Շաբաթ, 18.05.2024, 10:41
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 18 » Աստղագուշակ սեպտեմբերի 18-ի համար
08:41
Աստղագուշակ սեպտեմբերի 18-ի համար

Խոյ. Լարված ու բարդ օր է, երբ դուք իրար ետևից հիմար սխալներ եք թույլ տալիս: Ցանկալի չէ ձեռնարկատիրական գործունեություն սկսելը, գործարքներ կնքելը, հատկապես' պատասխանատու: Դուք ձգտում եք ամրապնդել ձեր պրոֆեսիոնալ դիրքերը, սակայն ոչ մի լավ բանի դա չի բերի: Շատ դժվար է ընդհանուր լեզու գտնել ազդեցիկ մարդկանց և ավագ սերնդի ազգականների հետ: Աշխատեք գործել շատ զգույշ, նախաձեռնություն հանդես բերեք միայն այն դեպքերում, երբ դրա խիստ անհրաժեշտությունը զգում եք: Կարելի է տնային գործերով զբաղվել, սակայն պետք է ձգտեք խուսափել գերհոգնածությունից:
Ցուլ. Այսօր դժվար կլինի գործերի վրա կենտրոնանալը' չափից ավելի շատ բան է ձեզ շեղում, դրա հետ մեկտեղ էլ շատ ժամանակ են խլում անօգուտ խոսակցությունները: Հույս մի դրեք այն բանի վրա, որ ինչ-որ կարևոր բան հնարավոր կլինի քննարկել գործընկերների հետ' հանդիպումներն անցնում են զարմանալիորեն անարդյունավետ, իսկ եթե անգամ որևէ համաձայնություն ձեռք բերվում էլ է, ապա հետագայում դրանք անպայման պետք է լինում վերանայել: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակահատված է մտերիմների հետ շփումների համար: Հնարավոր է մանկության ընկերների հետ անսպասելի հանդիպում:
Երկվորյակներ. Օրն ընդհանուր առմամբ վատ չի դասավորվում, սակայն դուք չափից ավելի մեծ տեղ եք հատկացնում մանրուքներին, որոնց վրա ընդհանրապես, կարելի էր և ուշադրություն չդարձնել: Խնդիրները, որ այսօր թվում են կարևոր և անլուծելի, շատ շուտով կմոռացվեն, սակայն մինչ այդ դուք կհասցնեք փչացնել ձեր հարաբերությունները մի շարք մարդկանց հետ, ովքեր այդ դժվարություններին նույնպես առնչվում էին: Սա ամենաբարենպաստ օրը չէ կանանց հետ շփվելու համար' դուք նրանց հանդեպ չափից ավելի պահանջկոտ եք, իսկ նրանք էլ չեն դրսևորում անհրաժեշտ ներողամտություն:
Խեցգետին. Օրը զերծ չէ դժվարություններից, սակայն դուք բարեհաջող ձևով դրանք հաղթահարում եք և հասնում առջև դրված նպատակին: Հնարավոր է զգալի առաջընթաց այն գործերում, որոնք ձեզ առավել կարևոր են թվում: Կծնվեն հիանալի գաղափարներ, որոնք դուք անպայման կիրականացնեք ձեր ընկերների հետ միասին: Կարգավորվում են հարաբերությունները աշխատակիցների հետ, շանս կա նոր դաշնակիցներ ձեռք բերելու: Ցանկալի չէ անշարժ գույքի հետ կապված խնդիրներ լուծել, կահույք և կենցաղային տեխնիկա գնել: Հիանալի օր է ռոմանտիկ ժամադրության համար:
Առյուծ. Օրվա էմոցիոնալ ֆոնն աչքի է ընկնում ծայրահեղ անկայությամբ' ձեր տրամադրությունը փոփոխական է, ձեզ հետ լեզու գտնելը' դժվար: Աշխատավայրում կոնֆլիկտները ծագում են բավական հաճախ, նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ չեն հասցնում դրանք հարթել: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, ճիշտ է' դրանք աննշան են, սակայն դրանից կորուստը պակաս ցավալի չի դառնում: Հնարավոր է դառնում լավ հարաբերություններ պահպանել ընտանիքի անդամների հետ. դուք հասկանում եք, թե ինչ կարևոր է փոխզիջում գտնելը և գնում եք զիջումների: Գնումներ անելիս պետք չէ ընկնել արտառոց բաների ետևից' դասականն այսօր ձեզ շատ ավելի է սազում:
Կույս. Այսօր ստիպված կլինեք տագնապել' ամեն ինչ չէ, որ ձեր ուզածով է ստացվում, և ստիպված եք լինելու հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ: Սակայն դժվարությունները ձեզ չեն վախեցնում, դուք հիանալի եք գլուխ բերում մի շարք խնդիրների լուծումը, լսում եք ձեր նախազգացման հուշումներին և դրա շնորհիվ գտնում օպտիմալ լուծումներ: Օրը հարմար է գիտական գրականություն ընթերցելու, իմացաբանական ֆիլմեր դիտելու համար: Օրվա երկրորդ կեսը հիանալի ժամանակահատված է գնուներ կատարելու համար' ձեր բոլոր ձեռքբերումները հաջող կլինեն: Արժե հատկապես մեծ ուշադրություն դարձնել վառ, անսովոր իրերի վրա' ճաշակը ձեզ չի խաբի, և դուք ճիշտ ընտրություն կանեք:
Կշեռք. Այսօր ձեզ բազմաթիվ հանդիպումներ են սպասում: Շրջապատի վրա լավ տպավորություն թողնելը այդքան հեշտ չի լինի, սակայն եթե դուք այնուամենայնիվ ջանքեր թափեք, ապա այդ խնդիրը հիանալի գլուխ կբերեք: Օրը հարմար է արտասահմանցիների հետ շփումների համար, իսկ նշանի բիզնեսմեն ներկայացուցիչների համար շանս կստեղծվի նոր գործընկերներ գտնել արտերկրում: Բարենպաստ օր է հեռավոր ուղևորությունների համար, հատկապես' ռոմանտիկ: Լավ կանցնեն և աշխարհիկ միջոցառումները: Հիշեք, որ այսօր ձեր օրգանիզմը հատկապես զգայուն է ալկոհոլի նկատմամբ, այդ իսկ պատճառով հրաժարվեք սպիրտային խմիչքներից:
Կարիճ. Օրվա առաջին կեսը բավական լարված կլինի' դա անհանգիստ ժամանակահատված է, երբ բարդություններ և խնդիրներ ծագում են բավական հաճախ, իսկ դրանք հարթելը միանգամից չի հաջողվում: Սակայն աստիճանաբար ամեն ինչ իր տեղն է գալիս, դուք վերաջպես հասկանում եք իրերի դասավորությունը: Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ, և դուք խելամիտ կլինեք, եթե որոշ ժամանակ զերծ մնաք աշխատակիցների հետ ձեր պատվախնդիր պլաններով կիսվելուց:
Օրվա երկրորդ կեսը դասավորվում է համեմատաբար հաջող: Դա հաճելի հանդիպումների, ուրախալի լուրերի, անակնկալների ժամանակահատված է:
Աղեղնավոր. Աշխատեք փիլիսոփայորեն վերաբերվել այն բանին, որ այսօր ձեզ այցելող ոչ բոլոր գաղափարներն են, որ անմիջապես իրականացվում են: Պետք է զինվել համբերությամբ' դուք կսկսեք գործել այն պահին, երբ կգա դրա համար առավել բարենպաստ պահը: Ցանկալի չէ այսօր գործնական բանակցություններ վարելը, ձեր կարիերային վերաբերող հարցեր քննարկելը: Կարող են ֆինանսական խնդիրներ ծագել, ընդ որում' բավական զգալի: Դրա հետ մեկտեղ էլ, ցանկալի չէ փող պարտք վերցնելը' ավելի լավ է կրճատել ծախսերը: Արժե հետևել ավագ սերնդի ազգականների խորհուրդներին:
Այծեղջյուր. Դժվար թե այսօր որևէ բան ձեր կյանքում շրջադարձորեն փոխվի դեպի դրականը, սակայն այնուամենայնիվ օրը կանցնի բավական հաճելի: Դուք տրամադրված եք լավատեսորեն, բարյացկամ եք, բաց' շփումների համար, և պատահական չէ, որ այդքանից հետո մարդիկ ձգտում են դեպի ձեզ: Վառ են արտահայտված ձեր լիդերական ունակությունները, և շանս կունենաք հավաքել համախոհների խումբ, որոնց հետ համատեղ կկարողանաք իրականացնել ձեր պատվախնդիր ծրագրերը: Օրը հարմար է ազգականների, ընրեկների, սիրելի մարդու հետ շփումների համար: Հիանալի օր է ընտանիքի անդամներին հաճելի նվերներ անելու համար:
Ջրհոս. Օրը դասավորվում է բավական հաջող: Զգուշավորության, ինչպես նաև ցանկացած խնդրի լուծմանը պրակտիկ մոտեցում ցուցաբերելու շնորհիվ դուք խուսափում եք սխալներից, ոչ մեկի թույլ չեք տալիս ձեզ մոլորեցնել: Ոչ միշտ է հաջողվում արագորեն համաձայնության գալ ղեկավարության հետ, սակայն դուք կարողանում եք անհրաժեշտ համառություն հանդես բերել:
Դուք դրական էմոցիաների կարիք ունեք, այդ իսկ պատճառով էլ զվարճալու առիթը բաց չեք թողնում: Այս առումով տեղին կլինեն մերսման կենտրոններն ու սպա-սրահները: Երեկոն հիանալի ժամանակահատված է հին ընկերոջ հետ զբոսնելու համար:
Ձկներ. Ոչ միանշանակ օր է: Օրվա առաջին կեսին ոչ մի լավ բան ձեզ մոտ չի ստացվում, մի անհաջողությունը հաջորդում է մյուսին, և պատահական չէ, որ ձեռքերը վայր են իջնում, ու գործելու ցանկությունն էլ լիովին վերանում է: Սակայն հերիք է, որ մի քիչ սպասեք, և իրավիճակը շրջադարձորեն կփոխվի: Ողջ պատճառը, իհարկե, բարենպաստ միտումների մեջ է, որոնք աստիճանաբար թափ են հավաքում:

Դիտումներ: 381 | Ավելացրեց: АрмянкА | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: