Շաբաթ, 18.05.2024, 09:43
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 7 » Ինչն է ծերացնում կնոջը
08:34
Ինչն է ծերացնում կնոջը

  Նորություն չէ, որ կանայք փորձում են թաքցնել իրենց տարիքը: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ինչ քայլի ասես չեն գնում, որպեսզի երիտասարդ տեսք ունենան՝ թանկ հակատարիքային կրեմներ, երիտասարդեցնող ընթացակարգեր, և իհարկե' դիետաներ: Բայց արդյոք այդ ամենը օգնո՞ւմ են տեսողականորեն մի քանի տարի երիտասարդ երևալ:

Բրիտանացի գիտնականները վերջ են դրել այն առասպելին, ըստ որի նիհարավուն կառուցվածքը երիտասարդեցնում է: Պարզվում է իրականում հակառակն է՝ նիհարությունը կնոջը իր տարքից մի քանի տարի մեծացնում է: Այստեղ պետք է կարևորել հատկապես դեմքի նիհարությունը:

186 զույգ երկվորյակների հետ անցկացված ուսումնասիրության արդյունքում է դարձել, որ 40 անց մարդիկ երիտասարդ տեսք են ունենում այն դեպքում, եթե ունեն լիքը, ոչ նիհար դեմք: Լիքը այտերը թույլ են տալիս կնոջը երիտասարդ տեսք ունենալ, այն դեպքում, երբ նիհար դեմքը ծերացնում է:

Գիտնականները նաև նշել են ծերացմանը նպաստող այլ գործոններ, որոնք կապ չունեն մարդու քաշի հետ: Դրանք են՝ ամուսնալուծությունը, ծխելը, ալկոհոլի օգտագործումը և արևային լոգանքների չարաշահումը:

Դիտումներ: 445 | Ավելացրեց: АрмянкА | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: