Շաբաթ, 18.05.2024, 07:55
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » 2013 » Սեպտեմբեր » 23 » 10 դաժան վայրագություն, որ մարդիկ շարունակում են պաշտպանել
09:29
10 դաժան վայրագություն, որ մարդիկ շարունակում են պաշտպանել

Մարդկության պատմությունն իսկապես դաժան է: Մարդասպանություն, խոշտանգումներ և այլ դաժանություններ, որոնք մարդիկ շարունակում են կատարել, իսկ մյուսներն էլ հաճախ պաշտպանում են այս արարքները:

10.Ավգուստո Պինոչետ

Pinochet-e1375639154241

Չիլիի ընտրված կառավարությունը հաջողությամբ տապալելուց հետ Պինոչետը ստեղծում է Լատինական Ամերիկայի պատմության մեջ ամենասարսափելի ռեժիմը: Նրա կառավարման 15 տարիների ընթացքում նրա գաղտնի ոստիկանությունը մասսայական բռնաբարությունների, խոշտանգումների և մարդկանց անհետացման պատճառ է հանդիսանում: Ատակամա անապատում հատուկ ճամբարներ կային, որտեղ բանտարկյալներին էլեկտրաշոկի էին ենթարկում, շղթներով ծեծի ենթարկում և սեռական բռնության ենթարկում: 1000-ավոր մարդիկ սպանվել և թաղվել են անապատի ավազների մեջ: Մոտ քառորդ դար է արդեն անցել, սակայն նրանց հարազատները դեռևս փնտրում են մահացածների ոսկորները: Կարճ ասած` Պինոչետը իսկական հրեշ էր: Պինոչետի ռեժիմին հաջողվում է առաջ մղել սոցիալիստական կառավարությունը և ներկայացնել ազատ առևտրային ռեֆորմը: Սակայն բռնի հեղափոխությունը և 40,000 մարդկանց դաժան խոշտանգումները չի կարելի համեմատել այն բանի հետ, ինչ բազմաթիվ ԱՄՆ գիտնականներ և լրագրողներ նկարագրում են որպես Չիլիում ժողովրդավարության հաստատում: Ինչպես նշում է արգենտինացի գրող Արիել Դորֆամը, ասել, թե Պինոչետը ժողովրդավարություն է բերել Չիլիին, նույնն է, թե Թետչերը սոցիալիզմ է բերել Բրիտանիային:

9. Ռուանդա

James Nachtwey

Բոլորն էլ կհամաձայնվեն, որ Ռուանդայի ցեղասպանությունը 20-րդ դարի ամենադաժան վայրագություններից մեկն է: Այդ իսկ պատճառով զարմանալի չէ, որ նախագահ Փոլ Կագամեյին շատերը որպես հերոս են ընդունում, քանի որ նա վերջ դրեց էթնիկ խոշտանգմանը: Սակայն այս հանգամանքը երբեմն մարդկանց աչքերը փակում է նրա այլ հանցագործությունների հանդեպ: Անցած տարի «The Guardian» լրատվականը հրապարակել է այն մասին, որ Կագամեն փորձում է ավտորիտար կառավարություն ստեղծել, որի արդյունքում ոչ միայն քաղաքական ընդդիմության և լրագրողների վրա հարձակումներ է կազմակերպել, այլև հասարակ քաղաքացիների` առանց փորձաքննության ձերբակալությունների դեպքեր են գրանցել, նրանց խոշտանգումների, ծեծի, շնչահեղձության և էլեկտրաշոկի ենթարկել: Հայնաբերվել են նաև զեկույցներ, ըստ որոնց պետության կողմից հատուկ ջոկատներ են ֆինանսավորվել` հասարակ քաղաքացիներից մինչև ընդդիմադիր պետական գործիչների վրա հարձակումներ կազմակերպելու նպատակով: Կագամեն իր կառավարման մեթոդներով դառնում է հաջորդ Ռոբերտ Մուգաբե, սակայն մարդիկ` Թոնի Բլեերից մինչև Բիլ Քլինթոնը, շարունակում են գովել նրա կառավարման համակարգը` անկախ այն բանին, որ այն Ռուանդային նորից մղում է դեպի իր մութ անցյալը:

8. Կաստրոյի Կուբան

Castro

Կաստրոն, ինչպես և Պինոչետը, հայտնի ու սիրված գործիչ է` չնայած իր վայրագություններին:
Նրա կառավարության ժամանակ հատուկ բանտային ճամբարներ գոյություն ունեին, որոնք ավելի շատգուլանգներ էին հիշեցնում, որտեղ հատուկ ստորաբաժանումներ կային երեխաների համար: Մոտ 40 տարիների ընթացքում 100.000 մարդ է խոշտանգումների ենթարկվել նրա կառավարության ժամանակ: Ինչպես նաև հետապնդվել ու խոշտանգումների են ենթարկվել համասեռամոլները, երբ 1970-ականներին առանց փորձաքննության նրանց ձերբակալում էին համակենտրոնացման ճամբարներում, այսպես կոչված, «վերադաստիարակման» նպատակով ու խոշտանգումների ենթարկում:

7.Ինդոնեզիայի գաղտնի ցեղասպանությունը

1965թ.-ին Ինդոնեզիայի ռազմական ուժերը իրականացրեցին պատմության մեջ խաղաղ պայմաններում տեղի ունեցած ամենաարյունալի ցեղասպանությունը. մեկ տարվա ընթացքում 500.000 կասկածյալ կոմունիստներ սպանվեցին ամենատարբեր ձևերով: Չնայած տեսականորեն այս մարդասպանությունները քաղաքական բնույթ էին կրում, սակայն հատուկ սպանվում էին նաև Չինաստանից ներգաղթած ընտանիքները: Ամբողջական գյուղեր էին կրակի մատնվում, երեխաների աչքերի առաջ սպանում էին իրենց ծնողներին: Չնայած այս բոլոր վայրագություններին` սպանություններն իրագործող այս մարդասպաններն իրենց հայրենիքում որպես հերոսներ են ընկալվում: Ամբողջ Ինդոնեզիայում հասարակությունը ֆաշիստական գաղափարախոսությամբ է առաջնորդվում` կոմունիստներին ոչնչացնելու մղումով: Ոչ ոք սրա դեմը չի առնում, և մարդասպանություններն ազատորեն կատարվում են այս երկրում, ինչը կարող է հանգեցնել էթնիկ ցեղասպանության ևս մեկ շրջանի:

6.Ստալին

Stalin

Հնարավոոր է տարօրինակ թվա, որ նույնիսկ կոմունիստներն են երբեմն պաշտպանում Ստալինին: Այս մարդը թերևս ավելի շատ մարդու կյանք է խլել, քան Հիտլերը` ստեղծելով այնպիսի գաղտնի ոստիկանություն, որը երբևէ աշխարհը չէր տեսել: Նա երեք միլիոն ուկրաինացիների մահվան պատճառ է հանդիսացել, և չնայած դրան` ուկրաինացիներն ամենից շատն են պաշտպանում Ստալինին: 2010թ.-ին Ուկրաինայի Զապորիժյա քաղաքի հրապաարկում Ստալինի նոր արձան է տեղադրվել:

5.Գերմանիայի ռմբակոծությունը

Firebombing Dresden

Յուրաքանչյուր մարդ թերևս կհամաձայնի, որ Գերմանիայում տեղի ունեցած ռմբակոծություններն իսկապես անմարդկային էին: 3 տարի շարունակ յուրայինները հասարակ քաղաքացիների էին ռմբակոծում: Այդ ռմբակոծությունները 6 անգամ ավել մարդու կյանք խլեցին, քան Հերոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունները միասին վերցրած: Օրինակ` Դրեզդեն քաղաքում մեկ կամ երկու արդյունաբերական տարածքից բացի ոչ մի ռազմական թիրախ գրեթե չկար: Քաղաքում միայն հարյուր հազարավոր փախստականներ կային, որոնցից հազարավորներն ուղղակի շնչահեղձ են եղել այդ ռմբակոծության արդյունքում: Մեկ գիշերվա ընթացքում 50.000 մարդ է սպանվել Համբուրգի ռմբակոծության արդյունքում, իսկ ռազմավարական նշանակություն չունեցող շատ քաղաքներ էլ ամայացվել են: Այս դաժանությունների հետ մեկտեղ շատերը դեռ կարծում են, թե այս քայլն արդարացված է եղել պատերազմում հաղթանակ տանելու համար:

4.Հայերի ցեղասպանությունը

Armenian Genocide

1915թ.-ին թուրքական զորքերը համակարգված շրջափակել ու կոտորել են 1.5 միլիոն հայերի: Կանանց ու երեխաներին ստիպել են անցնել Սիրիայի Դեր Զորի անապատով` առանց սննդի, ջրի և ծածկի: Մի մասին էլ տարել են աշխատանքային ճամբարներ` նրանց աշխատեցնելով մինչ մահ, իսկ մարդկանց մեծ մասին ուղղակի դաժանաբար կոտորել են: Ցեղասպանության արդյունքում հայկական բնակչության թիվը, 1922թ.-ի դրությամբ, երկու միլիոնից կրճատվեց մինչև 400.000 –ի: 
Այս ցեղասպանությունը, այնուամենայնիվ, թուրքական կառավարության կողմից մինչ այժմ չի ընդունվել: Նրանք պնդում են, որ դա ուղղակի Առաջին համաշխարհային պատերազմի անխուսափելի հետևանքն էր, որ նույնն է, թե գերմանացիները նշեին, թե Հոլոքոստը ուղղակի շփոթմունք էր: Միակ բանը, որ մենք կարող ենք այսօր անել, դա այլևս նման բան թույլ չտալն է:

3.Պաղեստինի կոտորածը

Palestinian

1982թ.-ին Իսրայելի բանակը բացում է Պաղեստինի փախստականների ճամբարի դռներն ու թույլ տալիս լիբանանյան զորքերին ներս մտնել: Դրան հաջորդում է կոտորածը: Լիբանանյան զինյալները տնից տուն են շրջում կացիններով, բռնաբարում և անդամահատում ավելի քան 800 կանանց և երեխաների, մինչդեռ իսրայելացիները կրակելու միջոցով էին սպանում պաղեստինցիներին: Այս ամենի հեղինակը Արիել Շարոնն էր:
Որպես պաշտպանության նախարար նա է թույլ տվել զինյալներին մտնել տարածք: Այն ժամանակ նա դիմում էր ամերիկյան գործակալներին` նշելով, թե «ահաբեկիչներին» պետք է վերացնել, և եթե լիբանանցիներին չսպանեն ամերիկացիները, ապա դա կանեն իրենք: Այս ամենը որպես փաստ պահպանվել է, սակայն դեռևս կան մարդիկ, ովքեր շարունակում են պաշտպանել Շարոնին` նշելով հետագայում Իսրայելի համար կատարած նրա գործերը, որոնք, այնուամենայնիվ, չեն կարող արդարացնել 800 անմեղ կանանց ու երեխաների մահը:

2.Բրիտանականն կայսրություն

British-Empire-e1375640215793

Վիկտորիանական ժամանակաշրջանի մեծ տերություն հանդիսացող Բրիտանական կայսրությունը մեծ ավանդ է ունեցել տեխնոլոգիաների, գիտության, գրականության, ճարտարագիտության ոլորտներում, սակայն սրա հետ մեկտեղ նաև ցեղասպանության, արյունահեղության և սպանության կատարելագործման:
Օրինակ` իռլանդական սովը. այն, ինչ սովորական աղետ էր, շուտով փոխակերպվեց կոտորածի, երբ բրիտանացիները ազատ առևտրի ռեֆորմ ընդունեցին, որի հետևանքով իռլանդացիներին սկսեցին աշխատեցնել մեռնելու աստիճան: Իսկ Հնդկաստանում գաղութային կառավարությունը սկսում է մարդկանց կոտորածներ իրականացնել` ներառյալ Ամնիցարի 1500 խաղաղ ցուցարարների սպանությունները: Իսկ 1947թ.-ին Պակիստանի հիմնադրվելու իրադարձությանը հետևեցին աղանդավորական բռնությունները, որոնց զոհ գնաց գրեթե կես միլիոն մարդ:
Իսկ Քենյայում Մաու Մաուի ապստամբության հետևանքով գաղութային ոստիկանները ծեծի էին ենթարկում, ամորձատում և կենդանի այրում բանտարկյալներին: Եմենի Ադեն նավահանգիստը գաղտնի խոշտանգումների վայր էր ծառայում: Իսկ Բոցվանայում թունավոր մահաբեր գազեր էին փորձարկում: 
Այնպես որ, իրականում գաղութային Բրիտանիան ոչ ավելին էր, քան մարդասպանությունների որջ, սակայն շատերն այդ ժամանակների Բրիտանական կայսրությունը մի տեսակ հիացմունքով են հիշում:

1.Իրաք

War in Iraq

Այսօր ընդունում են, որ Իրաքյան պատերազմն իրականում մեծ աղետ էր, որին զոհ գնացին բազմաթիվ մարդիկ, իսկ երկիրն այժմ փլատակների է վերածվել: Մինչ շատերը կարող են նշել, թե պատերազում զոհերից խուսափել չի լինի, պետք է նշել, որ այդ զոհերը ոչ թե պատահական էին, այլ պատերազմական հանցագործության արդյունքում տեղի ունեցած սպանություններ: 
Լրագրողների սպանություններից մինչև հանձնված ապստամբների սպանություններ. ամեն ինչ ցույց է տալիս, որ սրանք կանխամտածված էին: Բանտարկյալների խոշտանգումները, գյուղացիների բռնաբարությունները, հասարակ խաղաղ քաղաքացիների սպանությունները: Այս բոլոր վայրագությունների ու հանցագործությունների համար մինչ այժմ ոչ ոք պատասխան չի տվել, և ոչ մի փոխհատուցում կամ ներման հայց չի եղել: Մինչ այսօր Իրաքյան պատերազմը բոլորի կողմից նկարագրվում է որպես «մարդասիրական առաքելություն»: Սակայն եթե սա էլ մենք նկարագրում ենք որպես «մարդասիրական», ապա մարդկությունն իսկապես որ կործանման եզրին է գտնվում:

Դիտումներ: 592 | Ավելացրեց: АрмянкА | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: