Շաբաթ, 18.05.2024, 07:17
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 5 » Երեխայի կյանքի տևողությունը կախված է հոր տարիքից
09:23
Երեխայի կյանքի տևողությունը կախված է հոր տարիքից

   Ամերիկյան համալսարանի գենետիկ հետազոտություններով զբաղվող գիտնականները պարզել են, որ երեխայի կյանքի տևողությունը կախված է հոր տարիքից:

Նրանք գտնում են, որ մեծ տարիքում հայր դառնալը նպաստում է սերնդի երկարակեցությանը, և այս հանգամանքից ելնելով, մեծահասակ հայրերն ունենում են երկարակեցության գեն ունեցող երեխաներ:

Այս ամենի պատճառը թելոմերներն են: Դրանք քրոմոսոմի եզրային հատվածում գտնվող տարրերն են, որոնք գենետիկական ինֆորմացիայի պահպանման հարցում կարևորագույն դեր են խաղում:

Տարիքի հետ այս «պահապան» բջիջները մաքրվում են, իսկ թելոմերների երկարությունը կրճատվում է: Մի քանի տասնյակ բաժանումներից հետո դրանք այնքան են կարճանում, որ անհնար է դառնում բջիջների նորմալ կենսագործունեությունը` արդյունքում դրանք մահանում են:

Սակայն գիտնականները հայտնաբերել են, որ տարիքի ավելացման հետ տղամարդկանց մոտ տեղի է ունենում հակառակ գործընթացը:

Տղամարդկանց օրգանիզմում գոյություն ունեցող սպերմատազոյիդներում թելոմերները չեն փոքրանում, այլ հակառակը` տարիքին համընթաց երկարում են : Սա նշանակում է, որ ծնվելով մեծ հայրերից` երեխաներն ունենում են քրոմոսոմները պաշտպանող ավելի հզոր պաշտպանիչ շերտ, և ենթադրվում է, որ ավելի երկար են ապրում,քան մյուսները:

Դիտումներ: 383 | Ավելացրեց: АрмянкА | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: