Շաբաթ, 18.05.2024, 10:19
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 27 » Մարդու բնավորությունը` ըստ օծանելիքի
08:57
Մարդու բնավորությունը` ըստ օծանելիքի

.

Ամերիկացի հայտնի վերլուծաբան Մերիան Բենդետը գտել է օրինաչափություն, որի շնորհիվ կարելի է օծանելիքի բույրով որոշել մարդու բնավորությունը։ Նա պնդում է, որ օծանելիքները, ըստ իրենց բույրերի, կարելի է բաժանել խմբերի։ Ահա թե ինչ է ցույց տալիս յուրաքանչյուր խումբը։ Արևելյան բույրեր Երանգներ` վանիլ, համպար, մշկընկույզ և սև պղպեղ Արևելյան բույրերի սիրահարները ստեղծագործող մարդիկ են, սիրում են լինել միայնության մեջ և բարձր են դասում ավանդույթները, երբեմն հակվում են հավաքածու ունենալու։ Կոկիկ են, լավ դաստիարակված, իսկ արտաքինով` գրավիչ։ Ցիտրուսային բույրեր Երանգ` ցիտրուսային մրգեր Այս բույրը Ձեր մասին ասում է, որ լավ կազմակերպված ու կարգապահ անձնավորություն եք։ Այն նախընտրող մարդիկ շատ հաճախ իդեալիստ են և սիրում են ամեն ինչ նախօրոք պլանավորել։ Մրգային բույրեր Երանգ` ոչ ցիտրուսային մրգեր Մրգային բույրերի սիրահարները պաշտում են ուրախ ու աղմկոտ միջավայրը, իրենց բնույթով անկանխատեսելի են և ստեղծագործական։ Միշտ կարելի է նրանց վրա հույս դնել, հեշտ է նրանց հետ թիմով աշխատելը։ Արտասովոր հումորի զգացում ունեն։ Սպիտակ ծաղկի բույրեր Երանգներ` շուշան, ֆրեզիա, գարդենիա, մագնոլիա Եթե Դուք այս խմբին համապատասխան օծանելիք եք օգտագործում, ապա հանգիստ, շփվող անձնավորություն եք և վստահելի ընկեր, չնայած հնարավոր է, որ այնքան էլ շատ ընկերներ չունենաք։ Ծաղկեփնջային բույրեր Երանգներ` վարդ, հասմիկ և այլն Եթե նախընտրում եք այս ծաղկեփնջի բույրերը, ապա Դուք անկասկած ստեղծագործ բնույթի մարդ եք։ Հեշտությամբ կարող եք Ձեր կողմը գրավել անծանոթներին։ Կարելի է նաև ասել, որ ջերմ եք և շատ հաճախ հանդիսանում եք շրջապատի հոգին ու ուրախությունը։   Փայտային, ծառային բույրեր Երանգներ` եղեգնափայտ, սանդալ Փայտային բույր նախընտրողները էլեգանտ են, զուսպ, պահպանողական, կարդացած և շատ զգույշ ամեն ինչում։ Հապճեպ որոշումներ չեն կայացնում։ Կանաչ անտառի բույրեր Երանգներ` կանաչ տերևներ, խոտ, մամուռ, չոր խոտ Այս մարդիկ լավ կազմվածք ունեն, սիրում են զբաղվել սպորտով և աշխատում են միշտ պահպանել իրենց կազմվածքն ու տեսքը։ Ծովային բույրեր Երանգներ` ծովային բույսեր, անձրևի թարմություն, վաղորդյան ցող Այս բույրը խոսում է այն մասին, որ Դուք համեստ անձնավորություն եք, չեք ողջունում պարտադրող հագուստը, նախընտրում եք հագնվել հասարակ, բայց ճաշակով։ Հանգիստ եք և «չափված-ձևված»։ Թարմ, եթերային բույրեր Երանգներ` լեռնային թարմ օդ, օզոն Այս մարդիկ պաշտում են բնությունն ու ճամփորդությունը, նրանցում ապրում է իսկական ճանապարհորդի ոգի, ում համար մեգապոլիսն էլ շատ փոքր է։ Բայց դա բոլորովին էլ չի խանգարում հետևել նորաձևության վերջին տենդենցներին և լիարժեք ապրել։ Խոհարարական բույրեր Երանգներ` թուզ, սուրճ, վիսկի, շամպայն Այս տեսակի բույրերի սիրահարները ի ծնե ունեն ոճի զգացում։ Նրանք իրենց բնույթով համարձակ են և անկանխատեսելի։ Հուսով եմ կարողացաք օծանելիքի բույրի միջոցով բացահայտել ինքներդ Ձեզ։ Եվ հիշեք, որ «Օծանելիքը կնոջ այցեքարտն է։ Այն կինը, որ օծանելիք չի օգտագործում, անանուն է»։ 

Դիտումներ: 504 | Ավելացրեց: АрмянкА | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: