Շաբաթ, 18.05.2024, 09:43
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 6 » Աշխարհի 10 ամենաազդեցիկ մարդիկ, որոնք մարդամոտ են և հղփացած չեն
09:11
Աշխարհի 10 ամենաազդեցիկ մարդիկ, որոնք մարդամոտ են և հղփացած չեն

Ո՞վ չի երազում հարուստ ու ազդեցիկ լինել: Հարուստները, ի տարբերություն հասարակ մարդկանց, ստիպված չեն համակերպվել այն բոլոր նողկալի անհարմարությունների հետ, որոնք մնացած մարդկանց առօրյայի անբաժանելի մասն են կազմում: Հրաշալի է, երբ հայտնի հարուստ մարդիկ բարեգործական նպատակներով գումար են տրամադրում: Հազվադեպ են դեպքերը, երբ նրանք օժանդակում են կարիքավորներին ոչ միայն հեռակա կարգով գումար տրամադրելով, այլև անձամբ միջամտում են խնդիրների լուծմանը:  

10. Էլվիս Փրեսլի                                                                                          

Էլվիս Փրեսլին մեծ փառքի էր հասել, սակայն դա նրան չէր գոռոզացրել: Էլվիսը կարող էր ոչ միայն քաղցրաձայն երգել, հարկ եղած դեպքում նա կարող էր նաև մի լավ դնքսել դիմացինին: Այսպես, մի անգամ, երբ Էլվիսն իր Լիմոյով սլանում էր հերթական համերգին, նա տեսավ, թե ինչպես են հարձակվել մի տղայի վրա և փորձում թալանել նրան: Նա անմիջապես դուրս եկավ մեքենայից` պատրաստվելով կռվի բռնվել ավազակների հետ: Տեսնելով աշխարհի ամենահայտնի մարդկանցից մեկին` ավազակները ներողություն խնդրեցին և գնացին իրենց ճանապարհով:

9. Բորիս Ջոնսոն

Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը առանձնանում է մյուս բրիտանացի քաղաքական գործիչներից: Շատերը նրան արտաքինով նմանեցնում են Հյու Գրանտին: Նա կարողացել է իր քաղաքական գործունեության ընթացքում բարձր դիրքի հասնել և նվաճել ժողովրդի հարգանքը: Դուք երևի կարծում եք, թե նա իր ժամանակն անցկացնում է մեծ գրասենյակներում` լուրջ դեմքով զանազան փաստաթղթեր ստորագրելով: Իրականում Բորիսը դուրս է քաղաքական գործչի կարծրատիպային ամպլուայից: Օրինակ` թանկարժեք մեքենաներ վարելու փոխարեն նա երթևեկում է հեծանվով: Մի անգամ, երբ նա սովորականի պես հեծանիվ էր քշում, տեսավ, որ իր համաքաղաքացիներից մեկի վրա հարձակվել են: Նրա փոխարեն շատերը գուցե անտարբեր շարունակեին իրենց ճանապարհը, սակայն նա որոշեց օգնության ձեռք մեկնել համաքաղաքացուն և հեծանվով հետապնդեց հարձակում գործած խուլիգանին:  

8. Վլադիմիր Պուտին


Պուտինն ազդեցիկ մարդ է. նա աշխարհի հզորագույն պետություններից մեկի ղեկավարն է, վարժ տիրապետում է ձյուդո մարտարվեստին և հմուտ որսորդ է: Մենք նրան սովորաբար տեսնում ենք թիկնապահներով շրջապատված ինչ-որ հանդիպման ուղևորվելիս կամ ինչ-որ գործնական խորհրդակցության ժամանակ լուրջ տեսքով հարցեր քննարկելիս, սակայն երբ նրա` Ռուսաստանի ամրոցում հրդեհ էր բռնկվել, նա չզլացավ անձամբ զբաղվել հրդեհաշիջման աշխատանքներով:

 

7. Բոն Ջովի

Ջոն Բոն Ջովին ամերիկյան «Բոն Ջովի» ռոք խմբի մեներգիչն էր: Նա սկիզբ է դրել ուտելու մի յուրահատուկ սովորույթի: ՋԲՋ սոուլ խոհանոցը մի վայր է, ուր դուք կարող եք ճաշակել ձեր նախընտրած ճաշատեսակը` դրա դիմաց վճարելով այնպես, ինչպես կարող եք: Եթե ձեզ մոտ վճարելու համար գումար չկա, դուք կարող եք սեղանները տեղափոխել, ամանները լվանալ և մասնակցել այս կարգի այլ աշխատանքների` այս կերպ վաստակելով ձեր ուտելիքը: Այստեղ ցանկացած մարդ, անկախ դրամապանակի պարունակությունից, կարող է կշտանալ: Ո՞վ է ասել, որ պարտադիր է ուտելիքի դիմաց գումար վճարել:  

 6. Դեյվ Գրոլ              

Դեյվ Գրոլը ամերիկացի ռոք երաժիշտ և երգերի հեղինակ է: Նա միլիոնավոր երկրպագուներ ունի աշխարհի տարբեր երկրներում, այնպես որ նրա համար այնքան էլ հեշտ չէ նրանց հետ անմիջական շփում ծավալել: Այդ իսկ պատճառով մի շտապեք մեղադրել նրան գոռոզության մեջ: Անշուշտ, մենք նրան ընդգրկել ենք այս ցուցակում բնավ էլ ոչ այն բանի համար, որ նա չի շփվում իր երկրպագուների հետ: Նա մի անգամ լավություն է արել ավստրալիացի հանքափորներին: Ավստրալիացի երկու հանքափորներ խնդրել են իրենց տալ iPod, որում ներբեռնված կլինեին «Ֆու Ֆայթերս» (Foo Fighters) ռոք խմբի երգերը: Այս մասին իմանալով` Դեյվն անձամբ է արձագանքել: Նա պատրաստակամություն է հայտնել ոչ միայն iPod տալ հանքափորներին, այլև ռոք խմբի համերգի տոմսեր: Բացի այդ նա նշել է, որ պատրաստ է հանքափորներին աշխարհի ցանկացած վայրում գարեջուր պատիվ տալ: 

5. Բարաք Օբամա

Անկախ ձեր քաղաքական հայացքներից` անհերքելի է, որ նա աշխարհի ամենահզոր մարդկանցից է: Նա ապրում է մի միջավայրում, ուր նրա բոլոր կարիքները հոգում են: Այսպիսով կենցաղային հոգսերը նրան չեն շեղում ԱՄՆ նախագահի պարտականություններից: Օբաման հաճախ ընթերցում է իրեն ուղարկված նամակները, որպեսզի տեղյակ լինի Ամերիկայի ժողովրդի կարիքներին և կենսապայմաններին: Նա երբեմն նաև պահանջ է զգում անձամբ զանգահարել մարդկանց և հեռախոսով տեղեկացնել նրանց իրենց լիազորությունների դադարեցման մասին: Պատկերացնում եք, թե ինչ է կատարվում օրինակ` բանկի մենեջերի հետ, երբ նրան զանգահարում է ոչ այլ ոք, քան ԱՄՆ-ի նախագահը և պատվիրում այլևս չնեղել այս կամ այն հաճախորդին:

4. Ուորեն Բաֆեթ


Ուրեն Բաֆեթը միանշանակ արժանի է այս ցուցակում ընդգրկվել: Նա հաջողակ գործարար է, սակայն հարստությունը նրան չի կուրացրել: Նա պատրաստակամություն է հայտնել նվիրաբերել իր միլիարդավոր դոլարների ունեցվածքի 99%-ը և կոչ է արել մյուս միլիարդատերերին հետևել իր օրինակին: Նրան արելի է համեմատել Բեթմենի հետ: Եթե Բեթմենը գիտակցեր, որ փողը խնդիրները շատ ավելի արագ է լուծում, քան բռունցքները, թերևս նա նույնպես հետևեր Բաֆեթի օրինակին: 

3. Սթիվեն Քինգ

Սթիվեն Քինգը ամերիկացի գրող է, ով ստեղծագործում է սարսափ/ֆանտաստիկ դրամայի ժանրում: Նա նաև կինոդերասան, կինոռեժիսոր և սցենարիստ է: Տեսնելով նրան` շատերը կասեին, որ նա վախենալու արտաքին ունի: Հիրավի, դժվար է պատկերացնել, որ այդ արտաքինի տակ թաքնված է մեծահոգի բարերար, ով ներդրումներ է կատարել Մենի բնակիչների տների ջեռուցումն ապահովելու համար: Այսպիսով, արտաքինը կարող է խաբուսիկ լինել:

 


2. Ջոնի Դեփ

Թեպետ Ջոնի Դեփի մասին Վիքիպեդիայում շատ այլ հայտնի դերասաններից ավելի լայնածավալ հոդված է տեղադրված, այսօր նրան հիմնականում հիշում են Կապիտան Ջեք Ճնճղուկի կերպարով: Անկախ նրանից սիրում եք նրան, թե ոչ, պետք է ընդունել, որ նա բավականին ծանրաբեռնված գրաֆիկ ունի: Այնուամենայնիվ, նա ժամանակ գտավ 9-ամյա Բեատրիչեի խնդրանքն իրականացնելու համար: Բեատրիչեն խնդրել էր Դեփին գնալ իր դպրոց և օգնել իրեն ուսուցիչների դեմ ուղղված խռովության տեսարան բեմադրել: Դեփը հայտնվեց Բեատրիչեի դպրոցում` դպրոցին տեղյակ պահելով իր այցի մասին այցից ընդամենը 10 րոպե առաջ: Այցելության ժամանակ նա կրում էր Ջեք Ճնճղուկի հանդերձանքն ու գրիմը: 

1. Ջիմ Քումինգս  

Դուք գուցե լսած չլինեք Ջիմ Քումինգսի անունը, սակայն դուք ամենայն հավանականությամբ կճանաչեք նրան ձայնով: Նա էր կարդում Վինի Թուխի հերոսի տեքստերը: Նա առօրյայում անշուշտ այնքան էլ հաճախ չի խոսում Վինի Թուխի ձայնով: Նա այդպես խոսում է, երբ «Ցանկություն պահիր» հիմնադրամի շրջանակներում իր մոտ երեխաների է կանչում: Մի անգամ նա իր մոտ էր կանչել քաղցկեղով հիվանդ մի աղջկա: Ահա թե ինչ էին ասում մարդիկ դրանից հետո. «Թուխը կանչեց նրան, և նա սկսեց ծիծաղել: Արցունքները հորդում էին նրա մոր աչքերից: Նա ասում էր, որ վեց ամսվա մեջ առաջին անգամ ժպիտ հայտնվեց իր դստեր դեմքին»: Սա իրոք հարգանքի արժանի արարք էր:  

Դիտումներ: 500 | Ավելացրեց: АрмянкА | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: