Շաբաթ, 18.05.2024, 08:21
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 17 » Մթերքներ, որոնք օգնում են գեղեցիկ արտաքին ու նուրբ կազմվածք ունենալ
10:07
Մթերքներ, որոնք օգնում են գեղեցիկ արտաքին ու նուրբ կազմվածք ունենալ


Ձեզ ենք ներկայացնում մի քանի մթերք, որոնց օգտագործումը կօգնի ձեզ գեղեցիկ արտաքին ունենալ: Այսպիսով` 

1. Ջրիմուռը հիանալի միջոց է անթերի և գեղեցիկ տեսք ունենալու համար: Դրանից պատրաստված դիմակը մաքրում է աչքի տակ առաջացած կնճիռներն ու սև կետերը: Այն պարունակում է քիչ քանակությամբ նատրիում, վիտամին B և միկրոէլեմենտներ:

2. Կանաչ կաղամբը պարունակում է վիտամին A, C և E: Այն արդյունավետ միջոց է կնճիռներից ազատվելու համար: Ի տարբերություն կանաչ կաղամբի, մանուշակագույն կաղամբը պարունակում է 8 անգամ ավելի շատ վիտամին C: Մասնագետները խորհուրդ են տալիս կնճիռներից արագ ազատվելու համար շաբաթը երեք անգամ կաղամբ օգտագործել:

3. Բազուկը պարունակում է ամինաթթուներ, բետտակարոտին և օքսիդանտներ, որոնք նպաստում է փայլուն մաշկ ունենալուն: Խորհուրդ է տրվում բազուկը դարձնել սննդակարգի անբաժան մաս:

4. Համեմը մաքրում է օրգանիզմը վնասակար մանրէներից, կարգավորում է արյան շրջանառությունը, օգնում է ազատվել ավելորդ քաշից և ցելյուլիտից: 

5. Ցելյուլիտից ազատվել օգնում է նաև վարսակը: Այն պարունակում է բջջանք, որը կարգավորում է մարսողությունն ու մաքրում օրգանիզմը  տոքսիններից:

6. Ցիտրուսը պարունակում է վիտամին C, որի պակասն օրգանիզմում կարող է առաջացնել կնճիռներ, ազդել մաշկի չորանալուն և խամրելուն: Խորհուրդ է տրվում առավոտյան ըմպել մեկ բաժակ ցիտրուսի հյուրթ:

7. Արևածաղկի ձեթը լավ միջոց է սև պիգմենտային բծերից ազատվելու համար, ինչպես նաև վիտամին E-ի հարուստ աղբյուր է: 

Դիտումներ: 460 | Ավելացրեց: АрмянкА | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: