Շաբաթ, 18.05.2024, 08:54
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 6 » 5 հայտնի պատմական փաստ, որոնք իրականում կեղծիք են
09:20
5 հայտնի պատմական փաստ, որոնք իրականում կեղծիք են

Կան որոշ բաներ, որոնք մարդիկ երբևէ կասկածի տակ չեն առնում: Երբեմն արժե ավելի թերահավատորեն վերաբերվել մեր իմացածին և ստուգել դրա հավաստիությունը: Հաճախ այն, ինչ ներկայացվում է իբրև փաստ, դուրս է գալիս կեղծիք: Այս կեղծիքներից շատերն այնքան տարածված են, որ եթե մարդկանց ներկայացնեք իրականությունը, նրանք կմտածեն, թե դուք ստում եք: Այս հոդվածում ներկայացված են 10 հայտնի պատմական փաստ, որոնք իրականում կեղծիք են:


 5. Առաջին ատլանտյան նոն-ստոպ թռիչքը

Եթե որևէ մեկի հարցնեք, թե ով է եղել առաջին մարդը, ով հատել է Ատլանտյան օվկիանոսը, դուք ամենայն հավանականությամբ կլսեք Չարլզ Լինդբերգի անունը: Սակայն արդյոք սա՞ է ձեր հարցի ճիշտ պատասխանը: Իրականում Ջոն Ալքոքն ու Արթուր Վիթեն Բրաունը Չարլզ Լինդբերգից դեռևս ութ տարի առաջ են Ատլանտյան օվկիանոսի վրայով թռիչք կատարել: Նրանք ճամփա ընկան Նյուֆաունդլենդից 1919 թ. հուլիսի 14-ին: Թռիչքը բավականին վտանգավոր էր: Բրաունը ստիպված էր 6 անգամ մագլցել ինքնաթիռի թևերի վրա և կոտրել դրանց սառույցը, իսկ Ալքոքն էլ ստիպված էր ցածր տեղերով թռչել, որպեսզի շարժիչներն ավելի շատ չսառցակալեին: 16 ժամ անց նրանք երկուսով վայրէջք կատարեցին Իռլանդիայում: Տեղացիները, օդում ձեռքերը թափահարելով, փորձում էին զգուշացնել նրանց, որ վայրէջք չկատարեն այդ տեղանքում, սակայն Ալքոքն ու Բրաունը ընդունեցին սա իբրև ողջույնի նշան և ի պատասխան ձեռքերը օդում թափահարելով ողջունեցին տեղացիներին, ինչից հետո նրանց ինքնաթիռն ընկավ ճահճի մեջ:

    

4. Հեռախոսի գյուտի հեղինակը

Մինչ օրս գրեթե բոլորը կարծում են, թե Ալեքսանդր Գրեհեմ Բելլն է ստեղծել հեռախոսը: Անշուշտ, մենք չենք հերքում, որ Բելլն է սկսել առաջին հեռահաղորդակցական բիզնեսը, սակայն հեռախոսի գյուտն իրականում պատկանում է Անտոնիո Մեուչիին: Նա իր ստեղծած հեռախոսը ներկայացրել է Բելլից դեռևս 16 տարի առաջ: Բելլը պարզապես արտոնագրել է հեռախոսը: Ժամանակին իտալացի գաղթականը պարզապես չէր կարողացել վճարել 250 դոլարի վարձը` իր ստեղծած հեռախոսի արտոնագիրը ձեռք բերելու համար: Ժամանակի ընթացքում նա ավելի էր աղքատացել: Նա իր մոդելը ներկայացրել էր Արևմտյան միության հեռագրային ընկերությանը, սակայն այնտեղի ղեկավարները չէին ցանկացել հանդիպել նրա հետ: Նրան հետագայում ասացին, որ նրա ներկայացրած նմուշը կորել է և չի կարող վերադարձվել: Դրանից երկու տարի անց նրա վաղեմի գործընկերը, ում հետ միասին նրանք աշխատում էին լաբորատորիայում, լուծեց արտոնագրման հետ կապված հարցերը: Մեուչին Բելլի դեմ հայց ներկայացրեց դատարան, սակայն նա մահացավ մինչև դատավճռի հրապարակումը: 2002 թ.-ին ԱՄՆ-ի կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Մեուչիին իբրև հեռախոսի գյուտի հեղինակ, սակայն նրա անունը մինչ այժմ էլ անհայտ է հասարակության զգալի մասի համար:

3. Կոլումբուսի` Ամեիկայի հայտնագործումը  

Պատմության դասընթաց անցած ցանկացած մարդ էլ գիտի, որ 1492 թ.-ին Քրիստափոր Կոլումբուսը հայտնաբերել է Ամերիկան: Բանն այն է, որ նոր աշխարհը իրականում այնքան էլ նոր չէր որոշ եվրոպացիների համար: 1000 թ.-ին մի խումբ վիկինգներ, որոնց առաջնորդում էր Լեյֆ Էրիկսոնը, հասան Նյուֆաունդլենդ (թարգմանաբար` նոր հայտնագործված երկիր): Նրանք այդ վայրն անվանեցին Վինլենդ: Ամենայն հավանականությամբ, նրանք իրենց ճանապարհորդությունը սկսել էին Իսլանդիայից: Փաստերը վկայում են այն մասին, որ սա վիկինգների բնակատեղի է եղել. շենքերի ոճը, ընդհանուր ճարտարապետական պատկերը հուշում են այս մասին: Ըստ որոշ աղբյուրների` նրանք մնացել են այնտեղ ոչ ավելի, քան մի հարյուրամյակ: Կասկածից վեր է, որ Լեյֆ Էրիկսոնը վիկինգներին առաջնորդել է Հյուսիսային Ամերիկա Կոլոբուսից դեռևս 500 տարի առաջ:

 

 

 

 


2. էվոլյուցիայի տեսությունը

Շատերը վստահ են, որ էվոլյուցիայի տեսության հեղինակը Դարվինն է: Ահա թե ինչու այս տեսությունը հաճախ կոչվում է «Դարվինյան էվոլյուցիա»: Այս տեսությունը ստեղծելիս Չարլզ Դարվինը գտնվել է իր պապիկի` Էռասմուս Դարվինի ազդեցության ներքո: Էռասմուսը կարծում էր, որ երկրագնդի վրա գոյություն ունեցող էակներն առաջացել են «ընդհանուր սկզբնաղբյուրից», այն է` միևնույն ծագումն ունեն, և որ ժամանակի ընթացքում մենք փոփոխությունների ենք ենթարկվում: Էռասմուսը պնդում էր, որ փոփոխությունները զգալի կերպով արտահայտվում են սերնդափոխության ժամանակ ժառանգական փոփոխականության արդյունքում: Չարլզը միայն ավելի է մանրամասնել և զարգացրել Էռասմուսի այս դրույթը` նշելով, որ նպաստավոր մուտացիաների արդյունքում աստիճանաբար միանգամայն նոր օրգանիզմ է ստեղծվում: Չարլզն է առաջ քաշել բնական ընտրության գաղափարը: Ըստ Չարլզ Դարվինի` միայն բնական ընտրության շնորհիվ է, որ տեսակները հարմարվում են միջավայրի պայմաններին ու փոփոխություններին: Հաճախ բնական ընտրությունը համեմատում են խաղի հետ, որը միջավայրից հեռացնում է քիչ հարմարված տեսակներին ու պահպանում է ավելի հարմարվածներին:


1. Առաջին տպագիր մամուլը


Այս մասին ևս ձեզանից շատերը գուցե լսած լինեն պատմության դասընթացներից: Տպագիր մամուլը Վերածննդի թերևս ամենահզոր խթաններից էր, քանզի դրա շնորհիվ տեղեկատվությունը արագորեն տարածվում էր: Այն ստեղծվել է Յոհան Գուտենբերգի կողմից 1439 թ.-ին: Այս գյուտի շնորհիվ հնարավոր էր ժամում 240 էջ տպագրել: Տպագիր մամուլը հնարավորություն էր ընձեռում ավելի լավ որակի և ավելի քիչ սխալներով տեքստեր տպել: Շատերը չեն էլ լսել, որ տպագիր մամուլի գյուտը կատարվել է դրանից 200 տարի առաջ: Այս գյուտը կատարվել է Կորեայում 13-րդ դարում: Այդ ժամանակ մոնղոլները ոչնչացնում էին նրանց կրոնական տեքստերը, և Կորեո դինաստիան փորձում էր ամեն կերպ փրկել դրանք: Հենց այդ ժամանակ էլ նրանք հայտնագործեցին տպագիր մամուլը: Ներկայումս մեզ հասել է միայն մի գրքի մի հատոր` «Չիկչի» վերնագրով: Որոշ մարդիկ պնդում են, որ Գուտենբերգը գրատպության տեխնոլոգիան փոխառել է Կորեայից, սակայն այդ մասին վկայող հավաստի փաստեր չկան:  

Շարունակելի...

Դիտումներ: 782 | Ավելացրեց: АрмянкА | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: