Շաբաթ, 18.05.2024, 08:54
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 4 » Գույնի հոգեբանությունը. Ինչի՞ հետ է ասոցացվում Ձեր հագուստի գույնը
15:16
Գույնի հոգեբանությունը. Ինչի՞ հետ է ասոցացվում Ձեր հագուստի գույնը
    Ցանկացած գույն մարդկանց մեջ հուզական ազդեցություն է թողնում և ասոցացվում է որոշակի կերպարների հետ: Ինչպե՞ս է մեր հագ ու կապն ընկալվում շրջապատի կողմից: Առաջարկում ենք ձեզ դիտել գույներն ըստ դասակարգման և ազդեցության:

Ջերմ դեղին – խթանող, զվարճալի, սթափեցնող, ապրեցնող ( խորհրդանշական նշանակությունը` արև, շնորհակալություն )

Սառը դեղին – սրտխառնոց, գարշանք, մոլորություն ( խանդ, նախանձ, դավաճանություն )

Նարնջագույն – լավ, քաջալերում, ակտիվացում ( արև, ուրախություն, հարստություն, իշխանություն, շքեղություն, տոնական )

Կարմրանարնջագույն – հետաքրքրություն ( սեր, հպարտություն, իշխանություն, պայքար, զայրույթ, կիրք, վտանգ )

Կարմիր – փոփոխություն ( արժանապատվություն, իշխանություն, շքեղություն, ծերություն )

Մանուշակագույն – կամքի զրկում, բերում է տխրություն ( ազնվականություն, վեհություն, համեստություն, խոնարհություն )

Մուգ կապույտ, բաց կապույտ – հանգստացնում է, պատրանքներ ստեղծում, հեռացնում իրականությունից ( ազատություն, խաղաղություն, դրախտ, հանգստություն )

Կապույտ – պասիվ, մխիթարող, ուշադրության կենտրոնում ( դավանանք, հավատք, հավատարմություն, պտղաբերություն )

Կանաչ – հանգստություն ( խաղաղություն, երիտասարդություն, հույս, անվտանգություն )

Դեղնականաչագույն – թարմեցնող, հեշտացնող, սթափեցնող ( լավատեսություն, հույս, նոր ծնունդ )

Ճերմակ – թողնում է անտարբեր ( մաքրություն, կուսություն, հավերժություն )

Սև – մարող ( մահ, սուգ, արձագանք )

Գորշ – կամքից զրկված, տխրություն է բերում ( գունատություն, աղքատություն)

Դարչնակարմրագույն – հուսալիություն, կայունություն ( տուն )


Դիտումներ: 429 | Ավելացրեց: АрмянкА | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: