Շաբաթ, 18.05.2024, 07:55
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 9 » Չինական սմարթֆոններն արագ տեմպերով գրավում են շուկան (լուսանկարներ)
08:49
Չինական սմարթֆոններն արագ տեմպերով գրավում են շուկան (լուսանկարներ)

Canalys վերլուծական ընկերության փորձագետների հաշվետվության համաձայն՝ 2013 թ. երկրորդ եռամսյակում չինական սմարթֆոնների մասնաբաժինը համաշխարհային շուկայում կազմում է 20 %:

IDC վիճակագրական հսկան պնդում է, որ սմարթֆոն արտադրող հաջողակ ընկերությունների թոփ-5 մտել են չինական երկու ընկերություններ Lenovo-ն և ZTE-ն` առաջ անցնելով Sony-ից, HTC-ից և Nokia-ից:




OPPO FIND 5
http://pics.style.rbc.ru/style_pics/media/img/850x500/7/29/1453209457407201378125088885297.jpg


Այս սմարթֆոնի դեմքն անցած տարի եղել է դերասան Լեոնարդո Դի Կապրիոն: Այն ունի Qualcomm Snapdragon S4 Pro պրոցեսոր, 5 դյույմանոց էկրան, 13 մեգապիքսել տեսախցիկ, կշռում է 165 գրամ:

LENOVO K 900
http://pics.style.rbc.ru/style_pics/media/img/850x500/5/00/1453209457407201378125092580005.jpg


Սմարթֆոնն ունի Intel Atom պրոցեսոր, 5.5 դյույմանոց էկրան, Sony արտադրության տեսախցիկ, կշռում է 162 գ: Հեռախոսի պատյանը պատրաստված է փայլեցված չժանգոտվող երկաթից:

Huawei Ascend P 6
http://pics.style.rbc.ru/style_pics/media/img/850x500/0/24/1453209457407201378125103736240.jpg


Ինչպես պնդում է արտադրողը, սա աշխարհում ամենաբարակ սմարթֆոնն է այսօրվա դրությամբ: Այն ունի Huawei HiSilicon պրոցեսոր, 4.7 դյույմանոց էկրան, 8 մեգապիքսել տեսախցիկ, կշռում է 120 գ: Սմարթֆոնի պատյանը նման է iPhone 5-ին, սակայն ավելի երկար, լայն և բարակ է:

Xiaomi Red Rice
http://pics.style.rbc.ru/style_pics/media/img/850x485/8/20/1453209457407201378125110204208.jpeg


Xiaomi-ի հիմնադիր Լե Ցզյունին IT ոլորտում անվանում են չինացի Սթիվ Ջոբս: Xiaomi ընկերությունը հայտնվել է 2010թ.: Ընկերության սմարթֆոնն ունի վառ կարմիր, սև կամ մետալիկ գունավորում: Այն ունի MediaTek պրոցեսոր, 4.7 դյույմանոց էկրան, 8 մեգապիքսել տեսախցիկ և կշռում է 158 գ:

Դիտումներ: 485 | Ավելացրեց: АрмянкА | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: