Romantic

Ռոմանտիզմն այս տարի այլևս անմեղ չէ։ Առաջարկում եմ համոզվել, որ ոսկեգույն դիմափոշին ու նույնիսկ ստվերաներկերը հրաշալի կերպով համադրվում են վառ վարդագույն ստվերաներկի հետ՝ կերպարին բարձրաճաշակ թարմություն հաղորդելով, այնպես, ինչպես Rodarte-ի մոտ:

Համարձակ

Բազմաթիվ մասնագետների կարծիքով՝ վառ կարմրաներկը դարձնում է ավելի երիտասարդ, մաշկին թարմ ու առողջ տեսք է հաղորդում: Համարձակ գտնվիր և փորձիր նույն երանգի շրթներկ և կարմրաներկ: Michael Kors նորաձևության տունը աշուն-ձմեռ 2012-13 կնոջը հենց այդպիսին է պատկերացնում. նա սովոր չէ լինել մոխրագույն մկնիկ, նրան նկատում են բոլորը, նա մշտապես առանձնանում է ամբոխից։ Իսկ դո՞ւ:

City chic

«Այս քաղաքը քոնն է»,- կարծես ասում է Ռոբերտո Կավալլին: Մանուշակագույն, ոսկեգույն, վառ կանաչ և շագանակագույն. կիրառիր ճիշտ հերթականությամբ ու նշված չափաբաժիններով, և քո հայացքի ամեն փոփոխություն իր սեփական գույնը կունենա:

Խորհրդավոր

Կիսամաքրված շրթներկ, ասես անքուն գիշերից հետո աչքերի տակ քսված տուշ... Ի՞նչ է արել այս աղջիկը վերջին 12 ժամվա ընթացքում. գիշերային ակումբի գլխավոր հերոսուհի՞ն է եղել, վերջապես երկար բաժանումից հետո հանդիպել է իր սիրո՞ւն, իսկ գուցե անքուն գիշերն անց է կացրել գիտական աշխատություն գրելի՞ս: Այլևս կարևոր չէ. նա՝ Derek Lam-ի նոր կինը, ամբողջությամբ պարուրված է խորհրդավոր մշուշով: