեպի Քամերունի փոքր ասիենդա (լատինաամերիկյան կամ իսպանական կալվածք): Այնտեղ փոքրաթիվ լեգիոներները պայքարեցին և դիմակայություն ցուցաբերեցին այնքան ժամանակ, մինչև նրանց սպառազինությունները սկսեցին սպառվել: Անգամ հրամանատար Ջին Դանժուի տապալումից հետո նրա զինվորները շարունակում էին մարտնչել: Ի վերջո միայն վեց մարտիկ էր մնացել, և նրանց փամփուշտները վերջնականապես սպառվել էին: Սա այն պահն էր, երբ նրանք այնքան մեքսիկացի էին սպանել, որ կարող էին պատվով նահանջել: Սակայն նրանք միահամուռ կերպով նահանջի որոշում չընդունեցին: Նրանցից երեքը պայքարեցին այնքան ժամանակ, մինչև ընկան թշնամու գնդակից: Մյուս երեքին վիրավորեցին և պարտադրեցին հանձնվել, սակայն նրանք պատասխանեցին, որ կհանձնվեն միայն այն դեպքում, եթե իրենց թույլ տրվի իրենց հետ տանել զոհված զինակիցների դիակները և հատկացվի պահակախումբ, որը կուղեկցի նրանց դեպի իրենց սահմանները: Մեքսիկացի հրամանատարը նախ ծիծաղեց, իսկ հետո հրամայեց իր ենթականերին կատարել լեգիոներների ցանկությունը:


5 Սիրոյամայի ճակատամարտ

1877 թ. սեպտեմբերի 24

2660629160 5772F03Fd1 O

Սայգոյի սամուրայները ապստամբներ էին: Նրանք որոշել էին ապստամբել, քանի որ կայսրը թույլ չէր տալիս, որպեսզի հանգիստ ապրեին: Արդյունքում կառավարական զորքերի և սամուրայների միջև կռիվ սկսեց: Հրամանատար Սայգոյի առաջնորդությամբ սամուրայների զորքը կենտրոնացել էր Սիրոյամա լեռան վրա, սակայն նախքան նրանք կհասցնեին մարտական գործողություններ սկսել, հակառակորդները նրանց շրջափակման մեջ առան: Կայսերական զորքերի թիվը հասնում էր 30,000-ի, իսկ սամուրայների բանակը կազմված էր ընդամենը 300 զինվորներից: Սամուրայները զիջում էին կայսերական բանակի զինվորներին ոչ միայն թվով, այլև սպառազինությամբ: Կայսերական բանակի հրամանատարը խնդրեց Սայգոյին խաղաղ հանձնվել` խոստանալով այդ դեպքում ոչ մի վնաս չպատճառել նրան և իր զորքին, այլ ազատ արձակել նրանց: Սակայն Սայգոն, լինելով սամուրայ, չէր կարող նման քայլի գնալ: Նա պատրաստ էր մեռնել մարտի դաշտում: Սեպտեմբերի 23-ին ժամը 3:00-ին Կայսերական բանակը հարձակում գործեց սամուրայների վրա: Սայգոն երկու վնավածք ստացավ, ինչից հետո սամուրայական արարողակարգով ինքնասպանություն գործեց (հարակիրի), որպեսզի այս կերպ խուսափի գերեվարվելու վտանգից: Այն 30 սամուրայները, որոնք ողջ մնացին, միացան Կայսերական բանակին, սակայն հետագայում նրանք բոլորն էլ սպանվեցին:

 

6 Ռորկս-Դրիֆտի ճակատամարտը

1879 թ. հունվարի 22

Defence-Rorkes-Drift

Այս ճակատամարտը տեղի է ունեցել անգլիացիների և զուլուների միջև: Եթե բրիտանացիները չփորձեին գրավել զուլուների տարածքները, Ռորկս-Դրիֆտի ճակատամարտը երբևէ տեղի չէր ունենա: Ճակատամարտին մասնակցում էին 139 բրիտանացի մարտիկներ, որոնք, որքան էլ որ զարմանալի թվա, ոչինչ չէին գրավում: Նրանք հետ էին մնացել զորքից, մինչ զինվորների մի մասը ուղևորվել էր Իզանդլվանի ճակատամարտին մասնակցելու: Այս զինվորների խումբը կազմված էր խոհարարներից, մատակարարներից, ինժեներներից, ովքեր կարող էին հարկ եղած դեպքում կռվել, սակայն կռվելու այնքան էլ մեծ փորձ չունեին, քանզի նրանց մարտական ծառայությունների կարիքը նախկինում առանձնապես չէր զգացվել: Ցավոք, նրանց բոլոր զինակիցներն ընկան մարտի դաշտում Իզանդլվանի ճակատամարտի ժամանակ: Կռվին մասնակցող զուլուների թիվը հանում էր 4500-ի: Զուլուները բավականին լավ զինված էին և հարձակում սկսեցին հունվարի 22-ին: Հարձակումը շարունակվեց մինչև հունվար 23-ի առավոտը: Զուլուների բանակը պատրաստվում էր մեկ այլ գրոհ իրականացնել, սակայն երբ զուլուների յուրայինները նշմարեցին հրանոթներով սպառազինված բրիտանացիների ազատագրական զորասյուները, նրանք նահանջեցին:

 

7 Փասիր Փանջանքի ճակատամարտը

1942 թ փետրվարի 13

47328389

1,400 մալայացի, բրիտանացի, հնդիկ և ավստրալիացի զինվորներ մարտի էին դուրս եկել 13,000 ճապոնացի զինվորների դեմ` ջանալով փրկել Սինգապուրը կամ գոնե քաղաքացիների համար տարածքից հեռանալու ժամանակ շահել: Մալայական թագավորական զորագնդի, Բերդֆորդշայրի և Հերթֆորդշայրի զորագնդի, 44-րդ հնդկական բրիգադի և ավստրալիական 22-րդ բրիգադի զինվորները փորձեցին կասեցնել Ճապոնացիների առաջխաղացումը դեպի Սինգապուրի կենտրոն, սակայն նրանց փորձն անհաջողության էր դատապարտված: Այս մարտիկների մեծ մասը զոհվեց ճակատամարտում: Նրանք, ովքեր ողջ մնացին, ռազմագերի դարձան: Ճակատամարտի վերջին ժամերին մալայացի Ադնան Բին Սայիդին 42 մարտիկից կազմված իր դասակին առաջնորդեց հազարավոր զավթիչների դեմ: Արդյունքում, նա 42-ից միակն էր, ով ողջ մնաց: Ճապոնացիները ևս մեծ կորուստներ կրեցին: Որպես պատիժ նրանք Ադնանին կտտանքների ենթարկեցին և միայն դրանից հետո սպանեցին նրան:

 

 


8 Բաստոնի պաշարումը

1944 թ. դեկտեմբերի 19-26

467

Դեռևս նախքան այս պաշարումը` ավելի վաղ տեղի ունեցած ճակատամարտերից մեկի ժամանակ, ԱՄՆ 101-րդ օդային դիվիզիայի 12,000 վատ զինված և ուժասպառ դեսանտավորներ գրավեցին Բաստոն քաղաքը` փորձելով կասեցնել գերմանացիների մուտքը այս ստրատեգիական նշանակություն ունեցող վայրը, սակայն շուտով նրանց շրջապատեցին շուրջ 15 գերմանական դիվիզիաներ: Տեսնելով, որ ամերիկացիները անհույս դրության մեջ էին հայտնվել, գերմանացիների հրամանատար գեներալ Հեյնրիխ վան Լյութվիցը առաջարկեց ԱՄՆ-ի դեսանտավորների հրամանատարին հանձնվել: Վերջինս մերժեց: ԱՄՆ-ի զորքը մի շարք հարձակումների դիմակայեց, մինչև որ դեկտեմբերի 26-ին նրանց օգնության հասավ ԱՄՆ-ի երրորդ բանակը:


9 Սաքսոնյան հաուսքարլները Հասթինգսում

1066 թ. հոկտեմբերի 14

Housecarls

1066 թ.-ի հունվարի 6-ին Հարոլդ Գոդվինսոնը թագավոր դարձավ և սկսեց կոչվել Հարոլդ II թագավոր: Ամառվա վերջին նա ստիպված էր դիմակայել Անգլիան գրավելու միանգամից երկու փորձերի: Առաջինը նախաձեռնվել էր հյուսիս-արևելքում իր դավաճան եղբոր և Նորվեգիայի թագավորի կողմից: Սուրհանդակը հայտնեց Հարոլդին, որ նրա եղբայր Դուքս Վիլյամը 7000-անոց զորքի հետ հասել էր հարավում գտնվող Փեվենսեյ: Հարոլդը իր զորքերի հետ միասին սլացավ Լոնդոնի հարավային կողմը: Ճակատամարտը տեղի ունեցավ Հասթինգսի մոտակայքում: Այն վերածվեց մի իսկական արյունահեղության սաքսոնական հետևազորի և նորմանդական հեծելազորի ու նետաձիգների միջև: Սկզբում սաքսոնների վահանները հետ էին մղում նորմանդական նետերը, և առավելությունը սաքսոնների կողմն էր: Նրանք իրենց ուժերի հանդեպ վստահությամբ լցվեցին և հետապնդեցին նորմանդական զորքերին, սակայն նորմանդական զորքերը պահուստային զինվորներ ունեին, որոնք միացան նրանց, ինչի հետևանքով նրանք սաքսոնների հանդեպ առավելության հասան: Հարոլդը իր ուժերը վերադասավորեց և նոր զինվորներ ավելացրեց բանակին: Վիլյամը մի խորամանկ քայլ էր մտածել: Նա իր նետաձիգներին հրամայել էր նետերն արձակել վերևից, որպեսզի դրանք ոչ թե սաքսոնների վահաններին դիպչեին, այլ խոցեին նրանց դեմքն ու մարմինը: Այս քայլը արդյունավետ էր, սակայն Հարոլդի զորքերը մարտնչեցին այնքան ժամանակ, մինչև նետերից մեկը խոցեց Հարոլդի աչքը: Մինչ Հարոլդը փորձում էր հանել նետն աչքից, չորս նորմանդացիներ հարձակվեցին նրա վրա: Թրի հարվածները տեղում էին մեկը մյուսի հետևից, և Հարոլդը մահացավ: Զորքի մեջ իրարանցում սկսեց, և զորքի մեծ մասը նահանջեց: Միայն հաուսքարլներն էին, որ մինչև վերջին շունչը կռվեցին:


10 Սամարի ճակատամարտը

1944 թ. հոկտեմբերի 25

Yamato Battle Off Samar

Սամարի ճակատամարտը տեղի է ունեցել Սամար կղզու մերձակա Ֆիլիպինյան ծովում: Ծովակալ Վիլյամ Հոլսին որոշեց ԱՄՆ Երրորդ ծովային նավատորմը ուղղել ճապոնական նավատորմի դեմ: Նա ձգտում էր ճապոնական ծովային ուժերին պարտության մատնել: Թիկունքը պաշտպանելու համար, նա հետևում թողեց միայն «Թեֆի 3-ը», ականակիր նավեր և մի քանի փոքր նավեր, որոնցում փոքրաթիվ պահակախմբեր էին: Ճապոնացի մարտիկների գծանավերն ու հածանավերը, որոնք ըստ ԱՄՆ զորքերի թյուր կարծիքի` նահանջել էին, վերադարձան և գրոհեցին այս փոքր նավերի վրա: Ծովակալ Սփրուանսին այլ ելք չէր մնում, քան հարձակվելու հրաման տալ: Այդ հրամանը լսելուն պես ԱՄՆ-ի մարտիկները սկսեցին Թաֆի 3-ի ականակիր նավերից կրակոցներ արձակել, սակայն ճապոնացիները բավականին լավ էին սպառազինված, և այս կրակոցներով անհնար էր գրոհը հետ մղել: Բախումների արդյունքում երկու կողմն էլ վնասներ կրեցին: Ամերիկացիներն ավելի շատ նավերի կորուստներ և մարդկային զոհեր ունեցան, քան Միդվեյի ճակատամարտի ժամանակ: Այնուամենայնիվ, ամերիկացիներին հաջողվեց այնքան շատ ավիրածություններ գործել և այնպիսի շփոթմունք առաջացնել, որ ճապոնական զորքի հրամանատարը սկսեց անհանգստանալ իր զորքի համար և կարգադրեց նահանջել, մինչդեռ նախնական ծրագրով նախատեսված էր առաջանալ` հակառակորդի զորքն ու նավերը խորտակելու համար: Թաֆի 3-ի խիզախ դիմակայության շնորհիվ հնարավոր եղավ կասեցնել Ֆիլիպինների նվաճումը:


Դիտումներ: 463 | Ավելացրեց: АрмянкА | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: