Շաբաթ, 18.05.2024, 10:19
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 8 » 24 բան, որ չի կարելի անել սոցիալական ցանցերում
09:16
24 բան, որ չի կարելի անել սոցիալական ցանցերում

Մեր օրերում մարդու մասին ավելի շատ բան կարող ես իմանալ սոցիալական ցանցում նրա էջից, քան իր պատմածը լսելով կամ ինքնակենսագրականը կարդալով: Բայց մարդիկ մոռանում են, որ այն ամենը, ինչ իրենք այսօր սփռում են սոց. ցանցերում, մի պայծառ օր կարող է իրենց դեմ օգտագործվել: Քիչ չեն դեպքերը, որ Ֆեյսբուքում գրված ստատուսի կամ հրապարակած լուսանկարի համար մարդկանց ազատում են աշխատանքից կամ ընդհանրապես աշխատանքի չեն ընդունում` ծանոթանալով նրա էջի բովանդակությանը: Դրա համար պետք է շատ ուշադիր լինել, «կարելի»-ների ու «չի կարելի»-ների սահման մշակել ու հետևել դրան:

1. Չի կարելի սոցիալական ցանց մտնել ոչ սթափ վիճակում, առավել ևս այդ վիճակում մեկնաբանություններ կամ նամակներ գրել:

2.Չի կարելի սուգ կապել ու ստատուս գրել, որ ձեր ընկերներից ինչ-որ մեկը unfriend է արել ձեզ:

3. Երբեք սոցիալական ցանցերում մի բողոքեք ձեր տնօրենից, կոլեգաներից ու աշխատանքից:

4. Ֆեյսբուքի ձեր էջին մի կցեք երաժշտություն լսելու application-ները, հավատացեք` ոչ մեկին հետաքրքիր չի, թե դուք օրվա մեջ որ երգը քանի անգամ եք լսում, հատկապես եթե չեք փայլում երաժշտական ճաշակով:

5. Սոցիալական ցանցերում չի կարելի տեղադրել նախորդ գիշերվա փարթիի խենթ նկարները: Աշխատեք, որ ձեր նկարները չպատմեն ձեր արկածներով լի կյանքի մասին:

6. Չի կարելի անձնական տվյալների մեջ էլեկտրոնային փոստի հասցեն ու հեռախոսահամարը բոլորի համար հասանելի` փաբլիք դնել:

7. Չի կարելի ընկերների անձնական կյանքը կատակի տեսքով հանրության ուշադրությանը ներկայացնել: Եթե դուք քնած ու շատ ծիծաղելի դիրքով նկարել եք ձեր ընկերոջը, պարտադիր չի` դա բոլորը տեսնեն:

8. Չի կարելի փաստաթղթերի նկարներ հրապարակել: Շատերը, օրինակ, ցանկանալով ընկերներին ցույց տալ իրենց անձնագրի նկարը, հրապարակում են ողջ էջը` բոլոր կարևոր տվյալներով:

9. Չի կարելի սեփական էջը ու ընկերների պատերը ողողել ինչ-որ մրցույթի մասնակցող ձեր նկարով, հավատացեք` դրանից ձեզ ոչ մի օգուտ չկա, անվճար գովազդ եք անում ընկերների նյարդերի հաշվին:

10. Չի կարելի նամակագրության սքրինշոթեր հրապարակել, հավատացեք` չկա մի մարդ, ում սոցիալական ցանցում գոնե մեկ անգամ չեն «խոսացրել»:

11. Չի կարելի քննարկման թեմա դարձնել ձեր «նախկիններին»:

12. Չի կարելի հայհոյանքներով գրել: Եթե ձեզ թվում է, թե դուք դա միայն ընկերների համար եք գրում, ուրեմն ունեք դրա իրավունքը, չարաչար սխալվում եք, ոչ ոքի հաճելի չէ կարդալ նման բառեր:
13. Մեկնաբանություններում վիճելիս ոչ մեկից հեռախոսի համար մի ուզեք ու ցանցից դուրս հարաբերությունները պարզելու մի կանչեք, շատերը միայն համակարգչի էկրանների առաջ են ամենակարող ջիգիթներ:

14. Չի կարելի չափից դուրս շատ գրել ձեր գտնվելու վայրի մասին:

15. Օրերով սև ու սպիտակ նկարներ ու լացակումած աֆորիզմներ շեյր անելով ձեր դեպրեսիան մի փաթաթեք ուրիշների վզին, մարդիկ լարված աշխատանքային օրվանից հետո մտնում են սոց. ցանցեր ցրվելու:

16. Մի գրեք «Մնաց 100 օր, 50 օր, 3 օր, 1 օր....», եթե չեք ասելու` ինչին մնաց 100 օր, լավ է ընդհանրապես մարդկանց հետաքրքրասիրությունը շարժելու նպատակով այդ անտանելի հաշվարկները փաբլիք չանեք:

17. Ընկերներին անիմաստ նկարների վրա մի նշեք, առանց իրենց համաձայնության խմբերում մի ավելացրեք:

18. Համեղ ուտելիքների նկարներ շեյր մի արեք, շատերը այդ նկարը նայելու պահին աշխատանքի վայրում են, ու ընդմիջման ժամին էլ դեռ շաաաատ կա ))))

19. Ձեր կեղծ (ֆեյք) պրոֆիլների մասին ոչինչ մի գրեք, այդպես դուք կորցնում եք ընկերների վստահությունը:

20. Ընկերներին սոցիալական ցանցերի միջոցով կարելի է տեղյակ պահել ամուսնանալու, տուն կամ մեքենա գնելու, երեխա ունենալու մասին, բայց ոչ երբեք քանի մետր զուգարանի թուղթ օգտագործեցիք այսօր, քանի գդալ շաքարավազ ավելացրեցիք սուրճի մեջ կամ այլ անիմաստ ու նեղ անձնական գործողությունների մասին:

 21. Մի գրեք ստատուսներ, որը միայն դուք ու ձեր մտերիմ ընկերուհի Մարիշկան եք հասկանում` «տեսար չէ՞, ոնց ոտքերս ընկավ, Մաաաար» «կյանքս, ասում էի չէ՞» և այլն, և այլն... Դա կարելի է նաև նամակագրությամբ քննարկել:

22. Մի ընկերացեք հայտնի մարդկանց հետ ու ամբողջ օրը նրանց հիմար հարցերով անհանգստացրեք:

23. Մի բաժանորդագրվեք էջերի, որոնց մատուցած ինֆորմացիան ձեզ հետաքրքիր չէ, որ հետո էլ ամեն հղումի տակ գրեք «էս ի՞նչ դնելու բան էր»:

24. Չի կարելի քնել ու արթնանալ լայքեր հավաքելու երազանքով, երբեք ինչ-որ բան մի տեղադրեք ձեր էջին, որի միակ նպատակը լայքեր հավաքելը կլինի:

Հիշեք` սոցիալական ցանցում ձեր էջը պետք է հայելու նման լինի, որ այն նայելիս ձեզ տեսնեք, մի կեղծեք ձեզ, մի ձևացեք, անկեղծ եղեք, ամեն ինչ չափի մեջ արեք, գրելուց առաջ մտածեք, որ սա ձեր անձնական օրագիրը չէ, այն հանրային տարածք է, մոռացեք այն հիմար արդարացումը, թե «իմ էջը չի՞, ինչ կուզեմ` կգրեմ ու կանեմ»: Երբեք մի լայքեք անլայքելին, մի լայքեք ուշադրություն գրավելու կամ հաճոյանալու համար: Եվ վերջապես` կդորըմ մարդ եղե´ք, մա´րդ... Աշխարհը չի սկսվում ու վերջանում սոցիալական ցանցերում )))
Դիտումներ: 449 | Ավելացրեց: АрмянкА | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: