10:12 Աշխարհը ցնցած 26 լուսանկար, որոնք կազդեն նույնիսկ ամենասառնասիրտ մարդու վրա | |
Դարերի ընթացքում աշխարհում բազմաթիվ պատերազմներ, քաղաքական բախումների հետևանքով տեղի ունեցած ցավալի դեպքեր, բնական աղետներ են տեղի ունեցել: Այս գրառումը մեծապես կապված է հենց այդպիսի դեպքերի հետ: Այստեղ առանձնացրել ենք ամբողջ աշխարհը ցնցած այդպիսի լուսանկարներ: Բոլոր այս լուսանկարները ապացուցում են այն դժբախտ իրականությունը, որը գոյություն ունի ամբողջ աշխարհում: Շնորհիվ տարբեր ֆոտոլրագրողների ու պատերազմներ լուսանկարող մարդկանց` այսօր մենք կարող ենք ականատես լինել պատերազմներում տեղի ունեցող չարագործություններին ու ցավալի հետևանքներին և փորձենք խաղաղություն հաստատել այսուհետև, որպեսզի չունենանք նման դեպքերի կրկնություն: 1.Մահվան պահը Այս լուսանկարը արվել է Ռոբերտ Կապայի կողմից 1936թ.-ի սեպտեմբերի 5-ին: Լուսանկարում պատկերված մարդը Ֆեդերիկո Բորել Գարսիան է` անարխիստ իսպանացի հանրապետական: 2.Գաղթական մայրը 3. Մահացող երեխան Լուսանկարի հեղինակը հարավաֆրիկացի ֆոտոլրագրող Քեվին Քարտերն է: Լուսանկարն արվել է Սուդանի տեղական սնուցման կենտրոնում: Քարտերին մեղադրել ու քննադատել են երեխային չօգնելու համար: Հետագայում նա ինքնասպանություն է գործել ծանր ընկճախտից: Ինքնասպանությունից առաջ նա գրառում է թողել, որում ասվում է. «Ես ընկճված եմ...առանց հեռախոսի...չունեմ գումար վարձակալության համար...չունեմ գումար երեխայիս օգնելու համար...չունեմ գումար պարտքերս վճարելու համար...փող: Ինձ անընդհատ հետապնդում են սպանությունների հիշողությունները, դիակները, բարկությունը, ցավը...սովամահ եղող վիրավոր երեխաները, խելագար-ուրախ մարդասպանները, ոստիկանությունը, մահապատժի ենթարկող մարդասպանները... Ես գնում եմ Քենին (վերջերս մահացած իր գործընկերը` Քեն Ուսթերբրուքը) միանալու, եթե բախտս բերի»: 4. Աղջիկը Նապալամում Նիկ Ուի կողմից արված այս լուսանկարը Պուլիցերյան մրցանակի է արժանացել: Լուսանկարն արվել է հարավային վիետնամական հարձակումների ժամանակ 1972թ.-ին: Դեպի տեսախցիկը վազող աղջիկն արդեն ապահով է և կենդանի: 5. Սայգոնի սպանությունը Լուսանկարը` Էդի Ադամսի: Այս նկարը նույնպես արվել է Վիետնամական պատերազմի ժամանակ և ցույց է տալիս պատերազմի ողջ դաժանությունը, որն իրականացվում է մարդկության հանդեպ: 6. 9/11 ընկնող մարդը Լուսանկարի հեղինակը Ռիչարդ Դրուն է` «Assocaited Press» լրատվականի ֆոտոլրագրող: Լուսանկարն արվել է 2001թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման ժամանակ Նյու Յորքում: Շատ մարդիկ ուղղակի դուրս էին թռչում բարձրահարկ երկնաքերների պատուհաններից ծխից ու կրակից պաշտպանվելու համար: 7. Պայքարը բարիկադների դեմ Լուսանկարն արվել է Օդիդ Բալիլթի կողմից: Պուլիցերյան մրցանակի արժանացած այս նկարում պատկերված է հերոսական պահը, երբ կինը միայնակ մարտնչում է ոստիկանների դեմ: 8. Ուգանդա Մայք Ուելսի կողմից արված այս լուսանկարում պատկերված է ուգանդացի տղայի ձեռքը միսիոների ափի մեջ: Այս լուսանկարը ցնցել է ամբողջ աշխարհը` ցույց տալով աշխարհում տիրող անհավասարությունը: 9. Կոսովոյի փախստականենրը Քարոլ Գուզիի կողմից արված այս լուսանկարում պատկերված է երկու տարեկան փախստական Ագիմ Շալան, ում հանձնում են իր պապիկի ձեռքը Միացյալ Արաբական Էմիրությունների կողմից գործարկվող Ալբանիայի ճամբարում: 10. Քենթի համալսարանի սպանդը 1970թ.-ի մայիսի 4-ին արված այս լուսանկարի հեղինակը Ջոն Ֆիլոն է: Պատկերված է պահը, թե ինչպես է 14-ամյա երեխան լաց լինում Ջեֆրի Մյուլերի դիակի կողքին, ով հրազենով սպանվել է Օհայոի ազգային պահակախմբի կողմից: Լուսանկարը արժանացել է Պուլիցերյան մրցանակի: 11. Հանս Քոնարդ Շումանը ցատկում է Արևմտյան Բեռլին Լուսանկարն արվել է Փիթեր Լեյբինգի կողմից: Հետագայում այն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային նախագծի մեջ` որպես Բեռլինյան պատի փլուզման հուշ: 12. Ռուանդայի ցեղասպանության արտացոլումը Ջեյմս Նեթչուեի կողմից արված այս լուսանկարը պատմում է Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանության մասին: Այս տղան այն բազմաթիվ տուժողներից մեկն է, ով դաժան խոշտանգումների է ենթարկվել համակենտրոնացման ճամբարում: Ազատվելուց հետո նրան հաջողվել է ողջ մնալ: 13. Ալենդեյի վերջին լուսանկարը Լուսանկարը` Լուիս Օրլանդո Լագոսի: Պատկերված է Լատինական Ամերիկայի նախագահ Ալենդեն: Լուսանկարիչը սկզբում անանուն էր մնում: Սա Ալենդեի վերջին լուսանկարն է: Շատերի կարծիքով` սրանից հետո նա ինքնասպան է եղել: 14. Սպիտակներն ու գունավորները Լուսանկարի հեղինակը Էլիոթ Էրվիթն է: Այս լուսանկարը խորհրդանշում է Աֆիկայում մարդկանց ըստ մաշկի գույնի անհավասարությունը: 15. Բոպալի գազային ողբերգություւնը Լուսանկարի հեղինակը ֆոտոլրագրող Ռուղու Ռան է: Այն արվել է 1984թ. Հնդկաստանի Բոպալ քաղաքում տեղի ունեցած քիմիական ողբերգության ժամանակ: Հետագայում նա ցուցադրել է նկարները ողբերգությունից տուժածներին օգնելու համար: 16. Բիաֆրա 1969 Լուսանկկարը` Դոն Մքքուլինի: Բիաֆրայում ավելի քան 3 տարի տևած պատերազմը քանդել է ավելի քան մեկ միլիոն մարդու կյանք: Լուսանկարիչն այնքան ցնցված էր այն 900 երեխաների մահվամբ, որոնց ականատես էր եղել, որ նույնիսկ քիչ էր մնում` մահանար: 17. Աբու Ղրայբ բանտի խոշտանգումները Այս լուսանկարը արտահայտում է այն բոլոր խախտումներն ու անարդարությունը, որը տեղի են ունենում այս բանտում ԱՄՆ ռազմական ուժերի և կառավարական տարբեր գործակալությունների մասնակցությամբ: Դրանք բացահայտվեցին, երբ լուսանկարը հրապարակվեց: 18. Վառվող վանականը Լուսանկարի հեղինակը Մալքոլմ Բրաունն է: Լուսանկարում պատկերված է բուդդիստ վանական Թիչ Քուանգ Դուկը, ով ինքնահրկիզվել է, այն բանի համար, որ այդ ընթացքոում կաթոլիկների ու բուդդիստների միջև մրցակցություն էր սկսվել: Վանականը նույնիսկ չէր շարժվում ու ամբողջովին հանգիստ էր նույնիսկ վառվելիս: 15. Երիտասարդ սևամորթների կախաղանը Լուսանկարը արվել է Լոուրենս Բիթլերի կողմից 1930թ.-ին: Այս երիտասարդներին կախաղան են բարձրացնում այն բանից հետո, երբ սուտ է տարածվում այն մասին, թե նրանք մի սպիտակամորթ աղջկա էին բռնաբարել: Այս նկարն օգտագործվել էր այդ ժամանակաշրջանում սպիտակների ժողովրդավարությունը ներկայացնելու համար: 16. Ֆեդերալ զինվորների մահը ճակատամարտի առաջին օրը Լուսանկարը` Մեթյու Բրեդի: Պատկերված է 1860-ականներին Պենսիլվանիայում Գեթիսբուրգի ճակատամարտի ռազմադաշտը: 17. Տյանանմեն հրապարակ, 1989թ. Լուսանկարը` Ստյուարտ Ֆրանկլինի: Լուսանկարում պատկերված է մի մարդ, ով պարում է հենց տանկերի դիմաց: Սկզբում լուսանկարիչը չէր կարծում, թե լուսանկարը կունենա այն խորհրդանշական նշանակությունը, որն այն ունի այսօր: 18. Հրդեհաշեջ խողովակը քաղաքացիական շարժման ժամանակ Լուսանկարը` Կառլոս Մուրի: Լուսանկարը արվել է այս տղաների ու ոստիկանների միջև տեղի ունեցած վեճի ժամանակ, որի արդյունքում ցուցարարների վրա ջուր են բաց թողել: Մայիս, 1963թ.: 19. Օրինախախտ տղաները Լուսանկարի հեղինակը ամերիկացի լուսանկարիչ Լյուիս Հայնն է: Պատկերված է երեխաներին հանքափորային աշխատանքներում ներգրավելը Հարավային Փիթսոնում` Պենսիլվանիայում: 20. Չե Գևարայի դիակը Ֆրեդի Ալբորտայի կողմից նկարված հեղափոխական Չե Գևարայի դիակը: Որոշ մարդիկ այս նկարում Չեին համեմատել են Հիսուսի հետ, և դրանից հետո մարդիկ սկսել են օգտագործել «Չեն կենդանի է» կարգախոոսը: 21. Ծաղիկով աղջիկը Նկարի հեղինակը Մարկ Ռիբոդն է: Լուսանկարը արվել է վիետնամական պատերազմի ժամանակ, երբ այս կինը, ծաղիկով մոտենալով ոստիկաններին, արտահայտում է իր բողոքը: Իսկ նկարը հետագայում դարձել է Ծաղիկներով շարժման խորհրդանիշը: 22. Երկրաշարժը Սիչուանում Լուսանկարը` Մեդ Նիսանի: Լուսանկարում պատկերված է մի մարդ, ով ցավագին ապրումներ է ունենում 8 մգ երկրաշարժի տեսարանները դիտելոուց հետո: 23. Սպասիր ինձ, հայրիկ: Լուսանկարի հեղինակը Կլոդ Դեթլոֆն է: Լուսանկարի վերնագիրն ավելին է ասում պատերազմի հետևանքների ու վիճակի մասին: Այս երեխան վազում էր իր մայրիկից դեպի հայրիկը` շարքային Ջեք Բերնարդը, ով քայլային շքերթով մեկնում էր պատերազմի: 24. Կին վետերանները Լուսանկարում պատկերված է պատերազմից մոր վերադարձն ու իր երեխայի հետ երկար սպասված հանդիպումը: 25. Վութոն Բասեթիում ընկած զինվորները Մարդիկ իրենց վերջին հրաժեշտն են տալիս` հարգելով պատերազզմում ընկած զինվորներին: Կինը ողբում է հարազատ զինվորի մահը: 26. Բժիշկ Ֆրից Քլեյնը բազմաթիվ դիակների մեջ Այս հայտնի լուսանկարում պատկերված է բժիշկ Ֆրիցը, ում առաջադրանքն էր համակենտրոնացման ճամբարի բանտարկյալներին ուղարկել գազային սենյակներ, որտեղ նրանք պետք է սպանվեին: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |