10:10 Իդեալական հոնքեր. խնամքի նրբությունները | |
Հոնքերը, որպես կանոն, ամենաշատն են ուշադրություն գրավում դեմքի վրա: Եթե սխալ են հարդարված հոնքերը, ապա դիմահարդարումը, որքան էլ շահեկան այն լինի, չի կարող ապահովել իդեալական տեսք: Փորձենք միասին հասկանալ, թե ինչպե՞ս է պետք հարդարել հոնքերը: 1. Անշուշտ տանը կունենաք թարթիչաներկ, որն արդեն վաղուց չորացել է: Հանեք դրա վրձինը, լավ լվացեք և սանրեք հոնքերը: Սրա միջոցով դուք կազատվեք հոնքերի տակ թաքնված մահացած հյուսվածքներից ու հիվանդ մազերից: 2. Անհրաժեշտ է հոգալ, որ հոնքերի բոլոր մազերը մոտավորապես նույն երկարությունն ունենան: Դրա համար հոնքերը վեր սանրեք և կտրտեք ավել հատվածները, ապա սանրեք ներքև ու կրկնեք գործողությունը: 3. Հեռացրեք հոնքի հիմնական գծից վերև ու ներքև աճած ավելորդ մազերը: 4. Սուր ծայր ունեցող նրբունելու միջոցով հանեք մաշկից քիչ բարձրացած, սև կետիկների տեսք ունեցող մազիկները: 5. Ստուգելու համար հոնքերի ճշգրտությունը՝ մատիտը դրեք քթի հիմքի մոտ այնպես, որ այն վիզուալ անցնի աչքի բիբի վրայով: Մատիտի տակից դուրս մնացող մազիկները հեռացրեք: 6. Որոշելու համար այն կետը, որտեղից հոնքը պիտի «ջարդվի», մատիտը պահեք քթի կողքին և վերևի մասը թեքեք այնպես, որ այն անցնի աչքի արտաքին անկյունով: Մատիտի վերին ծայրը կհուշի Ձեզ «ջարդման» կետը: 7. Որոշելու համար, թե որտեղ պետք է հոնքն ավարտվի, մատիտի նեքևի ծայրը դրեք քթի կողքին ու թեքեք այնպես, որ մյուս ծայրն անցնի աչքի արտաքին անկյունով: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |