09:40 Ի՞նչ է պատմում ձեր մասին սոցիալական ցանցերում ձեր պրոֆիլի նկարը | |
Սովորաբար հոգեբաններն ասում են, որ սոցիալական ցանցերում մեր ավատարի նկարները խոսում են մեր երազանքների մասին: Մեր նկարը այն է, ինչը մեր կյանքում չկա, բայց շատ կցանկանայինք լիներ: Իհարկե սա բավականին վիճելի փաստ է, բայց անհավանական չի: Առաջարկում եմ ուսումնասիրենք մեր և մեր ընկերների ավատարների նկարները և նրանց ավելի լավ ճանաչենք: Սկսեցինք :) 1. Ուրիշի երեխայի կամ կենդանիների ձագերի նկարներ Սա խոսում է մարդու մոտ սիրո, ուշադրության և հոգատարության պակասի մասին: Մարդը չի ուզում մեծանալ, նա միշտ ուզում է, որ իրեն վերաբերվեն որպես երեխայի, հոգ տանեն իր մասին: 2. Սեփական երեխայի նկարը կամ իր նկարը երեխայի հետ Իմ երեխան ես եմ, ես իմ երեխան եմ: Սա խոսում է սեփական ես-ի և կյանքում կողմնորոշման կորստի մասին: 3. Լուսանկար զուգընկերոջ հետ Բոլորդ տեսեք, ես ընկեր/ընկերուհի ունեմ, ես միայնակ չեմ: Սա խոսում է անինքնավստահության մասին, այն մասին, որ մարդը չի հավատում, որ ինքը կարող է սիրված լինել: 4. Բնապատկեր, բնություն, ծառեր, ծաղիկներ Ներքին հարմոնիայի պակաս: Մարդը հանգստի և արձակուրդի կարիք ունի: 5. Պաշտոնական նկար Այս ոճի նկարը ևս խոսում է ներքին անինքնավստահության մասին: Այսպիսի նկար ունեցող մարդը անընդհատ իր «լավը» լինելու ապացույցների կաիրք է զգում: 6. Ծիծաղելի նկար Անընդհատ ուրախ երևալ ցանկացող մարդը միշտ ինչ-որ ներքին լարվածություն ունի, ներքին տխրություն, որը փորձում է թաքցնել ծիծաղելի նկարների հետևում: 7. Նկարի բացակայություն Անվտանգության զգացումի բացակայություն: Հաճախ նաև ամեն ինչ հսկողության տակ պահելու ցանկություն: 8. Հայտնի մարդու, աստղի նկար Ձեր պրոֆիլի նկարը աստղի նկա՞ր է, հենց հիմա հեռացրեք այն: Դա խոսում է ձեր ցածր ինքնագնահատականի մասին: Ինչ կարիք կա ուրիշի դեմքով մարդկանց ներկայանալ, եթե դուք ձերը ունեք: 9. Շատ «բաց» նկար Դա ձեռնոցի նետում է հակառակ սեռին, սեքսուալ կանչ, որ ձեր կյանքում: Ձեր սեքսուալության բացահայտ ցուցադրուը խոսում է այն մասին, որ դուք շատ կոմպլեքսավորված եք այդ ուղղությամբ, ձեզ թվում է, որ դուք բավականաչափ գրավիչ չեք հակառակ սեռի համար և բացելով մարմնի որոշակի հատվածները, փորձում եք ցույց տալ, որ դուք ազատ եք և առանց կոմպլեքսների: 10. Անկենդան իր Դա կարող է լինել գիրք, զենք, ավտոմեքենա, երաժշտանակն գործիք և այլն...Այս տիպի ավատարի նկարները նորմալ են համարվում, քանի որ դրանք ցույց են տալիս օգտատիրոջ նախասիրությունները: 11. Հակառակ սեռի ներկայացուցչի նկար Մեր օրերում սա բավականին վտանգավոր տենդենց է, երբ մարդը չի հարմարվում իր կենսաբանական սեռի հետ և ամեն կերպ ցանկանում է նմանվել հակառակ սեռին: Իհարկե եթե հակառակ սեռի նկարի մեջ իր կուռքը պատկերված չէ, օրինակ աղջիկները կարող են իրենց ավատարի նկար դնել Ջեյմս Բլանթի նկարը, քանի որ սիրում են նրան: 12. Անիմե Սա ևս խոսում է նախասիրությունների մասին: Մարդը, ով իր ավատարի նկարը անիմե է դնում, շատ հետաքրքրված է այդ արվեստով և ապրում է իր սիրած հերոսի կյանքով: Սա նորմալ է չափի մեջ: 13. Մեկ այլ մարդու իդելական նկար Օրինակ երբ ոչ այնքան գրավիչ արտաքին ունեցող աղջիկը իր ավատարի նկար է դնում որևէ մոդելի կամ գեղեցիկ աղջկա նկար, նույնը տղաները: Այստեղ խնդիրը շատ խորը հոգեբանական է, երբ մարդը չի ընդունում իրեն այնպիսին, ինչպիսին կա, և երազում է նմանվել ուրիշներին: 14. Չափից դուրս հաճախ փոփոխվող ավատարներ Այսպիսի մարդի ուշադրության մշտական պակասի զգացում ունեն: Նրանք մեկնաբանությունների ու նոր լայքերի հաշվին փորձում են բավարարաել իրնց մոտ այդ պահանջը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |