Շաբաթ, 18.05.2024, 08:54
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 26 » Աշխարհի 10 ամենաթանկարժեք մետաղադրամները
09:07
Աշխարհի 10 ամենաթանկարժեք մետաղադրամները

Ծածանվող մազերով դոլար մետաղադրամ
Վաճառվել է 7.85 միլիոն դոլարով
ԱՄՆ կառավարության կողմից պատվիրված առաջին մետաղադրամ դոլարն է և հատվել է 1794-1795: Մետաղադրամի չափը և քաշը համապատասխանում էին իսպանական դոլարին, որը մեծապես օգտագործվում էր Ամերիկաների միջև առևտրական հարաբերություններում: Պահպանված մետաղադրամներից մեկը 2005թ.-ի մայիսին վաճառվել է 7.85 միլիոն դոլարով:
1 

Կրկնակի արծիվ
Վաճառվել է 7.85 միլիոն դոլարով
Մետաղադրամը ոսկուց է: Առաջին անգամ հատվել է 1849թ.-ին: Դա Կալիֆորնիայի ոսկու տենդի ժամանակահատվածն էր:

1

Էդվարդ 3-րդի պատկերով բացառիկ մետաղադրամ
Վաճառվել է 6.8 միլիոն դոլարով

Միջնադարյան բացառիկ ոսկեդրամ, որը շրջանառության մեջ է եղել 1343թ.-ի դեկտեմբերից մինչև 1344թ.-ի հուլիսը: Մետաղադրամը վաճառվել է 6.8 միլիոն դոլարով և համարվում է պահպանված ընդամենը 3 նման մետաղադրամներից մեկը:  

1

1803թ-ի արծաթյա դոլար
Վաճառվել է 4.14 միլիոն դոլարով
Այս մետաղյա դոլարից ընդամենը 15 նմուշ է պահպանվել, և դրանք բաժանվում է մի քանի «կարգի»: Ութը առաջին կարգի մետաղներ են, որոնք հատվել են 1834թ.-ին: Երկու առաջին կարգի նմուշներ էլ Սիամի թագավորի և Մուսկաթի սուլթանին են պատկանել: Մետաղադրամներից մեկը երկրորդ կարգի է, իսկ վեցն էլ` երրորդ, որոնք հատվել են 1858-1860թթ.-ին:

1

Թագուհի Էլիզաբեթ Երկրորդ 
Վաճառվել է 4 միլիոն դոլարով
Աշխարհի ամենամեծ և ամենածանր ոսկեդրամն է, որը հատվել է Կանադական թագավորական դրամահատարանի կողմից: Մետաղադրամի մի կողմին թագուհի Էլիզաբեթ Երկրորդի դիմանկարն է, իսկ մյուսին` թխկու տերև: Ավստրիայի «Դորոթեում» աճուրդի տանը այս մետաղադրամի համար վճարված գինը հասել է 4 միլիոն դոլարի, այնինչ դրա համար առաջարկած նախնական գինը կազմում էր ընդամենը 1 միլիոն դոլար:

1

1804թ.-ի առաջին կարգի արծաթյա դոլար Քելլերի հավաքածուից
Վաճառվել է 3.737.500 դոլարով
Քելլեի հավաքածուի 1804թ.-ի առաջին կարգի արծաթյա մետաղադրամը հատվել է 1834թ.-ին և պատկանում է 4-րդ նկարի մետաղադրամների դասին:

1

1913 Ազատության գլուխը նիկելից
Վաճառվել է 3.7 միլիոն դոլարով

1913թ.-ին նիկելից Ազատության գլուխը ամերիկյան 5 սենթանոց մետաղադրամ է, որը խիստ սահմանափակ քանակությամբ է հատվել առանց ԱՄՆ դրամահատարանի: Ըստ տարբեր խոսակցությունների` եթե կատարյալ վիճակում պահպանված լիներ մետաղադրամի նմուշներից մեկը, այն կարժենար 20 միլիոն դոլար:

1

Բրաշեր Դաբլուն կրծքին` EB
Վաճառվել է 2,990,000 
դոլարով
1787-ին Էֆրային Բրաշեր անունով դրամահատը Նյու Յորքի պետական մարմիններին է ներկայացնում պղնձից մետաղադրամներ հատելու իր առաջարկը, սակայն այն մերժվում է: Այնուամենայնիվ, Բրաշերը տարբեր պղինձներից դրամներ է հատում քիչ քանակով ոսկեդրամների հետ միասին:

1

Բրաշեր Դաբլուն թևին` EB
Վաճառվել է 2,415,000 դոլարով
1787թ.-ին հատված այս ոսկեդրամի հիմնական տարբերությունը նախորդ մետաղադրամից այն է, որ եթե առաջինի դեպքում EB փորագրված էր արծվի կրծքին, այս դեպքում այն թևին է արված:

1

Սուրբ-Գոդեն կրկնակի արծիվ
Վաճառվել է 2,990,000 
դոլարով
Սուրբ-Գոդեն կրկնակի արծիվ 20 դոլարանոց ոսկեդրամ է, որը հատվել է ԱՄՆ դրամահատարանի կողմից 1907-1933թթ.-ին: Մետաղադրամն իր անունը ստացել է դրա նախագծող քանդակագործ Գոդենի անունից, ում նախագահ Թեոդոր Ռուզվելտը վստահել էր զբաղվել դրամի դիզայնով:

1

Դիտումներ: 502 | Ավելացրեց: АрмянкА | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: