Շաբաթ, 18.05.2024, 10:19
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 28 » Աշխարհի տարբեր անկյուններում անցկացվող 14 ամենատարօրինակ փառատոններն ու տոնակատարությունները
09:09
Աշխարհի տարբեր անկյուններում անցկացվող 14 ամենատարօրինակ փառատոններն ու տոնակատարությունները

7.Ալբուկերկի օդապարիկների փառատոնը (Նյու Մեքսիկա)

Hot air Balloon Festival

Ալբուկերկում անցկացվող օդապարիկների փառատոնն իրականացվում է ավելի քան 40 տարի շարունակ: Այս փառատոնին մասնակցելու ու ականատես լինելու համար ամեն տարի այստեղ են հավաքվում աշխարհի ամեն անկյուններից զբոսաշրջիկներ:  Առաջին անգամ այն անց է կացվել 1972թ.ին ընդամենը 13 օդապարիկների մասնակցությամբ: Այսօր այս փառատոնին հարյուրավոր օդապարիկներ են մասնակցում: Բոլոր օդապարիկները բաց են թողնվում Բալուն Ֆիեստա զբոսայգու  տարածքից: Փառատոնի ընթացքում իրականացվում են նաև այլ միջոցառումներ ու մրցություններ, ինչպես օրինակ` երկար մրցավազքը, որը նույնիսկ հասնում է մինչև Կանադա:


Փառատոնը մեկնարկում է վաղ առավոտյան: Նախ բաց է թողնվում մեկնարկային առաջին օդապարիկը, որը ստուգում է եղանակի ու քամու բարենպաստ  լինելը, որից հետո նոր միայն բաց են թողնվում մյուս օդապարիկները: Օդապարիկների օդ բաց թողնելը համակարգվում է փառատոնի հատուկ աշխատակիցների կոմից, որպեսզի դրանք անվնաս ու ապահով առանց որևէ միջադեպերի բաց թողնվեն օդ: Մարդիկ կարող են ականատես լինել, թե ինչպես են  բազմաթիվ ու բազմագույն  անհավանական գեղեցիկ օդապարիկներ գրավում երկնակամարը: Այցելուները հնարավորություն ունեն ազատ քայլելու օդապարիկների հսկայական զբոսայգու մեծ ու հարթ տարածքում ու զրուցել օդապարիկների տերերի ու մասնակիցների հետ: Մինչ բազմաթիվ այցելուներ ու զբոսաշրջիկներ են հավաքվում հսկայական դաշտավայրում, Ալբուկերկի բնակիչներն իրենց տներից կարողանում են վայելել այս գեղեցիկ արարողութոյւնը:

6.Պանրի գլորման փառատոն (Անգլիա, Կոպեր Հիլ)


Կոպեր Հիլը գտնվում է Անգլիայի Գլոսթեր քաղաքի մոտ և հանդիսանում ամենամյա Պանրի գլորման փառատոնի անցկացման վայրը: Այն տեղի է ունենում ամեն տարվա մայիսի վերջին երկուշաբթի օրը: Մասնակիցները հավաքվում են Կոպեր Հիլի գագաթին, այնուհետև կլոր պանիր են գլորում ներքև, որին հետևում է մասնակիցների վազքի մրցույթը այդ պանիրների հետևից:
Տարիների ընթացքում բազմաթիվ մարդիկ ծանր վնասվածքներ են ստացել այս փառատոնին մասնակցելու ընթացքում: 2010 թ.ին այս փառատոնի մասին սկսեցին տարբեր հակասական տրամադրություններ առաջանալ: Կազմակերպիչները փորձում էին փոխել փառատոնի անցկացման որոշ կանոններ: Սրա հետևանքով մասնակիցները բոյկոտեցին և ի վերջո 2011թ.ին  միջոցառումը կայացավ առանց պաշտոնական կազմակերպման: Սկզբում փառատոնն իրականցվում էր միայն տեղացիների մասնակցությամբ, սակայն ժամանակի ընթացքում այն ընդլայնվել է և այսօր թե՛ մասնակցելու, թե՛ ուղղակի ականատես լինելու համար այստեղ են հավաքվում Անգլիայի տարբեր անկյուներից: Փառատոնի մասնակիցները բավականին նվիրված են, անկախ դրա վտանգավոր բնույթից և ամեն տարի հաճույքով ու ոգևորվածությամբ մասնակցում են այս փառատոնին:

5. Փառատոն Մահվան շեմին (Իսպանիա)

Near Death Festival (Spain)

Շատ մշակույթներրում են տոնում մահը կամ էլ կյանքը, սակայն քիչ մշակույթնրում են տեղ գտնում այնպիսի տոնակատարութոյուններ, որոնք իրականացվում են նրանց համար ում հաջողվել խուսափել մահից: Իսպանիայում մարդիկ տոնում են Ֆիեստա դե Սանտա Մարթա Ռեբարտեմը: Սանտա Մարթա դե Ռեբարտեմը հարության սուրբն էր: Այս փառատոնն իրականացվում է Գալիսիայի Աս Նևես քաղաքում  ամեն տարի հուլիսի վերջին:
Տոնակատարությունը մեկնակում է վաղ առավոտյան: Բազմաթիվ մարդիկ են դուրս գալիս փոքրիկ քաղաքի փողոցներ: Սկզբում բացոթյա պատարագ է մատուցվում, որի ավարտից հետո նրանք ովքեր մահից փրկվել են բարձրանում են պառկում դագաղների մեջ, որոնք փողոցներով իրենց գլխավերևում ձեռքերի վրա պահած տանում են տվյալ մարդու ընտանիքի անդամնեը: Բազմաթիվ մարդիկ փողոցներում հավաքված նայում են այս տեսարանը: Դագաղները տարվում են մինչև գերեզմանատուն: Այս տոնակատարության իմաստը կայանում է նրանում, որ այս ձևով մարդիկ իրենց շնրոհակալությունն են հայտնում հարության սրբին, որ տվյալ մարդկանց փրկել է մահից:

4.Բոխկերի գիշերը (Օակսակա Մեքսիկա)

Night of the Radishes

Ամեն տարի Սուրբ ծննդից առաջ Մեքսիկայի Օաքսակայում տոնվում է Լա Նոչե դե լոս Ռաբանոսը կամ Բոխկերի գիշերը: Այն ամենամյա տոնակատարություն է, որը տոնվում է դեկտեմբերի 23-ին մայրամուտին: Մասնակիցները բոխկերից հետաքրքիր քանդակներ են պատրաստում ու ներկայացնում հանդիսատեսի դատին: Բոխկերի վար արվեստի աշխատանքմներ ստեղծողնեչրն զատ են ստեղծելու յուրաքանչյուր տեսակի արվեստի գործ: Նրանք օգտագործում են իսպանական բոխկի տեսակը, իրենց աշխատանքները ստեղծելու համար, որոնց երկարությունը կարող է հասնել մինչև  50 սմի, ինչը հնարավորություն է տալիս մասնակիցներին իրականացնել իրենց երևակայություն  ու ստանալ իրենց գլուխգործոցները: Այս տոնակատարությունը պաշտոնապես իրականացվում է 1897թ.ից ի վեր: Ասում են, որ այս փառատոնը սկիզբ է առել, որպեսզի այս մթերքն ավելի լավ վաճառվի: Իսկ հետո այն արդեն ավանդույթ է դառձել: 
Հաղթողները դրամական պարգևներ են ստանում: Իսկ նրանց աշխատանքների նկարները հրապարակվում են տեղական թերթերում:

3.Կապիկների բուֆետի փառատոնը (Թայլանդ, Լոպբուրի)

Monkey Buffet Festival

Ամենամյա այս փառատոնը տեղի է ունենում նոյեմբերի 25-ին Բանգկոկի հյուսիսում գտնվող Լոպբուրիում: Թայլանդում կարծում են, որ կապիկները հաջողություն են բերում ու նպաստում որպեսզի իրենց բնակավայր ավելի շատ այցելուներ գան: Այս փառատոնը կազմակերպվել է Թայլանդում տուրիզմի խթանմանը նպաստելու համար և միջոց է հանդիսանում, որպեսզի տեղացիներն իրենց շնորհակալությունը հայտնեն կապիկներին իրենց քաղաքի այցելուների համար:  Մարդիկ մեծ բացոթյա սեղաններ են տեղադրում լի մրգերով ու այլ տեսակ սնունդով, որոնք կապիկները շատ են սիրում ու թույլ են տալիս, որպեսզի նրանք բարձրանան սեղաններին ու սնվեն իրենց համար մատուցված սննդով: Այն սկսվել է իրականացվել 1989թ.ից և ամեն տարի բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում որպեսզի ականատես լինեն, թե ինչպես են բազմաթիվ կապիկներ ուրախ վազվզում ու ուտում հսկայական սեղանին մատուցված սնունդը:

2.Բորիոնգի ցեխի փառատոնը (ԲորիոնգՀարավային Կորեա)

Boryeong Mud Festival

Կորեայի Բորիոնգ քաղաքում հպարտանում են աշխարհի ամենալավ ցեխն ունենալու համար: Նրանք կոսմետիկ միջոցներ են արտադրում ցեխից, որը գերմանիուոմ ու տարբեր հանքանյութեր է պարունակում: Որպեսզի նպաստեն իրենց արտադրած կոսմետիկ միջոցների առավել հայտնի լինելուն ու սպառմանը 1998թ.ին սկսվեց իրականացվել Բորիոնգի ցեխի փառատոնը: Մարդիկ արող են լողալ ցեխով լի հատուկ պատրաստված լողավազաննում ու հաղորդգրություններով գրառումներ գտնել դրա միջից: Սա ոչ միայն զվարճալի արարողություն կամ միջոցռում է, այլև նպաստում է մարդկանց մաշկի մաքրվելուն: Փառատոնը ներառում է ըմբշամարտ ցեխում, ցեխի վրայով սահք և ցեխի հրավառություն: Փառատոնից  հետո մարդիկ գնում են լողափ ցեխից մաքրվելու համար: Ամեն տարի միլիոնավոր մարդիկ են այցելում այս զվարճալի փառատոնին մասնակցելու համար:

1.Թայպուսամ (Ասիական երկրներ)

Մալազիայում և Ասիական տարբեր երկրներում մարմնին արվող փիրսինգները մշակույթի  մի մաս են կազմում: Այս մշակույթներում նույննիսկ հատուկ օր է առանձնացված տոնելու և մարմին փիրսինգներ անելու համար: Ամենամյա այս տոնը տեղի է ունենում հունվարի կեսին լիալուսնի ժամանակ ու հիմանականում տոնվում Սինգապուրի Հինդու Թամիլ համայնքի կողմից: Տոնակատարությունը մեկնարկում է վաղ առավոտյան քայլերթով: Քայլերթի ընթացքում մարդիկ կաթով լի տարրաներ են կրում, որը խորհրդանշում է մաքրությունն ու առաքինությունը, նրանք նաև կրում են Կավադիս, որը հավատարմության խորհրդանիշն է: Կավադիսները զարդարված են ծաղիկներով, արմավենու տերևներով և բմբուլներով: Այսպես նրանք պատրաստվում են հոգոր մաքրմանը, որպեսզի կարողանան անցնել փիրսինգների ցավի միջով: Նրանք փիրսինգգներ են անում իրենց լեզվին ու մարմնի այլ մասերին: Մասնակցողները հավատացած են, որ որքան ուժգին լինի նրանց ստացած ու զգացած ցավը այնքան ավելի շատ օրհնւոթյուն կստանան նրանք: ՄԻնչև տոնակատարության օրը` մեկ ամիս դրանից առաջ, այս մարդիկ հատուկ սննդակարգով են սնվում ժուժկալ կյանքով ապրում: Ըստ հինդուիստական համայնքի, որքան մաքուր լինի մարմինդ այնքան ավելի հեշտ կարող ես տանել արվող փիրսինգների ցավին: Տոնակատարությունը նաև միջոց է հանդիսանում, որպեսզի հինդուիստները շնորհակալություն հայտնեն իրենց Մուրուգան աստծուն իրենց միջի չար ոգիներին հաղթահարելու ու իրենց ցանկություններն իրականացնելու համար:



Դիտումներ: 501 | Ավելացրեց: АрмянкА | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: