Շաբաթ, 18.05.2024, 11:37
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 24 » Գիտնականները հայտնաբերել են գրիպով վարակման ևս մեկ մեխանիզմ
10:24
Գիտնականները հայտնաբերել են գրիպով վարակման ևս մեկ մեխանիզմ


Գիտնականները հայտնաբերել են գրիպով առողջ բջիջների վարակման ևս մեկ մեխանիզմ: Այս մասին ասվում է հետազոտությունում, որը հրապարակվել է Journal of Virology-ում:

Վիրուսում առկա է ֆերմենտների երկու խումբ՝ հեմագլյուտինին, որը վիրուսին օգնում է հայտնվել բջջում ու վարակել այն, և նեյրամինիդազա, որն օգնում է բջջից վիրուսի «փախուստին»:

Գիտնականները պարզել են, որ գրիպի որոշ շտամներում բջիջների վարակմանը մասնակցում է նաև նեյրամինիդազան, մինչդեռ բոլոր հիմնական դեղամիջոցներն ուղղված են հեմագլյուտինինի դեմ:

Գիտնականների կարծիքով՝ միաժամանակ երկու ֆերմենտների դեմ ուղղված դեղամիջոցի պատրաստումը կօգնի ստեղծել հիվանդության կանխման արդյունավետ մեխանիզմներ:

Դիտումներ: 427 | Ավելացրեց: АрмянкА | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: