Շաբաթ, 18.05.2024, 07:55
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 3 » Ինչպե՞ս նիհարել կեքս ուտելով
09:42
Ինչպե՞ս նիհարել կեքս ուտելով
  Ցանկանու՞մ եք արագ նիհարել: Կանզաս նահանգի համալսարանի պրոֆեսոր Մարկ Հաուբն առաջարկում է դա անել անսովոր դիետայի օգնությամբ` "Փորձիր կեքս" անունով: Գիտնականն առաջարկում է սննդակարգի մեջ ներառել այնպիսի մթերքներ, որոնք հիմնականում սննդաբաններն արգելում են ուտել` քաղցրավենիք, մեղր, չիփս: 

Պրոֆեսորը վստահ է, որ կարևորն այն չէ, թե դուք ինչ եք ուտում, կարևորն այն է, թե որքան կալորիա եք ընդունում: Նրա դիետան փորձել է The Daily Mail թերթի աշխատակիցը: Սննդակարգի հիմնական բաղադրամասը կազմել են քաղցր բիսկվիթները` լցոնած կրեմով: Տղամարդն օրական կերել է նման 5-6 կեքս և չիփսեր, ինչը հավասար էր 1700 կալորիայի: Մինչդեռ բժիշկները խորհուրդ են տալիս հասուն տղամարդուն օրական ընդունել 2550 կալորիա ոչ ավելի: 

Այսպես, երկու շաբաթվա ընթացքում լրագրողն իր օրը սկսում էր երկու բաժակ սև սուրճ խմելով և տարատեսակ կեքսեր ուտելով: Ի դեպ, հենց ինքը` Մարկ Հաուբը, խորհուրդ չի տալիս ուտել նման մթերքներ երեխաների առջև, որպեսզի վերջիններս անառողջ կերակուրներ ուտելը սովորություն չդարձնեն: 

Նման նախաճաշից հետո The Daily Mail թերթի աշխատակցի մոտ գլխացավ է սկսվել: Նա որոշել է պառկել և ուտել բիսկվիթային ռուլետներ և շոկոլադ: Ապա հերթը հասել է պրոտեինային կոկտեյլին, իսկ ճաշին նա կերել է գազար, բրոկոլլի, շոկոլադ և նորից կրեոմով բիսկվիթներ: 

The Daily Mail թերթի աշխատակիցը նշում է, որ չնայած կալորիաների քանակը հասնում էր թույլատրելի սահմանին, նա դեռևս սովածություն էր զգում: Անընդհատ ուզում էր միրգ և բանջարեղեն ուտել, իսկ անառողջ սունդ ուտելու ցանկությունն օրեցօր նվազում էր: 

Մինչդեռ նրան հաջողվեց նիհարել: Բժիշկի մոտ ստուգումները ցույց են տվել, որ "Փորձիր կեքս" դիետան օգնել է նիհարել 5 կգ-ով: Մինչ այդ, ոչ մի դիետա նրան չէր օգնել այդքան նիհարել: Սակայն տղամարդու ընդհանուր առողջական վիճակն այնքան էլ լավ չէր: Նա տառապում էր գլխացավերից և իրեն թույլ էր զգում: Ազատվելով երկակի կզակից, կլոր այտերից և գոտկատեղի հատվածում պակասեցնելով 5սմ` փորձի մասնակիցը ձեռք բերեց խոլեստերինի բարձր մակարդակ և լյարդի բորբոքում:
Դիտումներ: 506 | Ավելացրեց: АрмянкА | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: