10:03 50 խորհուրդ ավելի լավ կյանք ունենալու համար | |
1. Օրը սկսեք ժպիտով: 2. Նախաճաշից առաջ մի բաժակ ջուր խմեք: 3. Սկսեք վազել: 4. Հրաժարվեք ծխախոտից ու ոգելից խմիչքից: 5. Սովորեք պլանավորել գալիք օրը: 6. Ամեն օր կերեք մի քանի թարմ միրգ կամ բանջարեղեն: 7. Մտածեք միայն դրական: 8. Ուղիղ քայլեք: 9. Առավոտյան մարզանք արեք: 10. Սնվեք օրը 4-5 անգամ, ամեն օր նույն ժամին: 11. Մոռացեք վերելակի մասին. բարձրացեք և իջեք ոտքով: 12. Առավոտյան կոնտրաստային ցնցուղ ընդունեք. այն լավ արթնացնում է: 13. Նորմալ քնեք. սովորեք քնել և զարթնել նույն ժամին: 14. Ամեն օր զբոսնեք մաքուր օդին: 15. Հաջորդ օրվա հագուստը նախապես պատրաստեք: 16. Տարին մեկ անգամ ընդհանուր բժշկական զննում անցեք: 17. Մտքին եկած հետաքրքիր գաղափարները միանգամից գրի առեք: 18. Օրական 1500 մլ-ից ոչ պակաս մաքուր, չգազավորված ջուր ըմպեք: 19. Քնելուց առաջ օդափոխեք սենյակը: 20. Օրական 15 րոպե հատկացրեք բնակարանը հավաքելուն: 21. Ձեզ երես տվեք՝ հաճելի գնումներ, կոսմետիկ պրոցեդուրաներ կամ պարզապես լավ ֆիլմ: 22. Լվացվեք քնելուց առաջ: 23. Հաշվեք ձեր բոլոր ծախսերը: 24. Աշխատանքից տուն գալիս 15 րոպե հատկացրեք ռելաքսին: 25. Շաբաթը մեկ անգամ այցելեք շոգեբաղնիք: 26. Մտածեք, թե ինչ եք ուտում: Սննդակարգից բացառեք արագ սնունդը: 27. Մեկ շաբաթ բուսակեր եղեք, գուցե հավանեք: 28. Սովորեք համակարգչով արագ տպել: 29. Եղեք ճշտապահ: 30. Մարդկանց հաճոյախոսություններ արեք: 31. Շաբաթական 2-3 անգամ սպորտով զբաղվեք: 32.Մարզեք ուղեղը. սովորեք բանաստեղծություններ, լուծեք խաչբառներ: 33. Օրական 10 օտար բառ սովորեք: 34. Օրական գոնե 30 րոպե հատկացրեք ընթերցանությանը: 35. Առանց պատճառի զանգահարեք սիրելիներին և ծնողներին: 36. Զբաղվեք յոգայով կամ շնչառական վարժություններով: 37. Անձնական օրագիր պահեք: 38. Խոսեք կիրթ և գրագետ: Մի հայհոյեք: 39. Լուսանկարեք վառ պահերը: 40. Վարժեցրեք աչքերը: 41. Ամեն օր օգտագործեք կաթնամթերք՝ անյուղ կաթնաշոռ, յոգուրտ, կեֆիր: 42. Օգտագործեք դիետիկ հաց կամ լավաշ: 43. Տանը 2 ժամից ավել մի նստեք համակարգչի դիմաց: 44. Ոտնաթաթերը ցայեք սառը ջրով: 45. Օգտագործեք միայն որակյալ կոսմետիկա: 46. Դեն նետեք բոլոր անպետք իրերը: 47. Սովորեք նոր բաներ, ամեն օր ինչ-որ հետաքրքիր բան իմացեք: 48. Խմեք թարմ հյութեր: 49. Հանգստյան օրերն օգուտով օգտագործեք՝ գնացեք քաղաքից դուրս, վայելեք նոր տեսարաններ, ծանոթացեք նոր մարդկանց հետ: 50. Մտածեք միայն լավ բաների մասին: Հիշեք՝ երազանքներն իրականանում են | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |