Շաբաթ, 18.05.2024, 10:19
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 16 » Հետաքրքիր փաստեր լացի մասին
08:49
Հետաքրքիր փաստեր լացի մասին

Հետաքրքիր փաստեր լացի մասին

Լացը օգտակար է բոլոր տարիքի մարդկանց համար: Այն նյարդային համակարգի յուրահատուկ «զարթուցիչն» է, որի օգնությամբ մարդիկ կարողանում են գոնե մասամբ լիցքաթափվել` մաքրելով հուզական աշխարհը սթրեսների պատճառած բացասական լիցքերից:

Մարդիկ լացում են ցավի, տառապանքի, ուրախության, հիացմունքի պատճառով: Լացի միջոցով մենք արտահայտում ենք մեր զգացմունքները: Լացի դեպքում գործում է էներգիայի փոխակերպման օրենքը. եթե մենք տխուր ենք կամ ուրախ, և արցունքներ են հոսում մեր աչքերից, դրանք մեզ հավելյալ ուժ  են տալիս ապրելու և կենսագործելու համար: 

Լացը ծնվում է երեխայի հետ, սակայն արցունքներն ի հայտ են գալիս միայն 4-10 շաբաթ անց: Լաց լինելու անկարողությամբ տառապողներից շատերը, հատկապես երեխաները, մեծ դժվարությամբ են տանում ծանր սթրեսները: Բանն այն է, որ լացի ժամանակ արցունքներն իրենց հետ օրգանիզմից դուրս են հանում բազմաթիվ թունավոր նյութեր, այսինքն` չարտասվելով մենք վնասակար նյութերը թողնում ենք մեր օրգանիզմում` թույլ տալով, որ դրանք մեզ դանդաղորեն թունավորեն և թուլացնեն մեր օրգանիզմի դիմադրողականությունը:  

Արցունքները աղի ջուր են. դրանք ջրոտում են Ձեր աչքերը` հեռացնելով գրգռիչները, քչացնում են սթրեսային հորմոնները, պայքարում են հիվանդաբեր մանրէների դեմ:

Հետազոտություննեը պարզել են, որ մենք ունենք երեք տեսակի արցունքներ` լիցքաթափող, շարունակական և էմոցիոնալ.                                                                  

.լիցքաթափող արցունքները մաքրում են մեր աչքերը վնասակար մասնիկներից, երբ դրանք առաջացած են լինում ծխի հետևանքով:                                                              

.Շարունակական արցունքները պարունակում են լիզոցիմ կոչվող քիմիական նյութը, որը կատարում է մանրէասպանպաշտպանիչի դեր: Արցունքները նաև քթով են հոսում՝ պահելով քիթը խոնավ և պաշտպանելով մանրէներից:

.Էմոցիոնալ արցունքները ամենաառողջարարն են արցունքների տեսակների մեջ: Դրանք պարունակում են սթրեսային հորմոններ, որոնք դուրս են գալիս մարմնից լացելու միջոցով: Հետաքրքիր է, որ լացը օգնում է էնդոֆրին ուրախության հորոմոնի առաջացմանը, և մարդը կաթնասուն տեսակների մեջ միակն է, որ ունի էմոցիոնալ արցունքների տեսակը:

Լացելուց հետո մեր շնչառությունն ու սրտի զարկերը դանդաղում են, և մենք կենսաբանական և էմոցիոնալ հանգիստ վիճակի մեջ ենք մտում: Լացը շատ օգտակար է նաև սրտի առողջության համար:

Հասարակության մեջ ընդունված է, թե լացը միայն թույլերին է բնորոշ: Տղամարդիկ կանանցից մոտ 5 անգամ քիչ են արտասվում. ուժեղ սեռի ներկայացուցիչները կյանքի ցանկացած պարագայում փորձում են չարտասվել, թաքցնել իրենց արցունքները: Իրականում արտասվում են միայն ուժեղները, նրանք, ովքեր կարողանում են հաղթահարել ընդունված կարծրատիպը:

Ու չնայած լացը օգտակար է, թող որ բոլորիս կյանքում լինեն միայն ուրախության արցունքներ…

Դիտումներ: 517 | Ավելացրեց: АрмянкА | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: