Շաբաթ, 18.05.2024, 11:18
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 13 » Ինչպես է սիրելիդ դիմում քեզ. իմացիր բնավորությունը
09:06
Ինչպես է սիրելիդ դիմում քեզ. իմացիր բնավորությունը

10.01.2013

Եթե ուզում ես իմանալ, թե ինչպիսին է քո նոր ընտրյալը հարաբերություններում, ուշադրություն դարձրու, թե ինչպես է նա քեզ դիմում:

Սիրտս, հոգիս…

Այսպիսի տղամարդու հետ հարաբերությունները շատ դանդաղ են զարգանում:  Սովորաբար նրանք շատ երկար ուսումնասիրում են իրենց ընտրյալներին: Նրանք շատ հավատարիմ են. եթե ընտրել է քեզ, ապա հանգիստ եղիր, դա մշտական է:

Քաղցրս…

Դժվար թե նրա մտքում միայն դու լինես: Այսպիսի տղամարդկանց ուղեղում միշտ խառնաշփոթ է: Նա կարող է զբաղվել անիմաստ գրքերի ընթերցանությամբ կամ նույնքան անիմաստ սերիալների դիտմամբ: Խելացի կանանց այսպիսի տղամարդիկ նյարդայնացնում են:  Նրանք հաճախ անտեղի կատակում են, անտեղի ցիտում որևէ հիմար սերիալից:  Արտաքուստ շատ իքնվստահ են:

Կյանքս…

Այս բառն այնքան մեծ տարածում ունի  զույգերի (ոչ միայն) շրջանում, որ դժվար է այսպիսի տղամարդկանց բնութագիր տալ: Բայց այս բառը տեղին օգտագործողները չափազանց զգայուն մարդիկ են, ովքեր հաճախ կարող են նաև անհավանական խոստումներ տալ:  Այսպիսի տղամարդիկ չափազանց ուշադիր են,  սիրում են նաև ուշադրություն ստանալ դիմացինից: Նրանք շատ անմիջական են, բայց երբեմն նաև ձանձրացնող:

Բալես…

Կարելի է կռահել, որ նրանք չափազանց հոգատար են, ուշադիր սիրելիի նկատմամբ: Բայց նրանցից ակնկալիր նաև չափազանց խստություն: Շատ հաճախ նրանք հայրիկի ֆունկցիաներ են վերցնում իրենց ուսերին: Սակայն նրանց հետ ապահով է, հաճելի: Սովորաբար այսպես դիմող տղամարդիկ  մի քանի անհաջող սիրային պատմություններ են ունենում իրենց կյանքում: Դրա հետևանքով էլ նրանց համար նոր հարաբերություններ ստեղծելը շատ դժվարին, համարձակություն պահանջող գործ է: 

Փիսիկ…

Այսպես հիմնականում դիմում են բոլոր տեսակի կոմպլեքսներից զուրկ տղամարդիկ: Նրանք անհագ սեռական ցանկությամբ են օժտված, մշտապես սիրահետում են: Այսպիսի տղամարդկանց մեծամասնությունը նաև ռոմանտիկ է:

«Դուք»-ով…

Երբեմն սա հարգանքի հավաստիք է, սակայն նման տղամարդու հետ հարաբերությունները ոչ մի լավ բան չեն խոստանում քեզ:  Սա ինքնահավան և «քթի մազ» տղամարդկանց տեսակ է:  Նրանց մոտ չափազանց վառ է արտահայտված ձևականությունը: Նրանք ավելի շուտ կարևորում են պիտակը, այլ ոչ թե բովանդակությունը: Սիրում են աչքի ընկնել, էգոիստ են:

 Սիրելիս…

Այսպես իրենց ընկերուհիներին են դիմում ինքնավստահ մարդիկ` հաստատուն բնավորությամբ:  Այսպիսի թեկնածուին մերժելն այդքան էլ հեշտ չէ:  Սակայն միանգամից մոտենալ նրան և նվիրվել ամբողջ սրտով խորհուրդ չի տրվում: Այսպիսի  դոն ժուանները  հեշտությամբ կարող են  վերջ դնել հարաբերություններին անգամ փոքրիկ վրիպումի պատճառով:

Թանկագինս…

Այսպիսի տղամարդու հետ պատրաստ եղիր մշտապես ձանձրանալու: Ինչպես առօրյա շփման մեջ, այնպես էլ անկողնում նա պատրաստ չէ հետաքրքիր էքսպերիմենտների, չնախատեսված քայլերի:  Մեծ մասամբ այսպիսի տղամարդիկ զուրկ են նաև հումորի զգացումից:

Դիտումներ: 441 | Ավելացրեց: АрмянкА | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: