Շաբաթ, 18.05.2024, 09:07
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 25 » Ինչպե՞ս մաքրել օրգանիզմը ընդամենը երեք օրում
09:10
Ինչպե՞ս մաքրել օրգանիզմը ընդամենը երեք օրում


Որպեսզի կարողանաք պահպանել Ձեր ակտիվությունն ու աշխուժությունը, նաև պահպանել օրգանիզմի ընդհանուր առողջությունը, պետք է պարբերաբար մաքրել օրգանիզմը:

Մաքրման արդյունքում օրգանիզմից բնական ճանապարհով դուրս են գալիս տոքսինները: Նաև իրականացվում է օրգանիզմի համար շատ կարևոր` սնուցող նյութերի պաշարների կուտակում:

Գոյություն ունի օրգանիզմը մաքրող հատուկ երեքօրյա դիետա` հիմնված բնական հյութերի վրա:

Առաջին և երկրորդ նախաճաշերին դուք պետք է խմեք 1 բաժակ թարմ քամած հյութերի խառնուրդ: Կարող եք ամենատարբեր խառնուրդներ ստանալ, օրինակ՝ խնձոր, արքայախնձոր և հատապտուղներ: Հյութի մեջ ավելացնում եք նաև մի փոքր դարչին և կոճապղպեղ:

Ճաշին խմեք մի բաժակ ապուր կամ հյութ՝ պատրաստված գազարից, վարունգից, կաղամբից, մաղադանոսից կամ խնձորից: Ցանկության դեպքում կարող եք ավելացնել նաև սոխ կամ սխտոր:

Այս ամենի հետ մեկտեղ, եթե որոշել եք մաքրել օրգանիզմը, առավոտյան անմիջապես արթնանալուց հետո խմեք մեկ բաժակ գոլ ջուր` մի քանի գդալ կիտրոնի քամած հյութով, մի փոքր աղացած սև պղպեղով և 1 թեյի գդալ մեղրով:

Լրացուցիչ օգտակար հավելում կլինի նաև ֆիզիկական մարմնամարզություններ կատարելը, ակտիվ կենսաձևն ու չոր մերսումը:

Եթե մաքրման այս տարբերակը Ձեզ չափից շատ խիստ է թվում, կարող եք հյութերով այս դիետան պահպանել միայն մեկ օր, իսկ հաջորդ օրերին միայն առավոտյան խմել նշված հոյւթերը կամ ապուրները, իսկ ցերեկը կամ երեկոյան թեթև սնվել: Կարևոր է, որ Ձեր պատրաստած ուտելիքները քիչ յուղայնությամբ լինել:

Դիտումներ: 456 | Ավելացրեց: АрмянкА | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: