Շաբաթ, 18.05.2024, 10:41
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 7 » Աստղագուշակ սեպտեմբերի 7-ի համար
08:59
Աստղագուշակ սեպտեմբերի 7-ի համար

  Խոյ

Գիտակցեք, որ ամեն օրն ունի իր դրական ու բացասական կողմերը և պոտենցիալը: Հնարավոր է' դա գիտակցելով' ավելի հեշտ կկայացնեք կարևոր որոշումներ, որակական փոփոխություններ մտցրեք գործերի մեջ, որոնցով այժմ տարված եք: Աշխատանքի մեջ հատուկ ուշադրություն է պահանջում դետալների վերամշակումն ու դիզայնը: Օրը բարենպաստ է բանակցությունների, փաստաթղթերի ձևակերպման, պայմանագրերի կնքման տեսանկյունից: Առողջությունը ևս ակտուալ թեմա է: Հնարավոր է կենսական նշանակության խորհուրդ կամ բարի խոսք լսեք:

Ցուլ

Հագեցած օր է: Լավ կլինի չալարեք ու անեք առավելագույնը: Իրադարձությունները կարող են ձևավորել նոր թեմաներ, որտեղ կենտրոնացած կլինեն ձեր զգայական հետաքրքրությունները: Հարմար կլինի տեղեկատվության հետ աշխատանքը, կարող են առաջանալ հետաքրքիր գաղափարներ կամ էլ համագործակցության առաջարկներ: Շուտ ավարտին հասցրեք ձանձրալի գործերը, մանավանդ որ օրվա երկրորդ կեսին հնարավոր է աշխատունակության զգալի անկում:

Երկվորյակներ

Գործերն ու հարաբերությունները լուրջ մոտեցում են պահանջում ձեզանից: Եթե դուք ուշադիր լինեք գաղափարի կամ նախագծի պատշաճ ձևավորման նկատմամբ, հաջողությունն ապահովված կլինի: Ստացված տեղեկությունները բովանդակալից են ու կիրառելի: Պլանավորեք օրն այնպես, որ առավել կարևոր գործերը ավարտին հասցնեք օրվա առաջին կեսին: Հոգ տարեք սիրելիների մասին' առանց շնորհակալություն հայտնելու ակնկալիքի: Լավ օր է հանդիպումների, հաշտությունների, երկարատև լուծում պահանջող հարցերի մասին քննարկումներ ծավալելու համար:

Խեցգետին

Առավոտից կարող եք մեծ գործերի մեկնարկ դնել, իսկ արագ արդյունքը ստանալ որպես ձեր խանդավառության ու ջանասիրության արդյունք: Ձեր էներգիան բավարար է անգամ շրջապատի սնահավատներին կոլեկտիվ գործունեության մեջ ներքաշելու համար: Հնարավոր է, որ ակտիվությունը հետագայում անկում ապրի: Լավ կլինի, եթե ամբողջությամբ նվիրեք ձեզ ընտանեկան հանդարտ առօրյային ու կենցաղային գործերին: Հնարավոր է' նոր զբաղմունք ձեռք բերեք, կիսեք ձեր հետաքրքրությունները համախոհների հետ: Տարատեսակ կապեր հաստատելու համար իսկը ժամանակն է:

Առյուծ

Եթե կարողանաք ճիշտ կողմնորոշվել հանգամանքների քաոսում ու ընտրեք օպտիմալ կուրս ձեր նպատակների համար, կարող եք ֆինանսական անսպասելի հեռանկարներ բացել ձեզ համար: Նախաձեռնող եղեք, հատկապես, եթե իրադարձությունները կապված են օրվա առաջին կեսի հետ: Հիմնահարցերի հետ պետք է աշխատել առաջին հերթին: Սա հարմար ժամանակ է գնումների, հաճելի զրույցների համար: Ձեզանից պահանջվում է գործել հանգամանքների բերումով, բայց չանտեսել նաև հանկարծակի առաջարկներն ու իրողությունները:

Կույս

Օրը հուշում է ինչ-որ կարևոր բանի մասին' ստիպելով առաջին քայլն անել դեպի փոփոխություններ ու գործողությունների օբյեկտի ապակառուցում: Հարաբերություններում նշագրվող փոփոխությունները բարերար են ազդում ձեր ֆինանսական հեռանկարների վրա: Կարող է նկատվել շահավետ համագործակցություն, եկամտի նոր ալիքների բացահայտում: Այսօր ժլատ մի եղեք ոգևորող ու հուզիչ բառերի նկատմամբ, դրանցից ստացված արդյունքը կարող է գերազանցել ձեր սպասելիքները: Հնարավոր է, որ ասվածն այսօր նյութականի վերածվի: Երազելով հանդերձ մի մոռացեք ռացիոնալ մոտեցում ցուցաբերել այն հնարավորությունների նկատմամբ, որոնք հանկարծակի են առաջանում ձեր ճանապարհին:

Կշեռք

Ամեն ինչ հաջող ընթացքի մեջ է, բայց դուք պետք է ընկալեք այս ամենը ինչպես հարկն է: Այսօր շատ գործեր ունեք անելու: Պրակտիկ գործերը առաջնային տեղում են, քանի որ հենց դրանք են նպաստելու կենսական տարածության կարգավորմանը: Շփումներն այսօր խոստանում են անսպասելի նորություններ, որոնք կարող են արագացնել ինչ-ինչ իրադարձություններ: Օրվա առաջին կեսին խնայելու ցանկությունը հաստատ չի արդարանա: Ուշադիր եղեք օրգանիզմի վերակագնողական հատկությունների նկատմամբ:

Կարիճ

Կոլեկետիվում հնարավոր են անսպասելի զարգացումներ: Գործեք' ելնելով այն հնարավորություններից, որոնք ձեռքի տակ են ու առավելագույնն արեք կատարվողի մեջ հենարան գտնելու համար: Այժմ ձեր հաջողությունները մեծապես կբնորոշվեն երջանիկ պատահակսնությամբ: Աշխատեք հաղորդակցվել հիմնականում հաջողակ ու երջանիկ մարդկանց հետ, որոնք ձեզ այդքան անհրաժեշտ եռանդը կփոխանցեն: Հնարավոր են փոխադարձ գեղեցիկ զգացմունքներ:

Աղեղնավոր

Դուք արդեն փոփոխությունները կյանքի կոչելու ճանապարհին եք, ու այսօր հեռանկարները ավելի պարզեցնելու օր է: Մարդիկ կարող են ամեն ինչում ձեզ աջակցել: Անհրաժեշտ է մի կողմ թողնել մանր խնդիրները ու զբաղվել հիրավի մեծ գործերով: Կյանքը նվերներ կարող է մատուցել: Հաջողությունը ուղեկցում է ձեզ, իսկ բարենապաստ իրավիճակները դրսևորվում են ձեր ընտրության շրջանակն ավելի ընդլայնելու համար: Հիշեք միայն, որ ամեն ինչ հավիտենական գոյություն չի կարող ունենալ:

Այծեղջյուր

Լավ նորությունները գալիս են հեռվից: Աշխատեք ոչ մի բան աչքաթող չանել: Այսօր աշխատեք լինել մի քանի տեղում, քննարկել գորոծղությունների հետագա պլանը: Օրը տրամադրում է կոլեկտիվ համագործակցության, նախագծերի ակտիվ առաջխաղացման, դրա համար էլ մի վախեցեք փորձարկումների դիմելուց: Հեղափոխական ժամանակահատված է անձնական հարաբերությունների համար: Լավ ժամանակահատված է մեծ գնումներ կատարելու համար:

Ջրհոս

Առողջության նախանշանները հատուկ ուշադրություն են պահանջում ձեզնից: Մտածեք, թե ինչպես կարող եք վերականգնել կորսված ուժերը: Խուճապի մի մատնվեք, եթե հեռվից եկող նորությունը ստիպի արմատապես փոխել գործելակերպը ու գործընկերների հետ հարաբերությունները: Արագորեն լուծեք կազմակերպչական հարցերը: Կողմնորոշվեք դեպի այն իրողությունը, որն արագ արդյունք կապահովի ու կնպաստի մասնագիտական աճին:

Ձկներ

Օրվա տրամադրությունը կարող է ուրախալի լինել, սակայն դրան զուգահեռ աճում է ձեր անմիջական պարտականությունների թիվը: Պրակտիկության ջիղն այսօր լավ կզուգակցվի ստեղծագործական գաղափարների հետ: Դուք կարող եք զբաղվել դետալների վերամշակմամբ, ստեղծագործական որևէ իր կատարելության հասցնելու ուղղությամբ: Որոնեք այն, ինչ կմիավորի ձեր ուրիշների հետ, սա հիանալի օր է նոր ծանոթություններ հաստատելու համար: Ընտանիքն ու հարազատները այսօր ձեր կարիքն ունեն, իսկ նրանց հետ անցկացրած ժամանակը կոգևորի ձեզ ձեր ձգտումներում:

Դիտումներ: 449 | Ավելացրեց: АрмянкА | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: