Շաբաթ, 18.05.2024, 09:07
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 7 » Ուտելու ցանկությունը զսպող մթերքների 8-նյակը
08:36
Ուտելու ցանկությունը զսպող մթերքների 8-նյակը

  Ավստրալացի գիտնականներին հաջողվել է պարզել, որ կան 8 մթերքներ, որոնք, թեև չեն պարունակում չափից շատ կալորիաներ, բայց և մարդուն ստիպում են իրեն հագեցած զգալ: Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են նիհարել, կարող են օգտագործել այդ մթերքները ու կզգան, որ այլևս ուտելու ախորժակ չունեն, բայց սոված էլ չեն մնա, իսկ նրանք, ովքեր ցանկանում են կիլոգրամներ հավաքել, ավելի լավ է խուսափեն այդ մթերքներից:

8-նյակի առաջատարը կարտոֆիլն է: 1 կարտոֆիլը միջինում պարունակում է 161 կալորիա, բայց հագեցնում է 3 անգամ ավելի, քան հացը:

Սպիտակուցային ուտելիքները երկրորդն են: Դրանցից առավել հագեցնող է ձուկը, որին հետևում են ոչ յուղոտ միսն ու լոբազգիները:

Պարզվում է' հագեցնում է նաև նարինջը, թեև մեկ նարինջը միջինում պարունակում է ընդամենը 59 կալորիա:
Դիետիկ սննդի հագեցնեղ 5-յակը եզրափակում է ձուն: Թեև մեկ ձուն պարունակում է ընդամենը 78 կալորիա, առավոտյան կերած մի ձուն բավարար է լինում ողջ օրվա ընթացքում ախորժակը ցածր մակարդակի վրա պահելու համար:

6-րդ տեղում է մակարոնը, իսկ 7-երորդը սև շոկոլադն է: 20 գր սև շոկոլադը բավարար է, որ ողջ օրվա ընթացքում Դուք չունենաք այլ քաղցրեղեն ուտելու կարիք:

Դե իսկ ոչ յուղոտ կաթն իր հերթին հագեցնում է օրգանիզմն ու թույլ չի տալիս քաղց զգալ մի տևական ժամանակ:

Դիտումներ: 499 | Ավելացրեց: АрмянкА | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: