Շաբաթ, 18.05.2024, 07:28
Ողջույն, Гость
Գլխավոր էջ » Նյութերի արխիվ

Ֆիննական հանրահայտ Nokia ընկերության երկար սպասված Lumia 925 սմարթֆոնը, որն աշխատում է Microsoft-ի Windows Phone 8 օպերացիոն համակարգով, երեկ հայտնվել է վաճառքում: Այն դեռևս հնարավոր է գնել միայնԳերմանիայում: Այս ամիս ավելի ուշ այն կհայտնվի Իտալիայի, Իսպանիայի և Մեծ Բրիտանայի վաճառասրահներում:
Nokia-ի նոր՝ Lumia 925 սմաթֆոնն արդեն վաճառքում է ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 393 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 10.07.2013 | Մեկնաբանություններ (0)

Նորավանքը 13-րդ դարի սկզբին եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը, Օրբելյան իշխանական տան տոհմական տապանատունը։ Այստեղ 12-րդ դարի 2-րդ կեսին գործել է ճարտարապե ... Կարդալ շարունակությունը »

Կից նյութեր: Նկար 1
Դիտումներ: 342 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 10.07.2013 | Մեկնաբանություններ (0)

Facebook սոցցանցը գլխավորել է աշխարհի խոշորագույն սոցցանցերի վարկանիշային աղյուսակը, որը կազմել է comScore-ը: Ցանցն ամսական 834,8 մլն օգտատեր ունի: Նրան հաջորդում է LinkedIn-ը, որից մեկ ամսում օգտվել է 191,5 մլն օգտատեր: LinkedIn-ին հաջողվել է առաջ անցնել Twitter միկրոբլոգերի ծառայությանը, որի այցելուների թիվը կազմում է 186 մլն:
Ռուսաստանյան «Վկոնտակտե» եւ «Օդնոկլասնիկի» կայքերը եւս տասնյակում են: «Վկոնտակտե»-ն ունի 79,4, «Օդնոկլասնիկի»-ն՝  65,4 մլն օգտատեր: Սոցցանցերի համաշխարհային լսարանում Facebook-ին բաժին է հասնում 53 տոկոսը:
Սոցցանցերի տվյալները տարբերվում են comScore-ի հետազոտության թվերից: Այսպես, Facebook-ը պնդում է, որ մարտին կայքից օգտվել է 1,11 մլրդ ակտիվ օգտատեր, իսկ Twitter-ը մարտին 200 մլն ցուցանիշ էր ցուցադրել: Ակտիվ լսարանի մեջ ներառվում են նրանք, ովքեր ամսական գոնե մեկ ան ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 373 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 10.07.2013 | Մեկնաբանություններ (0)

Գլենդել քաղաքի «Library Connection» գրադարանների ցանցի գրադարանավարուհի Քրիստինա Մարկոսյանը  տասնյակ փոքրիկների հեքիաթներ է կարդացել. նման գործելոճը  սովորական է հանրային գրադարաններում, սակայն տվյալ պարագայում նա կարդացել է ավանդական հայկական հեքիաթներ եւ հայերենով, գրում է «Glendale News-Press»-ը:
Սա Գլենդելի գրադարանի ծրագրի մի դրվագներից է: Մարկոսյանը նշել է, որ ծրագիրը գրադարանի կողմից իրակացվում է` խրախուսելու համար Գլենդելի հայ համայնքի ներկայացուցիչներին` գրադարանի ծառայություններից օգտվելու:
Նշենք, որ 2010թ. մարդահամարի տվյալներով Գլենդելի բնակիչների 55 տոկոսը ծնվել է ուրիշ երկրում եւ, Մարկոսյանի խոսքով, նոր եկածները կարող են չիմանալ, որ գրադարանի ծարգրերը նաեւ իրենց են ուղղված: «Մարդիկ հարցնում են, արդյոք մենք հայերենով ծրագրեր իրականացնում ենք, եւ զարմանում են, որ մենք անում ենք: Եթե լինի պահանջարկ, մենք ավելին կանենք»,-ասել է նա:

Դիտումներ: 346 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 10.07.2013 | Մեկնաբանություններ (0)

Նրանք, ովքեր ջուր շատ են օգտագործում, նիհարում են: Այսպիսին են գիտնականների վերջին հետազոտությունների արդյունքները:
Գիտափորձերը ցուց են տվել, որ դիետա պահողների մոտ նիհարելը կապված է ջրի շատ օգտագործման հետ: Հետազոտությունները ցույց են տվել, որ միջին տարիքի եւ տարեց մարդիկ, ովքեր ուտելուց առաջ երկու բաժակ  ջուր են խմել, 4 կգ-ով ավելի են նիհարել, քան նրանք, ովքեր ջուր չեն օգտագործել:

Բացի այդ, դիետա պահող այն կանայք, ովքեր ավելի շատ ջուր են օգտագործել, ավելի շատ են նիհարել:  Գիտնականները ենթադրում են, որ ջուրը ճնշում է  քաղցի զգացողությունը, սակայն ջրի եւ նիհարելու միջեւ կապը դեռեւս հստակ չէ: Գիտնականները կարծում են, որ հնարավոր է այլ բացատրություն եւս ` կախված թերմոգենեզի հետ, երբ խմելու ջուրը ինքնին մեծացնում է մարմնի էներգիայի ծախսը: Դա էներգատար էֆեկտ է, որը դեռեւս լավ ուսումնասիրված չէ

Դիտումներ: 381 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 10.07.2013 | Մեկնաբանություններ (0)

Սպորտային, ֆիզիկական վարժություններ մշտապես կատարելիս օրգանիզմում տեղի են ունենում ձևաբանական և ֆիզիոլոգիական փոփոխություններ, որոնք թույլ են տալիս ընդլայնել բոլոր օրգանների և համակարգերի գործունեության հնարավորությունները, կատարելագործել կարգավորող մեխանիզմները: Արդյունքում մեծանում է շրջակա միջավայրի օդերևութաբանական անբարենպաստ գործոնների հանդեպ օրգանիզմի դիմադրողականությունը, տարբեր բեռնվածություններին հարմարվելու ունակությունը, բարելավվում են ֆիզիկական զարգացման ցուցանիշները: 

Դրանցում կարևորագույն նշանակություն ունեն նյարդային համակարգում կատարվող փոփոխությունները. մեծանում է նյարդային գործ ... Կարդալ շարունակությունը »
Դիտումներ: 355 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 05.07.2013 | Մեկնաբանություններ (0)

Նորություն չէ, որ կանայք փորձում են թաքցնել իրենց տարիքը: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ինչ քայլի ասես չեն գնում, որպեսզի երիտասարդ տեսք ունենան՝ թանկ հակատարիքային կրեմներ, երիտասարդեցնող ընթացակարգեր, և իհարկե' դիետաներ: Բայց արդյոք այդ ամենը օգնո՞ւմ են տեսողականորեն մի քանի տարի երիտասարդ երևալ:

Բրիտանացի գիտնականները վերջ են դրել այն առասպելին, ըստ որի նիհարավուն կառուցվածքը երիտասարդեցնում է: Պարզվում է իրականում հակառակն է՝ նիհարությունը կնոջը իր տարքից մի քանի տարի մեծացնում է: Այստեղ պետք է կարևորել հատկապես դեմքի նիհարությունը:

... Կարդալ շարունակությունը »

Կից նյութեր: Նկար 1
Դիտումներ: 375 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 05.07.2013 | Մեկնաբանություններ (0)

Սամսունգն» աշխատում է ձեռքի ժամացույցների տեսքով համակարգիչ ստեղծելու վրա։ Այս մասին տեղեկացնում է «Բլումբերգը», հղում անելով ընկերության բջջային բաժնի փոխնախագահ Լի Յուն Հինին։ Ոչ պաշտոնական տվյալներով, նմանատիպ սարքի վրա աշխատում է նաև «Սամսունգի» գլխավոր մրցակից՝ Apple–ը։ 
Կից նյութեր: Նկար 1
Դիտումներ: 299 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 05.07.2013 | Մեկնաբանություններ (0)

Լոնդոնում Huawei Ascend P6-ի շնորհանդեսի ժամանակ Ռիչարդ Յուն հայտնել է, որ իրենք կցանկանային գնել Nokia-ն, որպեսզի ֆիննական ընկերությանը օգնեն հետ բերել նախկինում ձեռք բերված սմարթֆոնների արտադրության առաջատարի անունը։ Նա հիշեցրել է, որ չինական ընկերությունը շատ արագ է աճում և շուտով կդառնա Samsung-ի և Apple-ի մրցակիցը։ Սակայն ավելի արագ աճի համար այժմ  քննարկում են խոշոր ձեռքբերումների հարցը։ Մենք պատրաստ ենք դիտարկել այդպիսի գործարք, սակայն ամեն ինչ կախված է Nokia-ից<…>: Անկախ այն բանից` կդառնա ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ: 373 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 04.07.2013 | Մեկնաբանություններ (0)

Մի քանի օր առաջ MacRumors բլոգը մի քանի լուսանկարներ է տեղադրել iPhone 5S-ի վաղ նախատիպից: 
Դրանցում երևում է, որ պրոցեսորների մոդելներին կցված է APL9698 համարը: Դա նշանակում է, որ լուսանկարների վրա պատկերված է ապագա A7-ը, այլ ոչ թե A6-ի մոդիֆիկացիան: Չիպն ունի 1 գբ ծավալով հիշողության Elpida մոդուլ: Ապարատը հավաքվել է 2012-ի դեկտեմբերին:
... Կարդալ շարունակությունը »

Կից նյութեր: Նկար 1
Դիտումներ: 361 | Ավելացրեց: admin | Ամսաթիվ: 04.07.2013 | Մեկնաբանություններ (0)

« 1 2 ... 29 30 31 32 33 34 »