11:45 Դեմքի ձեւը՝ Ձեր բնավորության մասին | |
Երբ ասում են՝ ճանաչիր առաջին հայացքից, թվում է՝ անհնար է: Սակայն կան հատկանիշներ, որոնք թույլ են տալիս պատկերացում կազմել մարդու բնավորության մասին հենց առաջին հայացքից: Կլոր դեմք ունեցողները բարեհոգի մարդիկ են: Նրանք ընդունում են աշխարհն այնպես, ինչպես կա: Չեն ձգտում փառքի և բարձր աստիճանի: Իսկ եթե հասնում են դրանց, ապա ինքնըստինքյան, առանց ջանքերի: Նրանք գնահատում են կյանքի փոքրիկ ուրախություններն ու փորձում երջանկություն գտնել դրանց մեջ: Երկարուկ դեմք ունեցողները ներդաշնակ անձնավորություններ են: Նրանք ինտելիգենտ են, չափի զգացումով, նրբանկատ և հեռատես: Նրանք արդար են, զսպված և չեն սիրում իրենց զգացմունքների մասին բարձրաձայնել: Նրանց մոտ լավ զարգացած է կազմակերպչական ջիղը: Նրանք կարողանում են հասնել նպատակակետին: Հակված են նաև անպատճառ տխրելու: Շատերը կարող են փոփոխական համարվել, բայց նրանք պարզապես երիտասարդ են հոգով: Քառակուսաձև դեմք ունեցողների համար անընդունելի է փիլիսոփայությունը: Նրանք սիրում են կտրուկ և կարճ: Նրանք գործի մարդիկ են՝ ի ծնե լիդերի հատկություններով օժտված: Նրանք երբեք չեն մնում աննկատ: Համառ են, կայուն և միշտ ձգտում են հաջողության: Սրտաձև դեմք ունեցողները շատ զգայուն են: Նրանք կենդանի ուղեղ են և ստեղծագործող անհատ: Սակայն սիրում են սավառնել երկնքում՝ այդպես էլ չիրականացնելով երազանքները: Նրանք պարզապես երազողներ են, բայց երբեմն կարող են շատ խիստ լինել, նաև խանդոտ են: Նրանք հիանալի սիրուհիներ են, բայց և կարողանում են ընտանիքում երջանկության մթնոլորտ ստեղծել: Շեղանկյունաձեւ դեմք ունեցողները շատ ակտիվ, էներգիայով լի մարդիկ են: Նրանք նաև զգուշավոր են և նրբանկատ: Նրանք նաև արտիստիկ են: Հեշտությամբ կարողանում են ելք գտնել յուրաքանչյուր իրավիճակից: Նրանք նախընտրում են ազատ շփումը, բայց շուտ են կապվում մարդկանց հետ: Հավատարիմ են, բայց զգուշավորությունը նրանց թույլ չի տալիս չափազանց մտերմություն: Օվալաձև դեմքով մարդիկ ընտանիքին նվիրված են: Նրանք նաև փոփոխական են, չունեն պայքարի ոգի: Քչով բավարարվող են:Նրանք փխրուն, հավատարիմ, ազդվող մարդիկ են: Ավելի հակված են ուրիշին երջանկացնելու,քան փնտրելու սեփական երջանկությունը: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |