10:00 10 խորհուրդ, որ կօգնեն քեզ ավելի գեղեցիկ լինել | |
1. Օգտագործել աստիճաններ վերելակի փոխարեն Բարձրանալով աստիճաններով, մարդը մեկ րոպեում այրում է 11 կալորիա: Նույնքան կալորիա է ծախսվում վազելիս: 2. Օգնել ստամոքսին Հաց ուտելուց հետո մեկ բաժակ անանուխի թեյը նպաստում է նյութափոխանակությանն ու կանխում է փորի բքնումը: 3. Չմոռանալ ոտքերի մասին Որպեսզի ոտնաթաթերը փափուկ ու հարթ լինեն, մի ալարիր խնամել դրանք ոտքերի համար նախատեսված քսուքներով: 4. Մարզվել Որպեսզի որովայնը հարց լինի, մի մոռացիր հատուկ վարժության մասին. պառկիր հատակին, ծալիր ծնկներդ, ոտնաթաթերը դիր հատակին, ձեռքերը ծալիր գլխի հետևում: Լարելով որովայնի մկանները բարձրացրու և իջեցրու մարմինդ: 5. Ուղղել մազերը Ուղիղ մազերով աղջիկներն ավելի սլացիկ են երևում: 6. Ընտրել գույնը Կրիր միագույն հագուստ, կապ չունի թե ինչ գույնի: Դա տեսողականորեն ձգում է կերպարը: 7. Ուտել չորացրած մրգեր Օրինակ ծիրան, սալոր, թուզ. դրանք հարուստ են վիտամիններով և միկրոէլեմենտներով: 8. Ընտրել շոկոլադ Հաշվի առ, որ օգտակար է միայն մուգ շոկոլադը. դրանում քիչ շոկոլադ և շատ կակաոյի հատիկներ կան: Այն օգնում է հսկել արյան մեջ շաքարի մակարդակն ու զերծ է պահում շատ ուտելուց: 9. Սնվել կանոնավոր Եթե առավոտյան չես նախաճաշել, ճաշի ժամին տնօրենիդ հետ գործնական հանդիպման ես եղել, իսկ ընդմիջմանը արագ-արագ բուտերբրոդ ես կերել, ապա գեղեցիկ մնալու ուժ օրգանիզմումդ չի մնա: 10. Ընկերանալ սպորտի հետ Հիշիր` կարևոր է որակը, այլ ոչ պարապմունքների քանակը: Անգամ 10 րոպեանոց կարճ մարզումները կօգնեն բարելավել կառուցվածքդ: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |