09:17 Ինչպե՞ս հաղթահարել խանդը | |
Խանդը ամենաուժեղ զգացմունքներից մեկն է, որը, հավանաբար, զգացել են բոլորը: Այն վեճեր է առաջացնում, այրում է ներսից, կործանում է հարաբերությունները, ստիպում է անհանգստացնել սիրելի անձնավորությանը` նույնիսկ առանց պատճառի: Հայտնվելով խանդի ճանկերում` ցանկանում ես բղավել, արտասվել, ափսեները կոտրել և կործանել շրջապատում ամեն ինչ: Ըստ վիճակագրության` օրեցօր խանդի պատճառով ամբողջ աշխարհում ավելանում է զույգերի բաժանումների քանակը: Ի՞նչն է դրա հիմնական պատճառը, ինչո՞ւ է այն կարողանում կործանել ամենառոմանտիկ և ամուր հարաբերությունները: Հոգեբանները մեջբերում են մի քանի պատճառներ, որոնք հիմք են հանդիսանում այս կործանարար զգացմունքի: Մանկական բարդույթներ. Մեր վարքի հիմքը դրվում է մանկությունից: Մարդկանցից շատերը առաջին անգամ խանդ զգում են դեռ դպրոցում, մանկապարտեզում կամ, պարզապես, իրենց բնակարանում՝ եղբոր կամ քրոջ նկատմամբ: Մենք ցանկանում ենք լինել տան ամենասիրելի երեխան, որին ծնողները տրամադրում են իրենց ողջ ազատ ժամանակը: Երեխաները չեն հասկանում, որ ծնողներ սերը բավականացնում է բոլորին: Առողջ մրցակցությունը շատ արագ վերածվում է խանդի: Ծնողների բաժանումը՝ դրդված բաժանումից նույնպես կարող է վատ անդրադառնալ երեխայի վարքագծի վրա, երբ նա մեծանա: Տարիների ընթացքում խանդը նրա համար դառնալու է բնական երևույթ, որը նա սովորել է դեռ մանկուց: Հասարակություն. Ամեն օր մենք դիտում ենք սերիալներ, ֆիլմեր, որոնցում ամուսինները դավաճանում են միմյանց, կարդում ենք գրքեր՝ այդպիսի սցենարներով: Մեր ընկերուհիները և ընկերները պատմում են դավաճանությունների մասին, բերում են մեզ օրինակներ իրենց կյանքից: Մշտապես բախվելով ամուսնական դավաճանություններին, ինքներս խաբում ենք մեզ և ենթադրում, որ մեզ նույնպես դավաճանում են: Մենք քնում և արթնանում ենք այդ զգացումով և, վաղ թե ուշ, սկսում ենք անվստահություն տածել դեպի մեր կողակիցը, սկսելով սարսափելի խանդել: Բարձր կամ ցածր ինքնագնահատական. Մարդը, որը բարձր ինքնագնահատական ունի, կարծում է, որ իր կողակիցը իր սեփականությունն է, այդ պատճառով էլ անսահման խանդում է նրան: Այդպիսի պահվածքը նման է երեխայի, որից ցանկանում են իր խաղալիքը վերցնել: Մարդիկ, որոնք ցածր ինքնագնահատական ունեն, իրենց անարժան են համարում իրենց կողակցին: Հենց այդտեղից էլ առաջանում է վախի զգացումը, որ նա կսկսի փնտրել նոր ընտրյալ՝ ավելի նիհար, գեղեցիկ, հարուստ, խելացի և այլն… Պաշտպանական ռեակցիա Չեն լինում մարդիկ, որոնք չունենան խանդի զգացում, պարզապես ոմանք կարողանում են զսպել իրենց զգացողությունները, մյուսները` ոչ: Տղամարդիք հիմնականում խանդում են այն պատճառով, որ ցանկանում են ունենալ մաքսիմալ իշխանություն իրենց ընտրյալի նկատմամբ: Կանանց խանդը առաջանում է ուշադրության պակասից, նախանձից և անինքնավստահությունից: Ինչպե՞ս պայքարել այդ խնդրի դեմ Մինչ պարզաբանեք, թե ինչպես ազատվել խանդի զգացողությունից, փորձեք ինքներդ հասկանալ պատճառը, որից առաջացել է այն: Եթե այն հիմնված է հասարակ անինքնավստահության վրա, ապա լավ փորփրեք ձեր գիտակցությունը: Տարբերեք ձեր ուժեղ և թույլ կողմերը, որոշեք ինչի համար եք պարտվում ձեր կողակցին: Իսկ հիմա մտածեք, արդյոք համարում է նա այդ «թերությունները» իրական: Հնարավոր է, որ ձեր ընտրյալը երբեք էլ չի մտածել դրանց մասին և նույնիսկ չի էլ փնտրել այլ աղջիկ` զուրկ այդ թերություններից: Ռեալ գնահատեք, արդյոք այն ինչը ձեզ դուր չի գալիս, թերություն է, իսկ, միգուցե, այն պարզապես բարդույթ է: Մի մոռացեք, որ ցանկացած անձնավորություն առանձնահատուկ է: Շատ հնարավոր է, որ ձեր «թերությունը», դա հենց այն առանձնահատկությունն է, որը դուր է գալիս ձեր ընտրյալին: Եթե ձեզ ընտրել են, նշանակում է, որ դուք դրան արժանի եք: Երբեք թույլ մի տվեք անինքնավստահության զգացումը բնակություն հաստատի ձեր հոգում, սիրեք ձեզ և զբաղվեք ինքնակատարելագործմամբ: Սովորեք հպարտանալ ինքներդ ձեզանով և այդ ժամանակ կտեսնեք, որ խանդի զգացումը կանհայտանա: Եթե խանդի պատճառը անհիմն անվստահությունն է ընտրյալի նկատմամբ, ապա կրկին փորձեք ինքներդ ձեզ հասկանալ: Փորձեք հասկանալ, թե որտեղից հայտնվեցին այդ մտքերը, որ նա կդավաճանի ձեզ, որ նրան ուրիշ կին է հետաքրքրում: Ամենահիմար և վնասակար խանդի պատճառը հանդիսանում է ընտրյալի անցյալը: Չէ որ հենց դա սիրահարին դարձրեց այն, ինչը նա այժմ կա: Եթե նույնիսկ նա դեռ հիշում է իր նախկին սիրուն, դա, միանշանակ, չի նշանակում, որ նրա զգացմունքները չեն մարել: Ավելի հավանական է, որ նրանց հարաբերությունները բավականին երկար տևողություն են ունեցել և նրան գոհունակություն են պարգևել: Որպեսզի ազատվեք անցյալի համդեպ խանդից, դադարեք հարցեր տալ այդ մասին: Հիշեք` որքան քիչ բան իմանաք, այնքան ավելի ամուր կքնեք: Այս ժողովրդական իմաստությունը շատ համապատասխանում է այս իրավիճակին: Ձեր ինչին է պետք իմանալ, թե նրա նախկին ընկերուհին որ համարի կրծկալ է կրել, կամ որտեղ են նրանք սիրել հանգստանալ: Այդ ամբողջը մնացել է անցյալում, նա ընտրել է Ձեզ: Եթե նույնիսկ նա դեռ նրան հիշում է, ապա շատ շուտով դա էլ կանցնի: Ամենակարևորը, մի ստիպեք և մի կշտամբեք նրան ոչ մի բանում: Ամենալավ խորհուրդը, թե ինչպես պայքարել սեփական խանդի դեմ, դա չթաքցնելն է: Չարտաբերած վիրավորանքները ժամանակի ընթացքում կարող են վերածվել պայթյունավտանգ խառնուրդի, որը, հավանական է, կփչացնի ձեր հարաբերությունները: Եղեք անկեղծ ձեր ընտրյալի հետ: Հիշեք, որ ցածրացնելով, սկանդալներով, անհիմն կասկածներով և մեղադրանքներով դուք ոչինչ չեք փոխի, և նույնիսկ ընդհակառակը՝ կբարդացնեք իրավիճակը: Այդ զգացումը ինքը իրենով չի գնա և չի անհայտանա թեյի սեղանի շուրջ շատ մտերմիկ զրույցի ընթացքում ընկերուհու հետ: Խնդիրը վերաբերվում է միայն ձեզ և ձեր սիրելիին, այդ պատճառով էլ որոշումը պետք է կայացնել միասին: Պատերազմ հայտարարելով ձեր խանդին, դուք սկսում եք պայքարել ինքներդ ձեր դեմ` ձեր գիտակցության հանգստության, երջանկության և սիրո դեմ: Այս պատերազմում հաղթել կարող ես միայն քո երկրորդ կեսի աջակցությամբ և ինքնակատարելագործվելու ցանկությամբ: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |